ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2018 թվականի N 330-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀՐԱԶԴԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ, ԱՄԲՈՂՋԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի (ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Գործարանային 3, ՀՎՀՀ` 03001954) կողմից իրականացվող՝ 1,456,044 դրամ ընդհանուր արժողությամբ «Ուսումնարանի ջեռուցման համակարգի վերանորոգում, ամբողջականացում և գործարկում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Արտյոմ Մինասյան» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 08616085) հետ 2018 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված N 1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ուսումնարանի ջեռուցման համակարգի վերանորոգման, ամբողջականացման և սկզբնական գործարկման աշխատանքների իրականացում` 792,644 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արտյոմ Մինասյան» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 08616085) հետ 2018 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված N 2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ուսումնարանի ջեռուցման անվտանգության համակարգի ներդրման, ամբողջականացման և վերջնական ու լիարժեք գործարկման աշխատանքների իրականացում` 663,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
2018 թ. նոյեմբերի 9 Երևան |
Հավելված ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ. նոյեմբերի 9-ի N 330-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ, ԱՄԲՈՂՋԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ուսումնարանի ջեռուցման ապահովում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամ. հայաստանյան գրասենյակի հասցեն՝ ք. Երևան, Ամիրյան 8/26, ՀՎՀՀ՝ 01238936 |
4. |
Ծրագրի կատարողը |
ՀՀ ԿԳՆ «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ, ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Գործարանային 3, ՀՎՀՀ՝ 03001954 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Գործարանային 3, բնագավառը՝ կրթություն (նախնական մասնագիտական՝ արհեստագործական) |
6. |
Ծրագրի բյուջեն |
1.456.044 (մեկ միլիոն չորս հարյուր հիսունվեց հազար քառասունչորս) ՀՀ դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Ուսումնարանի աշխատակազմը և ուսանողները |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հետևյալ ժամանակահատվածում՝ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Նախատեսվում է իրականացնել ուսումնարանի ջեռուցումը. կատարման ժամկետը՝ 01.10.2018թ.-12.11.2018թ. |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Նախատեսվում է իրականացնել ուսումնարանի ջեռուցումը. կատարման ժամկետը՝ 01.10.2018թ.-12.11.2018թ. |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ ԿԳՆ «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի հիմնական գործընկերներն են՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամը |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի ավարտից հետո ՀՀ ԿԳՆ «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ը հաշվետու է ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին, ինչպես նաև «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի հետ համագործակցային աշխատանքները համակարգող անկախ հանձնախմբին: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |