ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
24 դեկտեմբերի 2018 թ. |
թիվ 81-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՋՐՄՈՒՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՋՐՄՈՒՂ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 178-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ջրմուղի աշխատանքի մասին» Ձև 1-ջրմուղ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ջրմուղի աշխատանքի մասին» Ձև 1-ջրմուղ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Ամփոփ հաշվետվություն ջրմուղի աշխատանքի մասին» Ձև թիվ 1-ջրմուղ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 178-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
1. Ջրմուղի կառուցվածքների առկայությունը տարեվերջին
Սպասարկվող բնակավայ-րերի քանակը, միավոր |
Միագիծ երկարությունը, կմ |
Սահմանված արտադրական հզորությունը, | ||||||
ջրատարի |
ջրմուղի փողոցային ցանցերի |
որից` կարիք ունեն փոխման |
միջթաղային, միջբակային ցանցերի |
առաջին բարձրացման պոմպային կայանների |
մաքրող կառուց-վածքների |
ջրմուղների | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
ք. Երևան |
||||||||
Արագածոտնի |
||||||||
ք. Աշտարակ |
||||||||
ք. Թալին |
||||||||
ք. Ապարան |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Արարատի |
||||||||
ք. Արարատ |
||||||||
ք. Վեդի |
||||||||
ք. Արտաշատ |
||||||||
ք. Մասիս |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Արմավիրի |
||||||||
ք. Արմավիր |
||||||||
ք. Մեծամոր |
||||||||
ք. Էջմիածին |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Գեղարքունիքի |
||||||||
ք. Գավառ |
||||||||
ք. Ճամբարակ |
||||||||
ք. Մարտունի |
||||||||
ք. Սևան |
||||||||
ք. Վարդենիս |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Լոռվա |
||||||||
ք. Վանաձոր |
||||||||
ք. Ալավերդի |
||||||||
ք. Ախթալա |
||||||||
ք. Թումանյան |
||||||||
ք. Շամլուղ |
||||||||
ք. Սպիտակ |
||||||||
ք. Ստեփանավան |
||||||||
ք. Տաշիր |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Կոտայքի |
||||||||
ք. Աբովյան |
||||||||
ք. Բյուրեղավան |
||||||||
ք. Հրազդան |
||||||||
ք. Չարենցավան |
||||||||
ք. Ծաղկաձոր |
||||||||
ք. Եղվարդ |
||||||||
ք. Նոր Հաճն |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Շիրակի |
||||||||
ք. Գյումրի |
||||||||
ք. Մարալիկ |
||||||||
ք. Արթիկ |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Սյունիքի |
||||||||
ք. Գորիս |
||||||||
ք. Կապան |
||||||||
ք. Քաջարան |
||||||||
ք. Մեղրի |
||||||||
ք. Ագարակ |
||||||||
ք. Սիսիան |
||||||||
ք. Դաստակերտ |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Վայոց ձորի |
||||||||
ք. Եղեգնաձոր |
||||||||
ք. Վայք |
||||||||
ք. Ջերմուկ |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Տավուշի |
||||||||
ք. Իջևան |
||||||||
ք. Նոյեմբերյան |
||||||||
ք. Բերդ |
||||||||
ք. Դիլիջան |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Ընդամենը |
||||||||
այդ թվում` |
||||||||
քաղաքային բնակավայրերում |
||||||||
գյուղական վայրերում |
2. Ջրմուղի աշխատանքի հիմնական ցուցանիշները
հազ. խոր. մ/տարի |
Ցանցին տրված ջրի քանակը |
Մաքրող սարքավո-րումներով բաց թողնված ջուրը |
Բոլոր սպառողներին բաց թողնված ջուրը |
Ջրի կորուստ-ները |
Վթար-ների քանա-կը, միավոր | |||||||||
ընդամենը |
այդ թվում` |
ընդամենը |
այդ թվում` |
իր սպառողներին բաց թողնված ջրից | |||||||||
բարձրաց-վել է պոմպերով |
ինքնա- հոսքով |
ստացվել է դրսից (գնովի ջուր) |
իր սպա- ռողնե- րին |
այլ սպառող-ներին |
բնակչու- թյանը |
կոմունալ-կենցաղա-յին կա-րիքների համար |
արտա- դրական կարիքների համար | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
ք. Երևան |
|||||||||||||
Արագածոտնի |
|||||||||||||
ք. Աշտարակ |
|||||||||||||
ք. Թալին |
|||||||||||||
ք. Ապարան |
|||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||
