Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-1155-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Ինկորպորացիա (01.12.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.11.30/86(1266).1 Հոդ.1147.1
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
25.11.2016
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
25.11.2016
Дата вступления в силу
01.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՆՀ-396-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» ՆՀ-396-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված 3-րդ և 4-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն 1-ին և 2-րդ հավելվածների:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. նոյեմբերի 25

Երևան

ՆՀ-1155-Ն

 

 

Հավելված 1
ՀՀ Նախագահի
2016 թ. նոյեմբերի 25-ի
ՆՀ-1155-Ն հրամանագրի

 

«Հավելված 3

ՀՀ Նախագահի

2014 թ. սեպտեմբերի 16-ի

ՆՀ-396-Ն հրամանագրի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ՇԵՐՏԱՁՈՂԻԿՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ

 

Հայրենիքի շքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10209

 

Հայրենիքի շքանշանը (այսուհետ՝ շքանշան) ունի սկավառակի տեսք, որը շրջափակված է միմյանց հերթագայող երկու ութակողմ բազմանկյունաձև երիզներով: Սկավառակի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, վերին հատվածում՝ ցորենի երկու հասկ, իսկ ներքևում գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը:

Շքանշանն ամրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը խորհրդանշող ժապավենին: Ժապավենի լայնությունը 50 մմ է:

Շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից: Շքանշանի շրջանագծի տրամագիծը 97 մմ է:

Շքանշանն ունի գոգավոր շրջանաձև հորինվածքով կրծքանշան՝ երիզված ութաթև աստղով: Աստղի թևերի անկյուններում տեղադրված են պտղաբերություն խորհրդանշող զարդեր: Շրջանաձև հորինվածքի կենտրոնում ուռուցիկ ձևով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Կրծքանշանի չափերն են` 42 մմ x 42 մմ:

Կրծքանշանը պատրաստվում է ոսկուց: Շրջագիծը, ութաթև աստղը, զարդաքանդակն անփայլ են, իսկ Հայաստանի Հանրապետության զինանշանը` փայլեցված:

Կրծքանշանն ամրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը խորհրդանշող ժապավենի կենտրոնում։ Ժապավենն ավարտվում է ծոպերով, որոնք ագուցված են ոսկե օղակով։ Ժապավենի չափերն են` 60 մմ x 21 մմ, իսկ ծոպերի երկարությունը՝ 10 մմ։

Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, շքանշանի ժապավենի գույներով ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և պատվում են 999 հարգի ոսկով:

 

Ներմուծեք նկարագրությունը_10210

 

Փառքի շքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10211

 

Փառքի շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որին արտագծված շրջանագծի տրամագիծը 97 մմ է: Այն ուռուցիկ երկթև հնգանկյուն է, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Հնգաթև աստղի թևերը ծածկված են բրգաձև մանր տարրերով, իսկ նրանց միջև ընկած տարածքում կան ճառագայթաձև պատկերներ:

Շքանշանի կենտրոնում կա կլոր հարթակ, որի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ պատված եռագույն արծնով: Զինանշանը եզերվում է դափնու տերևներով, իսկ զինանշանի և դափնեպսակի միջև ընկած մակերեսը պատված է սպիտակ արծնով: Շքանշանը ոսկեպատված է 999 հարգի ոսկով:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է: Շքանշանը դարձերեսի կենտրոնական մասում ունի հատուկ ամրակ` ժապավենին ամրանալու համար: Ժապավենը մուգ կարմիր է, լայնությունը՝ 110 մմ։

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, մուգ կարմիր ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:

 

Ներմուծեք նկարագրությունը_10212

 

Տիգրան Մեծի շքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10213

 

Տիգրան Մեծի շքանշանը (այսուհետ` շքանշան) ութաթև աստղ է (միմյանց հերթագայող 2 հավասարաչափ քառակուսի): Շքանշանը բոլոր անկյունագծերով 55 մմ է: Շքանշանը պատրաստված է 585 հարգի ոսկուց և 925 հարգի արծաթից: Շքանշանի վրա ագուցված են տարբեր չափերի 23 ադամանդ և 8 արհեստական սուտակ:

Շքանշանի հիմքը պատրաստված է 925 հարգի արծաթից: Շքանշանի դիմային կողմը մանրագլանվածքային է: Դիմային կողմից հիմքի եզրագծով 1,5 մմ լայնության եզրաշերտ է: Քառակուսիների համադրությունը պատրաստված է 585 հարգի ոսկուց, 8 անկյուններում ագուցված է 0,1 կարատանոց մեկական ադամանդ: Քառակուսիների համադրումից առաջացած 8 եռանկյունաձև անկյուններում ագուցված է 8 եռանկյունաձև արհեստական սուտակ:

Շքանշանի շրջանակը պատրաստված է 925 հարգի արծաթից, կենտրոնում տեղադրված է Տիգրան Մեծի դիմանկարը` աջ կիսադեմով: Դիմանկարը ոսկեզօծ է և եզերապատված 0,07 կարատանոց 15 ադամանդով: Շրջանակի ներքևի հատվածում արծնապատ կարմիր ֆոնին 925 հարգի արծաթով գրված է «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ»:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, սպիտակ, մեջտեղում` ոսկեգույն զոլակով պատված կարմիր ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:

 

 Ներմուծեք նկարագրությունը_10214

 

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10215

 

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը (այսուհետ` շքանշան) ունի քառաթև խաչի տեսք: Խաչը պատրաստված է ոսկեզօծված արծաթից: Խաչի թևերի չորս անկյունների ճառագայթները ոսկեզօծված են:

Խաչի թևերի երկարությունը կենտրոնից 14 մմ է: Խաչն ամրացված է շքանշանի ժապավենի ներքևի մասում: Ժապավենի երկարությունը 70 մմ է, լայնությունը` 19 մմ, պատրաստված է կարմիր գույնի մետաքսից` երիզված 2 սպիտակ զոլերով: Ժապավենի կարմիր գոտու վրա՝ խաչից վեր, 3 մմ բարձրությամբ ամրացված է ոսկուց պատրաստված՝ Հայաստանի Հանրապետության զինանշանը: Ժապավենը ձգված է մետաղյա թերթիկի վրա:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, շքանշանի ժապավենի գույներով ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:

 

Ներմուծեք նկարագրությունը_10216

 

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10217

 

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը (այսուհետ` շքանշան) ունի քառաթև խաչի տեսք: Խաչը պատրաստված է ոսկեզօծված արծաթից: Խաչի թևերի չորս անկյունների ճառագայթները պատրաստված են արծաթից: Խաչի թևերի երկարությունը կենտրոնից 14 մմ է: Խաչն ամրացված է շքանշանի ժապավենի ներքևի մասում: Ժապավենի երկարությունը` 70 մմ է, լայնությունը` 19 մմ, պատրաստված է սպիտակ գույնի մետաքսից` երիզված 2 կարմիր զոլերով: Ժապավենի սպիտակ գոտու վրա՝ խաչից վերև, 3 մմ բարձրությամբ ամրացված է Հայաստանի Հանրապետության արծաթագույն զինանշանը: Ժապավենը ձգված է մետաղյա թերթիկի վրա:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, շքանշանի ժապավենի գույներով ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:

 

Ներմուծեք նկարագրությունը_10218

 

Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10219

 

Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը (այսուհետ` շքանշան) հավասարաթև խաչ է` քառակուսու յուրաքանչյուր կողմում 5 մմ երկարությամբ և 5 մմ խորությամբ կիսակլոր բացվածքով:

Շքանշանը 2 անկյունագծով 55 մմ է, կշիռը` 50 գրամ: Շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթից, Վարդան Մամիկոնյանի դիմապատկերը` ոսկուց: Շքանշանի վրա ագուցված է տարբեր չափերի 9 կապույտ շափյուղա:

Խաչի կենտրոնում` շրջագծով, որի տրամագիծը 1,56 սմ է, արծաթե ֆոնին տեղադրված է Վարդան Մամիկոնյանի դիմանկարը` աջ կիսադեմով: Ոսկեզօծ ֆոնին 925 հարգի արծաթով գրված են` վերևում «ՍՊԱՐԱՊԵՏ», ներքևում «ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» մակագրությունները:

