Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-1134-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Ինկորպորացիա (10.11.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.11.09/81(1261).1 Հոդ.1084.5
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
08.11.2016
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
08.11.2016
Дата вступления в силу
10.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի ՆՀ-174-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգում՝

1) 13.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.3-րդ կետով.

«13.3. Նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմինները ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում են վարչապետի առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:».

2) 77-րդ կետի «մասնակցում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և կառավարության աշխատակազմի ղեկավարները» բառերը փոխարինել «մասնակցում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը» բառերով.

3) 83-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 83.1-ին կետով.

«83.1. Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված առանձին հարցեր կարող են նշված լինել որպես քննարկման ոչ ենթակա հարցեր, եթե դրանք ունեն տեխնիկական բնույթ, բացառությամբ այն հարցերի, որոնք սահմանված կարգով չեն շրջանառվել, կամ դրանց վերաբերյալ առկա չէ շահագրգիռ որևէ մարմնի կարծիքը: Քննարկման ոչ ենթակա հարցերը հայտարարվում են նիստը վարողի կողմից:

Այն դեպքերում, եթե քննարկման ոչ ենթակա հարցի մասին հայտարարելուց հետո այդ հարցի վերաբերյալ ներկայացվում է առարկություն կամ առաջարկություն, ապա այն պետք է քննարկվի և ընդունվի սույն կարգի 85-91-րդ կետերին համապատասխան:».

4) 89-րդ կետը «բացառությամբ» բառից հետո լրացնել «սույն կարգի 83.1-ին կետի առաջին պարբերության և» բառերով.

5) 121-րդ կետի 6-րդ ենթակետը «ղեկավարի տեղակալին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարին» բառերով:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. նոյեմբերի 8

Երևան

ՆՀ-1134-Ն