Արարատի |
|||||||||||||
ք. Արարատ |
|||||||||||||
ք. Վեդի |
|||||||||||||
ք. Արտաշատ |
|||||||||||||
ք. Մասիս |
|||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||
Արմավիրի |
|||||||||||||
ք. Արմավիր |
|||||||||||||
ք. Մեծամոր |
|||||||||||||
ք. Էջմիածին |
|||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||
Գեղարքունիքի |
|||||||||||||
ք. Գավառ |
|||||||||||||
ք. Ճամբարակ |
|||||||||||||
ք. Մարտունի |
|||||||||||||
ք. Սևան |
|||||||||||||
ք. Վարդենիս |
|||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||
Լոռվա |
|||||||||||||
ք. Վանաձոր |
|||||||||||||
ք. Ալավերդի |
|||||||||||||
ք. Ախթալա |
|||||||||||||
ք. Թումանյան |
|||||||||||||
ք. Շամլուղ |
|||||||||||||
ք. Սպիտակ |
|||||||||||||
ք. Ստեփանավան |
|||||||||||||
ք. Տաշիր |
|||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||
Կոտայքի |
|||||||||||||
ք. Աբովյան |
|||||||||||||
ք. Բյուրեղավան |
|||||||||||||
ք. Հրազդան |
|||||||||||||
ք. Չարենցավան |
|||||||||||||
ք. Ծաղկաձոր |
|||||||||||||
ք. Եղվարդ |
|||||||||||||
ք. Նոր Հաճն |
|||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||
Շիրակի |
|||||||||||||
ք. Գյումրի |
|||||||||||||
ք. Մարալիկ |
|||||||||||||
ք. Արթիկ |
|||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||
Սյունիքի |
|||||||||||||
ք. Գորիս |
|||||||||||||
ք. Կապան |
|||||||||||||
ք. Քաջարան |
|||||||||||||
ք. Մեղրի |
|||||||||||||
ք. Ագարակ |
|||||||||||||
ք. Սիսիան |
|||||||||||||
ք. Դաստակերտ |
|||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||
Վայոց ձորի |
|||||||||||||
ք. Եղեգնաձոր |
|||||||||||||
ք. Վայք |
|||||||||||||
ք. Ջերմուկ |
|||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||
Տավուշի |
|||||||||||||
ք. Իջևան |
|||||||||||||
ք. Նոյեմբերյան |
|||||||||||||
ք. Բերդ |
|||||||||||||
ք. Դիլիջան |
|||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||
Ընդամենը |
|||||||||||||
այդ թվում` |
|||||||||||||
քաղաքային բնակավայրերում |
|||||||||||||
գյուղական վայրերում |
3. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները
հազ. դրամ |
Ջրմուղի և ջրմուղի ցանցերի արտադրական կարողությունների միջին տարեկան հաշվեկշռային արժեքը |
Մուտքեր, ընդամենը |
այդ թվում` |
Տարիների ընթացքում գոյացած պարտքերը |
որից` բնակչությունից | |||||||
բյուջեից |
բաց թողնված ջրից ստացված մուտքեր |
նվիրատ-վությունից |
այլ մուտքեր |
ընդամենը |
հաշվետու տարում |
ընդամենը |
հաշվետու տարում | ||||
ընդամենը |
որից` բնակ- չությունից | ||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
ք. Երևան |
|||||||||||
Արագածոտն |
|||||||||||
Արարատ |
|||||||||||
Արմավիր |
|||||||||||
Գեղարքունիք |
|||||||||||
Լոռի |
|||||||||||
Կոտայք |
|||||||||||
Շիրակ |
|||||||||||
Սյունիք |
|||||||||||
Վայոց ձոր |
|||||||||||
Տավուշ |
|||||||||||
Ընդամենը |
Ծախսեր, ընդամենը |
այդ թվում` | ||||||
նյութական |
ոչ նյութական ծառայությունների վճարումներ |
գործուղման |
աշխատավարձ և դրան հավասա-րեցված վճարումներ |
հիմնավերա- նորոգման, սար- քավորումների և գույքի ձեռքբերման |
այլ ծախսեր | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
ք. Երևան |
|||||||
Արագածոտն |
|||||||
Արարատ |
|||||||
Արմավիր |
|||||||
Գեղարքունիք |
|||||||
Լոռի |
|||||||
Կոտայք |
|||||||
Շիրակ |
|||||||
Սյունիք |
|||||||
Վայոց ձոր |
|||||||
Տավուշ |
|||||||
Ընդամենը |
Ղեկավար՝ |
_______________ |
___________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝ |
_______________ |
___________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
« _ _ »__________20___թ. |