Շքանշանը եզերող 27 մմ տրամագծով շրջանակի 4 հատվածներում պատկերված են դափնու ճյուղեր, իսկ դափնու ճյուղերի և եզրաշերտի միջև ընկած փոսորակ հատվածը պատված է բաց երկնագույն արծնապատ շերտով:

Խաչի ներքևի ծայրից դեպի վերին հատված է բարձրանում և աջ թևից դեպի ձախ է տարածվում երկթեք շերտ, որի աջակողմյան, ձախակողմյան և ներքևի թևերի վերջնամասերում տեղադրված են ընդհանուր պատկերին թրի կոթի տեսք հաղորդող երեքական շրջանակներ: 3 կողմերի 5 մմ տրամագիծ ունեցող շրջանակների մեջ ագուցված է 2, իսկ 4 մմ տրամագիծ ունեցող 2 շրջանակների մեջ` 1 կարատանոց կապույտ շափյուղա:

Խաչի ամբողջ եզրագիծն ընդգծված է ոսկու 1,5 մմ-անոց շերտով:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, արծաթագույն, մեջտեղում` ծիրանագույն ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:

 

Ներմուծեք նկարագրությունը_10231

 

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան

Ներմուծեք նկարագրությունը_10232

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը (այսուհետ` շքանշան) ունի ութաթև վարդյակի տեսք, որի անկյուններում տեղադրված են ճառագայթաձև զարդեր:

Վարդյակը կենտրոնում ունի փորվածք, որտեղ տեղադրված է Մեսրոպ Մաշտոցի պատկերը` լուսապսակով, ձախ ձեռքին բացված գիրք է, աջ ձեռքը բարձրացված է դեպի վեր: Պատկերի ներքևում կա 3 տողով մակագրություն` «ՍԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ»:

Վարդյակն արծաթից է՝ ոսկեջրված, Մաշտոցի պատկերը և մակագրությունը փայլեցված են, իսկ մնացածը` անփայլ: Շքանշանի վերին թևը, որը նույնպես անփայլ է, ունի շեղանկյուն զարգացում՝ ճառագայթաձև փորվածքով, որի կենտրոնում ամրացված է ադամանդ՝ մոտավորապես 0,125 կարատի չափով: Շքանշանի չափերն են` 40 մմ x 40 մմ, շեղանկյանը` 15 մմ x 15 մմ:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, արծաթագույն, մեջտեղում` մուգ վարդագույն ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:

 

Ներմուծեք նկարագրությունը_10233

 

Պատվո շքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10234

 

Պատվո շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որին արտագծված շրջանագծի տրամագիծը 97 մմ է: Ունի ուռուցիկ երկթև հնգանկյան տեսք, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Հնգաթև աստղի թևերը ծածկված են բրգաձև մանր տարրերով, իսկ նրանց միջև ընկած տարածքում ճառագայթաձև պատկերներ են:

Շքանշանի կենտրոնի կլոր հարթակում պատկերված է ոսկեգույն արծիվ` Արարատ լեռան ֆոնին: Արծվից ներքև ոսկեգույն ուռուցիկ տառերով գրված է «ՀԱՅԱՍՏԱՆ» բառը: Պատկերները եզերված են ոսկեգույն դափնու տերևներով, իսկ զինանշանի և դափնեպսակի միջև ընկած տարածքը պատված է կաթնագույն արծնով: Շքանշանը ոսկեպատված է 999 հարգի ոսկով:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանը դարձերեսի կենտրոնական մասում ունի հատուկ ամրակ` ժապավենին ամրանալու համար: Ժապավենը բաց կապույտ է, լայնությունը 40 մմ է։

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, կապույտ ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:

 

Ներմուծեք նկարագրությունը_10235

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»

1-ին աստիճանի շքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10236

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որի չափերն են՝ 65 մմ x 65 մմ: Ունի ութակողմ ճառագայթաձև բազմանկյան տեսք, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Պատկերի ուղիղ կենտրոնում ոսկեգույն խաչ է, որի չորս թևերը պատված են մուգ կարմիր արծնով:

Խաչի կենտրոնի կլոր հարթակի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը: Զինանշանը եզերված է դափնեպսակով, որը բոլորված է ոսկեգույն ուռուցիկ տառերով գրված «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» բառերով:

Շքանշանի ոսկեգույն պատկերները պատված են 999 հարգի ոսկով: Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, մուգ կարմիր ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:

 

Ներմուծեք նկարագրությունը_10237

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»

2-րդ աստիճանի շքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10238

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստվում է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որի չափերն են՝ 65 մմ x 65 մմ: Շքանշանն ունի ութակողմ ճառագայթաձև բազմանկյուն, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Պատկերի կենտրոնում կա խաչ, որի չորս թևերը պատված են մուգ մանուշակագույն արծնով:

Խաչի կենտրոնի կլոր հարթակում պատկերված է Հայաստանի Հանրապետության արծաթագույն զինանշանը: Զինանշանը եզերված է դափնեպսակով, որը բոլորված է արծաթագույն ուռուցիկ տառերով գրված «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» բառերով:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, մանուշակագույն ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:

 

Ներմուծեք նկարագրությունը_10239

 

Բարեկամության շքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10240

 

Բարեկամության շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից` պատված բարձր հարգի ոսկով: Շքանշանի արտագծած շրջանագծի տրամագիծը 65 մմ է, այն ունի ուռուցիկ, հնգաթև խաչի տեսք, որի բոլոր թևերը դեպի կենտրոն ուռուցիկ են: Հնգաթև ուրվագծերի եզրային շերտերը պատված են 5 տարբեր գույների սառը արծնով՝ խորհրդանշելով աշխարհի 5 մայրցամաքները:

Շքանշանի կենտրոնի կլոր հարթակը եզերված է ցորենի հասկերով: Հարթակի վերևի մասում կորաձև գրված է «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» բառը: Շքանշանի կենտրոնը եզերված է շղթայաձև նախշազարդով, որի կենտրոնական մասում երկրագնդի ֆոնին պատկերված է բարեկամության խորհրդանիշը` ձեռքսեղմումը: Կենտրոնական պատկերը պատված է տարալեզու գրերով (Միավորված ազգերի կազմակերպության 6 պաշտոնական լեզուներով), որոնք թարգմանաբար նշանակում են «Բարեկամություն»:

Շքանշանը պատված է 999 հարգի ոսկով:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, մուգ կարմիր, մեջտեղում՝ եռագույն զոլակով ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:

 

Ներմուծեք նկարագրությունը_10241

 

Արիության մեդալ

 

Ներմուծեք նկարագրությունը_10242

 

Արիության մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է:

Սկավառակի կենտրոնում պատկերված է հաղթանակի խորհրդանիշը` արծիվը և թուրը: Արծիվը տիրաբար տարածված է սկավառակի ողջ մակերեսին, լույսի շողերը թագի նման պարուրում են արծվի գլուխը: Սկավառակի ներքևի մասում կա մակագրություն` «ԱՐԻՈՒԹՅՈՒՆ»: Արծիվը, թուրը, լույսի շողերը և մակագրությունը ոսկեփայլ են, մնացած դաշտը` անփայլ:

Սկավառակը պատրաստված է արծաթի հատուկ համաձուլվածքից, արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում, ինչպես նաև անցնում է տեղային ոսկեպատում՝ 999 հարգի ոսկով:

Կախիչը պատրաստվում է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է երկնագույն, մեկ եզրը՝ 24 մմ լայնության ծիրանագույն մետաքսե ժապավենով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են, վերևի մասի երկարությունը՝ 27 մմ, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Ներմուծեք նկարագրությունը_10243

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»

1-ին աստիճանի մեդալ

 

Ներմուծեք նկարագրությունը_10244

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 28 մմ է:

Սկավառակը պատրաստված է արծաթագույն մետաղից, կենտրոնում նույն մետաղի համաձուլվածքից պատկերված է 36 մմ տրամագծով` արիության խորհրդանիշ խաչաձև պատկեր, որի կողմերը դրսի մասում ունեն 14 մմ լայնություն, իսկ դեպի կենտրոն` 5 մմ կորություն: Խաչաձև պատկերի կողմերը 4 մմ հավասարապես դուրս են բերված սկավառակի տրամագծից և դեպի դուրս ունեն 45 աստիճանի թեքություն: Խաչաձև պատկերի կողմերն արծնապատված են մուգ կարմիրով և ունեն 1,5 մմ լայնության արծաթափայլ եզրաշերտ:

