ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2018 թվականի N 1475-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՆԱՆՄԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118 -Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՆԱՆՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար, և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. դեկտեմբերի 20 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1475-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման |
Արժեքը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
5209420000 |
Ջինսե գործվածք՝ բամբակյա (դենիմ) |
85% կամ ավելի բամբակյա մանրաթել պարունակող, 200 գ/քմ կամ ավելի մակերեսային խտությամբ, գունավոր մանվածքից դենիմ, կամ ջինսե գործվածք |
քմ |
25 000 |
Չինաստան |
25 000 000 |
2. |
5209420000 |
Ջինսե գործվածք՝ բամբակյա (դենիմ) |
85% կամ ավելի բամբակյա մանրաթել պարունակող, 200գ/քմ կամ ավելի մակերեսային խտությամբ, գունավոր մանվածքից դենիմ, կամ ջինսե գործվածք |
քմ |
15 000 |
Թուրքիա |
19 500 000 |
3. |
5211420000 |
Ջինսե գործվածք՝ բամբակյա (դենիմ) |
85% կամ ավելի բամբակյա մանրաթել պարունակող, 200գ/քմ կամ ավելի մակերեսային խտությամբ, գունավոր մանվածքից բամբակյա գործվածք՝ խառնված մեծամասամբ կամ բացառապես քիմիական մանրաթելերի հետ |
քմ |
25 000 |
Չինաստան |
25 000 000 |
4. |
5211420000 |
Ջինսե գործվածք՝ բամբակյա (դենիմ) |
85% կամ ավելի բամբակյա մանրաթել պարունակող, 200 գ/քմ կամ ավելի մակերեսային խտությամբ, գունավոր մանվածքից բամբակյա գործվածք՝ խառնված մեծամասամբ կամ բացառապես քիմիական մանրաթելերի հետ |
քմ |
15 000 |
Թուրքիա |
19 500 000 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
89 000 000 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|