Հավելված 2 |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՋՐՄՈՒՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1- ՋՐՄՈՒՂ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Ջրմուղի աշխատանքի մասին» Ձև 1-ջրմուղ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունում գործող ջրամատակարարմամբ և ջրահեռացմամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ՝ ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը:
4. Հաշվետվության առաջին և երկրորդ բաժինները լրացվում են ըստ հանրապետության, մարզերի, ըստ մարզի առանձին քաղաքների և ամփոփ գյուղական վայրերի, իսկ երրորդ բաժինն` ըստ հանրապետության և մարզերի:
5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ՋՐՄՈՒՂԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ
7. Սյունակ 2-ում բերվում է սպասարկվող բնակավայրերի քանակը:
8. Սյունակ 3-ում բերվում է ջրատարների միագիծ երկարությունը: Ջրատարների միագիծ երկարությունը որոշվում է մի գծով շարված խողովակների երկարությամբ: Եթե ջրատարը կազմված է երկու և ավելի խողովակաշարից, ապա պետք է հաշվել յուրաքանչյուր խողովակաշարի երկարությունը: Ջրագծերի ընդհանուր երկարության մեջ ներառվում է նաև այն խողովակաշարերի երկարությունը, որոնց օգնությամբ ջուրը տրվում է ուրիշ բնակավայրերի, եթե դրանք գտնվում են ջրմուղի տվյալ տնտեսության հաշվեկշռում:
9. Սյունակ 4-ում բերվում է ջրմուղի փողոցային ցանցերի միագիծ երկարությունը, սյունակ 6-ում` միջթաղային և միջբակային ցանցերի միագիծ երկարությունը:
10. Սյունակ 7-ում բերվում է ջրմուղի համակարգում եղած առաջին բարձրացման (ջրհան) պոմպակայանների սահմանված արտադրական հզորությունը, որը որոշվում է հաշվետու տարեվերջին տեղադրված բոլոր պոմպերի արտադրողականության հանրագումարով, անկախ այն հանգամանքից, դրանք աշխատում են, թե գտնվում են վերանորոգման մեջ: Յուրաքանչյուր պոմպի արտադրողականությունը որոշվում է արտադրող գործարանի կողմից պոմպի տեխնիկական անձնագրում բերված տվյալներով: Պահեստային պոմպերի, հրշեջային պոմպերի (որպես հատուկ սարքավորում) և օժանդակ պոմպերի (վակուում պոմպեր, էժեկտորներ) արտադրողականությունը այդ ցուցանիշի մեջ չի ներառվում:
11. Սյունակ 8-ում բերվում է ջրմուղի մաքրող կառույցների սահմանված արտադրական հզորությունը, որը որոշվում է համապատասխան չափիչ սարքավորումներով կամ նախնական մաքրման կայանքների տեխնիկական ցուցանիշներով:
12. Սյունակ 9-ում բերվում է ջրմուղի սահմանված արտադրական հզորությունը, որը որոշվում է բաց թողնված ջրի առավելագույն օրական քանակով` ելնելով ջրմուղի հիմնական սարքավորումների, ջրհորի կամ բաց ջրամբարի առաջին բարձրացման պոմպակայանի, մաքրող սարքավորումների, երկրորդ բարձրացման պոմպակայանի ջրատարների արտադրողականությունից, որի հիման վրա էլ լիմիտավորում է ջրամատակարարումը:
III. ՋՐՄՈՒՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
13. Սյունակ 2-ում բերվում է տարվա ընթացքում ցանցին տրված ջրի քանակը, որը որոշվում է ջրատարների և ջրմուղի փողոցային բաշխիչ ցանցերի միացման տեղում տեղաբաշխված ջրաչափերի տվյալներով` տեխնիկական մատյաններում կատարվող ամենօրյա գրանցումների հիման վրա: Ջրաչափերի բացակայության դեպքում ջրատարների կողմից ցանցին տրված ջրի քանակը որոշվում է ելնելով ջրմուղի տեխնիկական ցուցանիշներից: Մաքրող սարքավորումներով կահավորված մեխանիկական ջրմուղներում` այն իրենից ներկայացնում է մաքրող սարքավորումներով բաց թողնված և սեփական կարիքների համար օգտագործված ջրի քանակների տարբերությունը: Մաքրող սարքավորումների բացակայության դեպքում` ցանցին տրված ջրի քանակը սովորաբար հավասար է լինում առաջին բարձրացման (ջրհան) պոմպերի կողմից բարձրացված ջրի քանակին:
14. Ինքնահոս ջրմուղներում այն որոշվում է ջրամատակարարման աղբյուրի ջրի ելքամասի վրա տեղադրված ջրաչափով, կամ սպառողների ցանցերի վրա տեղադրված հսկիչ ջրաչափերով, կամ ջրատար ջրմուղի խողովակների տրամագծերի և դրանցով հոսող ջրի արագության հիման վրա: Սյունակ 2-ի ցուցանիշում անհրաժեշտ է հաշվի առնել փաստացի ցանցին տրված ամբողջ ջրի քանակը, անկախ նրա ստացման աղբյուրից` բարձրացված է առաջին բարձրացման ջրհան պոմպերով, մատակարարվել է ինքնահոսով կամ ստացվել է այլ ջրմուղներից:
15. Սյունակ 2-ից առանձնացվում է պոմպերով տրված ջրի քանակը (սյունակ 3), ինքնահոս եղանակով ստացված ջրի քանակը (սյունակ 4) և տարվա ընթացքում դրսից` տարբեր ենթակայության արդյունաբերական և այլ ջրմուղներից ստացված (գնված) ջրի քանակը (սյունակ 5): Դրսից ստացված ջրի քանակը որոշվում է մատակարարների հաշիվների տվյալներով` հիմնվելով չափիչ սարքավորումների ցուցմունքների, կամ համապատասխան հաշվարկների վրա:
16. Սյունակ 6-ում բերվում է տարվա ընթացքում մաքրող սարքավորումներով բաց թողնված ջրի քանակը: Տարվա ընթացքում մաքրող սարքավորումներով բաց թողնված ջրի փաստացի քանակը որոշվում է այդ կառույցների վրա տեղադրված ջրաչափերի տվյալների հիման վրա: Վերջինիս բացակայության դեպքում բաց թողնված ջրի քանակը որոշվում է առաջին բարձրացման (ջրհան) պոմպերի միջոցով փաստացի բարձրացված ջրի քանակով (եթե այդ ամբողջ ջուրն անցել է մաքրող կառույցների միջով) հանած ջրի այն քանակը, որն օգտագործվել է սեփական կարիքների համար: Այն դեպքում, երբ ջրմուղի տնտեսությունը (որը չունի ջրաչափիչներ) բացի բարձրացրած ջրից մաքրում է նաև դրսից ստացված (գնված) ջուրը, ապա տարվա ընթացքում մաքրող կառույցներով անցկացված փաստացի ջրի քանակը որոշելու համար անհրաժեշտ է առաջին բարձրացման ջրհան պոմպերի միջոցով փաստացի բարձրացված ջրի քանակին գումարել դրսից ստացված ջրի քանակը և ստացված գումարից հանել ջրի այն քանակությունը, որը ծախսվել է սեփական կարիքների համար:
17. Բոլոր սպառողներին բաց թողնված ջրի ընդհանուր քանակը բերվում է սյունակ 7-ում: Բոլոր սպառողներին բաց թողնված ջրի քանակը որոշվում է ջրաչափիչների ցուցմունքների հիման վրա, բաժանորդների ներկայացրած հաշիվներով: Սյունակ 7-ից առանձնացվում է իր սպառողներին բաց թողնված ջուրը (սյունակ 8)` առանց այն ջրի, որը վաճառվել է ջրմուղի կազմակերպություններին և այլ սպառողներին բաց թողնված ջրի քանակը (սյունակ 9):
18. Սյունակ 8-ն իր մեջ ներառում է բնակչությունը (սյունակ 10), կոմունալ-կենցաղային կազմակերպությունները (սյունակ 11) և արտադրական կազմակերպությունները (սյունակ 12):
19. Սյունակ 13-ում բերվում է ջրի տարեկան կորուստը ցանցում, որոշվում է ցանցին տրված ջրի քանակի և բոլոր սպառողներին բաց թողնված ջրի քանակի տարբերությամբ (սյունակ 2 - սյունակ 7):
IV. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
20. Սյունակ 2-ում բերվում է ջրմուղի և ջրմուղի ցանցերի արտադրական կարողությունների միջին տարեկան հաշվեկշռային արժեքը:
21. Սյունակ 3-ում բերվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է բյուջեից մուտքերը (սյունակ 4), բաց թողնված ջրից ստացված մուտքերը (սյունակ 5), մուտքեր նվիրատվությունից (սյունակ 7) և այլ մուտքեր (սյունակ 8): Սյունակ 5-ից առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը (սյունակ 6):
22. Ջրամատակարարման դիմաց գոյացած սպառողների պարտքերը բերվում են սյունակ 9-ում, որից հաշվետու տարում գոյացածը` սյունակ 10-ում: Այդ թվում` բնակչությանը մատուցված ծառայություններից գոյացած պարտքերի մասով` համապատասխանաբար 11 և 12 սյունակներում:
23. Ընդհանուր ծախսերից (սյունակ 2) առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 3-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումները» սյունակ 4-ում բերվում են աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր» սյունակ 5-ում բերվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 6-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) սյունակ 7-ում բերվում են կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և վերանորոգման ծախսերը,
6) սույն հրահանգի 23-րդ կետում նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում են սյունակ 8-ում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.11.2023, թիվ 24-Ն | 10.11.2023, թիվ 81-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|