Խաչաձև պատկերի կենտրոնական մասում պատկերված է 12 մմ տրամագծով շրջան` 1 մմ եզրաշերտով: Շրջանի եզրագծից 1 մմ դեպի կենտրոն ամբողջ ծավալով Հայաստանի Հանրապետության զինանշանի ոսկեփայլ ցայտաքանդակն է:

Խաչաձև պատկերի կողմերի միջնամասում` սկավառակի վրա, պատկերված է հավասարակողմ եռանկյուն, որի կողմի երկարությունը 8 մմ է, իսկ հաստությունը` 1,5 մմ: Եռանկյան դրսի կողմը 2 մմ դուրս է բերված սկավառակի տրամագծից և ունի ուռուցիկ տեսք:

Մեդալի դարձերեսին` 5 զուգահեռ տողով, ուռուցիկ տառերով գրված են «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆ» բառերը: Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մուգ կարմիր մետաքսե (մուարե) ժապավենով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է, վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը՝ 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է 4 մմ լայնություն ունեցող մուգ կապույտ շերտագիծ:

Մեդալի շերտաձողիկի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Ներմուծեք նկարագրությունը_10245

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»

2-րդ աստիճանի մեդալ

 

Ներմուծեք նկարագրությունը_10246

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 28 մմ է:

Սկավառակը պատրաստված է արծաթագույն մետաղից, կենտրոնում նույն մետաղի համաձուլվածքից պատկերված է 36 մմ տրամագծով` արիության խորհրդանիշ խաչաձև պատկեր, որի կողմերը դրսի մասում ունեն 14 մմ լայնություն, իսկ դեպի կենտրոն` 5 մմ կորություն: Խաչաձև պատկերի կողմերը 4 մմ հավասարապես դուրս են բերված սկավառակի տրամագծից և դեպի դուրս ունեն 45 աստիճանի թեքություն: Խաչաձև պատկերի կողմերը պատված են մուգ կապույտ արծնով և ունեն 1,5 մմ լայնության արծաթափայլ եզրաշերտ:

Խաչաձև պատկերի կենտրոնական մասում պատկերված է 12 մմ տրամագծով շրջան` 1 մմ եզրաշերտով: Շրջանի եզրագծից 1 մմ դեպի կենտրոն ամբողջ ծավալով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանի ոսկեփայլ ցայտաքանդակը:

Խաչաձև պատկերի կողմերի միջնամասում` սկավառակի վրա պատկերված է հավասարակողմ եռանկյուն, որի կողմի երկարությունը 8 մմ է, իսկ հաստությունը` 1,5 մմ: Եռանկյան դրսի կողմը 2 մմ դուրս է բերված սկավառակի տրամագծից և ունի ուռուցիկ տեսք:

Մեդալի դարձերեսին` 5 զուգահեռ տողով, ուռուցիկ տառերով գրված են «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆ» բառերը: Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մուգ կարմիր մետաքսե (մուարե) ժապավենով:

Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է: Կախիչի դարձերեսին ամրացված է գնդասեղ:

Ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է 4 մմ լայնություն ունեցող մուգ կապույտ 2 շերտագիծ, որոնք իրարից անջատված են 2 մմ հեռավորությամբ:

Մեդալի շերտաձողիկի չափերն են` 25 մմ x 12 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Ներմուծեք նկարագրությունը_10247

 

Մարտական ծառայության մեդալ

 

Ներմուծեք նկարագրությունը_10248

 

Մարտական ծառայության մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված են թուր և դափնեպսակ:

Թրի աջ և ձախ կողմերում պատկերված են երեքական հաղթական դրոշներ: Սկավառակի ներքևի մասում կա մակագրություն` «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»: Թուրը, դրոշները, դափնեպսակը, ինչպես նաև մակագրությունը ոսկեփայլ են, մնացածը` անփայլ:

