ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
28 դեկտեմբերի 2018 թվականի ք. Երևան |
N 773-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 344-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնների՝
1) 2-րդ կետի 19-րդ ենթակետում, 140-րդ, 142-145-րդ, 147-րդ և 148-րդ կետերում «ԷՆԵՐԳԱԻՄՊԵՔՍ» բառը բոլոր հոլովաձևերով փոխարինել «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով,
2) 109-112-րդ և 114-116-րդ կետերում «Հաղորդող» բառը բոլոր հոլովաձևերով փոխարինել «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով,
3) 111-րդ կետում «Հանձնաժողովի տրամադրած՝ համապատասխանաբար էլեկտրական էներգիայի ներկրման կամ արտահանման լիցենզիայի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի տրամադրած էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիայի» բառերով,
4) 112-րդ կետից հանել «՝ Հանձնաժողովի 2015 թվականի մարտի 4-ի N 29-Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձևի համաձայն կնքված և Հանձնաժողովում գրանցված պայմանագրով» բառերը,
5) 113-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«113. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ»-ի կողմից Բաշխողից էլեկտրական էներգիայի գնումը կամ Բաշխողին էլեկտրական էներգիայի վաճառքը իրականացվում է էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի գործող սակագների հաշվարկներով նախատեսված հաշվարկային տարվա Հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքով (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագնով (միադրույք սակագնային համակարգ)։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Մ. Սողոմոնյան