Սկավառակը պատրաստված է արծաթի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում, ինչպես նաև անցնում է տեղային ոսկեպատում՝ 999 հարգի ոսկով:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը երկնագույն է, երկու սպիտակ և մեկ մուգ կապույտ զոլերով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները նույնն են՝ 39 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Ներմուծեք նկարագրությունը_10249

 

Մխիթար Գոշի մեդալ

 

Ներմուծեք նկարագրությունը_10250

 

Մխիթար Գոշի մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված է Մխիթար Գոշը` արդարության խորհրդանիշ նժարի ֆոնին: Ձախ ձեռքին «Դատաստանագիրքն» է, աջը բարձրացված է երդման համար:

Սկավառակն ունի ուռուցիկ եզրաշերտ: Մեդալը պատրաստված է բրոնզափառ պղնձից, ներքևի մասում կա մակագրություն`«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ»:

Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը ծիրանագույն է` կարմիր երիզներով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Ներմուծեք նկարագրությունը_10251

 

Մխիթար Հերացու մեդալ

 

Ներմուծեք նկարագրությունը_10252

 

Մխիթար Հերացու մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված հավասարաչափ կորագծային խաչից՝ անկյուններում զարդերով, որոնց կենտրոնում պատկերված է Մխիթար Հերացի բժշկապետը երդման պահին, հետնամասում հիվանդն է` պառկած կեցվածքով:

Խաչն ունի եզրաշերտ, թևերի երկարությունը կենտրոնից 20 մմ է, վերին թևը ներսի կողմից զարդարված է գնդիկներով, իսկ ներքևի թևում կյանքի հավերժության նշանն է և «ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑԻ» մակագրությունը:

Խաչը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը մուգ կապույտ է: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները նույնն են՝ 39 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Ներմուծեք նկարագրությունը_10253

 

Անանիա Շիրակացու մեդալ

 

Ներմուծեք նկարագրությունը_10263

 

Անանիա Շիրակացու մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված է Անանիա Շիրակացին` նստած կեցվածքով, ձախ ձեռքը՝ երկրագնդի վրա, դիմացը՝ գիրք և աստղազարդ երկինք:

Սկավառակն ունի լայն երիզ, որի վերևի մասում պատկերված են աստղեր, ներքևի մասում կա մակագրություն՝ «ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ»:

Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը ծիրանագույն է` մուգ կապույտ երիզներով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Ներմուծեք նկարագրությունը_10472

 

Մովսես Խորենացու մեդալ

 

Ներմուծեք նկարագրությունը_10475

 

Մովսես Խորենացու մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված է Մովսես Խորենացին՝ ձեռքին գրիչ և «Հայոց պատմությունը»:

Սկավառակն ունի երիզ, ներքևի մասում մակագրություն` «ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ»:

Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը ծիրանագույն է՝ մուգ կարմիր երիզներով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Ներմուծեք նկարագրությունը_10476

 

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ

 

Ներմուծեք նկարագրությունը_10498

 

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված ութաթև աստղից:

Աստղը պատրաստված է ոսկեգույն մետաղից, մեծ անկյունագիծը 36 մմ է, փոքրը` 30 մմ, ունի 3 մմ հաստություն: Աստղի դիմերեսին պատկերված է 25 մմ տրամագծով արծաթագույն շրջան, որի եզրաշերտն ունի 1 մմ լայնություն: Շրջանագծի վերևի մասում Հայաստանի Հանրապետության զինանշանի ոսկեգույն ցայտաքանդակն է: Զինանշանի տակ` շրջանի ներքևի մասում, զուգահեռ 3 տողով, ուռուցիկ ոսկեգույն տառերով գրված է՝ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ»:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մուգ կարմիր մետաքսե (մուարե) ժապավենով: Ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է մուգ կապույտ 3 շերտագիծ: Մեջտեղի շերտագիծն ունի 2 մմ լայնություն, իսկ կողքերինը` 4 մմ, որոնք տարանջատված են 1 մմ հեռավորությամբ:

Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Ներմուծեք նկարագրությունը_11259

 

Երախտագիտության մեդալ

 

Ներմուծեք նկարագրությունը_10500

 

Երախտագիտության մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում՝ փայլեցված ֆոնին, հավերժությունը խորհրդանշող պատկեր է: Սկավառակի արտաքին տրամագծին զուգահեռ պատկերված է ցորենի հասկ, վերևում կա կորաձև մակագրություն՝ «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»:

Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և պատված է 999 հարգի ոսկով:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության ոսկեգույն` եզրագծերում շագանակագույն զոլակներով մետաքսե ժապավենով: Ժապավենի մի ծայրում` վերից վար, անցնում է 3 կարմիր շերտագիծ: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենային գունային նկարագիրը:

 

Ներմուծեք նկարագրությունը_10550

 

«Աշխատանքային վաստակի համար» մեդալ

 

Ներմուծեք նկարագրությունը_10551

 

«Աշխատանքային վաստակի համար» մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում երկրագունդը խորհրդանշող շրջանաձև ֆոնին աշխատանքային ոլորտներ բնորոշող պատկերներ են՝ վերամբարձ կռունկ, ատոմակայան և գնացք: Դրանց շուրջը՝ սկավառակի արտաքին տրամագծին զուգահեռ, պատկերված են ցորենի հասկեր, վերևում կա մակագրություն`«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ»:

Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և պատված է 999 հարգի ոսկով:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության բաց կապույտ մետաքսե ժապավենով: Ժապավենի մի ծայրում` վերից վար անցնում է ոսկեգույն 2 շերտագիծ: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Ներմուծեք նկարագրությունը_10578

 

Ծնողական փառքի մեդալ

 

Ներմուծեք նկարագրությունը_10579

 

Ծնողական փառքի մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված ոսկեգույն սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում՝ փայլուն մակերեսի վրա ընտանիքը խորհրդանշող պատկեր է` հայր, մայր և երեխա՝ արևի ճառագայթների ներքո: Այս ամենը եզերվում է սկավառակի արտաքին տրամագծին զուգահեռ նախշերով, իսկ վերևում «ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔ» մակագրությունն է:

Մեդալը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և պատված է 999 հարգի ոսկով:

Կախիչը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից, ունի մեդալի գունավորումը և թռչնի թևի տեսք: Կախիչի վրա արեգակի ցայտաքանդակն է և դեպի այն թռչող աղավնի` կտցին ձիթենու ճյուղ:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենը սպիտակ է, մեջտեղում՝ կարմիր, կապույտ, նարնջագույն զոլակով:

 

Ներմուծեք նկարագրությունը_10584 »:

 

Հավելված 2
ՀՀ Նախագահի
2016 թ. նոյեմբերի 25-ի
ՆՀ-1155-Ն հրամանագրի

 

«Հավելված 4 

ՀՀ Նախագահի

2014 թ. սեպտեմբերի 16-ի

ՆՀ-396-Ն հրամանագրի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՇՆՈՐՀԱԳՐԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ

 

ՀՀ ժողովրդական արտիստի կրծքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10603

 

ՀՀ ժողովրդական արտիստի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ուղղանկյունաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ութանկյունից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Ութանկյան տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ողբերգակի և կատակերգակի դիմակների ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ» գրությամբ:

Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

 

Ներմուծեք նկարագրությունը_10623

 

ՀՀ ժողովրդական նկարչի կրծքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10709

 

ՀՀ ժողովրդական նկարչի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ուղղանկյունաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ութանկյունից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Ութանկյան տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ 2 խաչաձևված վրձնով ներկապնակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ» գրությամբ:

Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

 

Ներմուծեք նկարագրությունը_10710

 

ՀՀ գիտության վաստակավոր գործչի կրծքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10711

 

ՀՀ գիտության վաստակավոր գործչի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Խորհրդանիշից ձախ դաջված է լատիներեն «PER ASPERA AD ASTRA» ասացվածքը, որը թարգմանաբար նշանակում է «Փշերի միջով՝ դեպի աստղեր»: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ» գրությամբ:

Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

 

Ներմուծեք նկարագրությունը_10712

 

ՀՀ վաստակավոր ճարտարապետի կրծքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10713

 

ՀՀ վաստակավոր ճարտարապետի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով, դաջված են սյունախոյակներ: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ» գրությամբ:

Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

 

Ներմուծեք նկարագրությունը_10739

 

ՀՀ վաստակավոր շինարարի կրծքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10740

 

ՀՀ վաստակավոր շինարարի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 30 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված են շինարարական աշխատանքները բնութագրող սարքավորումներ և շինություններ, իսկ կենտրոնական մասում շինարարության խորհրդանիշն է` ուղղալարը: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է՝ ներքևում «ՀՀ վաստակավոր շինարար» գրությամբ:

Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

 

Ներմուծեք նկարագրությունը_10741

ՀՀ վաստակավոր բժշկի կրծքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10742

 

ՀՀ վաստակավոր բժշկի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ գավաթին գալարված 2 օձ, մեկը՝ դաջված, մյուսը՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԲԺԻՇԿ» գրությամբ:

Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

 

Ներմուծեք նկարագրությունը_10785

 

ՀՀ վաստակավոր իրավաբանի կրծքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10786

 

ՀՀ վաստակավոր իրավաբանի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է արդարադատության աստվածուհու ցայտաքանդակը՝ փայլեցված ողորկ մակերեսով: Խորհրդանիշից ձախ դաջված է լատիներեն «DURA LEX SED LEX» ասացվածքը, որը թարգմանաբար նշանակում է «Օրենքը խիստ է, բայց օրենք է»: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԻՐԱՎԱԲԱՆ» գրությամբ:

Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

 

Ներմուծեք նկարագրությունը_10787

 

ՀՀ վաստակավոր արտիստի կրծքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10913

 

ՀՀ վաստակավոր արտիստի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ ողբերգակի և կատակերգակի դիմակներ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ» գրությամբ:

Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

 

Ներմուծեք նկարագրությունը_10914

 

ՀՀ վաստակավոր նկարչի կրծքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10952

 

ՀՀ վաստակավոր նկարչի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ 2 խաչաձևված վրձնով ներկապնակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՆԿԱՐԻՉ» գրությամբ:

Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

 

Ներմուծեք նկարագրությունը_10954

 

ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կրծքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10955

 

ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ցայտաքանդակը՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ» գրությամբ:

Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

 

Ներմուծեք նկարագրությունը_10956

 

ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կրծքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10957

 

ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է Մատենադարանի շենքի ցայտաքանդակը՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ» գրությամբ:

Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

 

Ներմուծեք նկարագրությունը_10958

 

ՀՀ վաստակավոր մանկավարժի կրծքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10959

 

ՀՀ վաստակավոր մանկավարժի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է ցայտաքանդակ՝ հայոց այբուբենի «Ա», «Բ», «Գ» տառերով պատկերազարդ բացված գիրք՝ փայլեցված ողորկ մակերեսով: Գրքի վերևում փորագրված է՝ «Ճանաչել զիմաստութիւն...»: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՆԿԱՎԱՐԺ» գրությամբ:

Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

 

Ներմուծեք նկարագրությունը_10960

 

ՀՀ վաստակավոր լրագրողի կրծքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10962

 

ՀՀ վաստակավոր լրագրողի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ դաջված է 2 գրչածայր՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԼՐԱԳՐՈՂ» գրությամբ:

Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

 

Ներմուծեք նկարագրությունը_10963

 

ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի կրծքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10965

 

ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է ցայտաքանդակ՝ դափնեպսակ: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում «ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» գրությամբ:

Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

 

Ներմուծեք նկարագրությունը_10967

 

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կրծքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10968

 

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող 3 վազորդի ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ» գրությամբ:

Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

 

Ներմուծեք նկարագրությունը_10969

 

ՀՀ վաստակավոր մարզչի կրծքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10970

 

ՀՀ վաստակավոր մարզչի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող 3 վազորդի ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ» գրությամբ:

Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

 

Ներմուծեք նկարագրությունը_10971

 

ՀՀ վաստակավոր կոլեկտիվի կրծքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_10973

 

ՀՀ վաստակավոր կոլեկտիվի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է կոլեկտիվը խորհրդանշող ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԿՈԼԵԿՏԻՎ» գրությամբ:

Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

 

Ներմուծեք նկարագրությունը_10976

»:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Ա. Գևորգյան