ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2018 թվականի N 1444-Ն
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1288-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասի, «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի և «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) առանց ծնողական խնամքի մնացած երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագրի կազմման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) առանց ծնողական խնամքի մնացած երեխայի աջակցության անհատական ծրագրի կազմման ձևաթուղթը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրի մշակման կարգը և կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրի կազմման ձևաթուղթը հաստատելու մասին» N 1288-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատարՆ. Փաշինյան
2018 թ. դեկտեմբերի 18
Երևան
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1444
Կ Ա Ր Գ
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասի և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կազմակերպություններում, անկախ կազմակերպական-իրավական ձևից (այսուհետ՝ կազմակերպություն), առանց ծնողական խնամքի մնացած երեխաների (այսուհետ` երեխա) աջակցության անհատական սոցիալական ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) կազմման հետ կապված հարաբերությունները:
2. Ծրագիրը կազմում են կազմակերպության (անկախ կազմակերպաիրավական ձևից) մասնագետները (մանկավարժը, հոգեբանը, սոցիալական աշխատողը, բժիշկը, իրավաբանը)՝ երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալ-հոգեբանական վերականգնմանն ու զարգացմանն աջակցելու նպատակով:
3. Ծրագրի պատասխանատուն սոցիալական աշխատողն է: Ծրագիրը կազմելիս կարող են հրավիրվել նաև համապատասխան այլ մասնագիտական կազմակերպություններից կամ անկախ մասնագիտական գործունեություն իրականացնող մասնագետներ:
4. Ծնողներ (միակ ծնող) կամ օրինական ներկայացուցիչ ունեցող երեխայի ծրագիրը կազմելիս հաշվի է առնվում նրանց, ինչպես նաև երեխայի կարծիքը` տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, եթե այն բխում է երեխայի լավագույն շահից (բացասաբար չի ազդում վերականգնման գործընթացի վրա կամ չի խոչընդոտում դրա արդյունավետ իրականացմանը):
5. Ծրագիրը կազմվում է թղթային և էլեկտրոնային տարբերակներով, թղթային տարբերակը պահպանվում է կազմակերպությունում:
II. ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
6. Ծրագիրը կազմվում է երեխայի կազմակերպություն ընդունվելու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
7. Մինչև ծրագիրը կազմելը կազմակերպության մասնագետները գնահատում են երեխայի կարիքները, որի ընթացքում պարտադիր դիտարկվում է երեխայի՝
1) հուզակամային վիճակը, զարգացման մակարդակի համապատասխանությունը երեխայի տարիքին և սեռին.
2) ֆիզիոլոգիական վիճակը կամ դրա առանձնահատկությունները.
3) ուսման, հաղորդակցման, սոցիալական կապերի ձևավորման ունակությունները.
4) կրթության մակարդակի համապատասխանությունը տարիքին, կրթություն ստանալու ցանկությունը, կրթություն ստանալու հնարավորությունները (ֆիզիկական և տնտեսական մատչելիություն), մասնագիտական կողմնորոշումը.
5) առողջական վիճակը:
8. Ծրագիրը կարող է փոփոխության ենթարկվել՝ շարունակաբար իրականացվող սոցիալական կարիքների ընթացիկ գնահատման արդյունքների (սոցիալական կարիքների նվազում, փոփոխություններ, խորացում) հիման վրա:
9. Ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումները (ծառայությունները) մշակվում են սույն կարգի 7-րդ կետում նշված՝ երեխայի գնահատված սոցիալական կարիքների հիման վրա և կարող են ընտրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշման N 1 հավելվածի IV-VII բաժիններով սահմանված սոցիալական ծառայությունների ցանկից:
10. Ծրագիրը ներառում է՝
1) երեխայի տվյալները՝ ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրի կամ ծննդյան վկայականի համարը, տալու ամսաթիվը, փաստացի բնակության վայրը (հեռախոսահամարը).
2) երեխայի գնահատված սոցիալական կարիքները.
3) իրականացվող միջոցառումների ժամկետները և ակնկալվող արդյունքները.
4) ծրագրի իրականացման ընթացքում սոցիալական կարիքների և դրան համարժեք ծրագրով իրականացվող միջոցառումների ընթացիկ գնահատման արդյունքները (նվազում, փոփոխություններ, խորացում).
5) ծրագիրը մշակող մասնագետների տվյալները (կազմակերպությունը, անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները).
6) ծրագրի փակման նկարագրությունը, արդյունքները և հիմքը.
7) ըստ անհրաժեշտության՝ այլ տվյալներ:
11. Երեխայի սոցիալական կարիքների ընթացիկ գնահատում իրականացվում է ամսական պարբերականությամբ և ըստ անհրաժեշտության:
12. Ծրագրում ամրագրված տվյալները, այդ թվում՝ ծրագրի իրականացման ընթացքում առաջացած փոփոխությունները, ներառվում են համապատասխան տեղեկատվական ենթահամակարգում, այդ տվյալների ձեռքբերման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
13. Ծրագրի պատասխանատու սոցիալական աշխատողը մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշմամբ սահմանված կարգով տվյալ երեխայի (ընտանիքի) համար իրականացվող սոցիալական դեպքի վարման աշխատանքներին՝ որպես աջակցող ցանցի մասնակից:
14. Ծրագիրը սույն կարգի 13-րդ կետով նախատեսված սոցիալական դեպքի վարման գործընթացում անհատական սոցիալական ծրագրում ներառված միջոցառումների գործընթաց է:
III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
15. Ծրագրի իրականացման արդյունքները գնահատում են կազմակերպության մասնագետները՝ յուրաքանչյուրն իր մասով, ինչպես նաև սույն կարգի 13-րդ կետով նախատեսված սոցիալական դեպք վարողը:
16. Ծրագրի իրականացման արդյունքները գնահատվում են քանակական և որակական ցուցանիշներով՝ հաշվի առնելով նաև երեխայի կարծիքը՝ տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, և նրա ծնողների (միակ ծնողի) կամ օրինական ներկայացուցիչների գնահատականները:
17. Անհատական ծրագրի քանակական ցուցանիշներն են՝
1) հանդիպումների և քննարկումների թիվը, դրանց պարբերականությունը.
2) տրամադրվող ծառայությունների թիվը և դրանց տրամադրման ժամկետները.
3) գործընթացի հետ կապված այլ քանակական ցուցանիշներ՝ որպես սոցիալական պաշտպանության (բնակչությանը սոցիալական ծառայություններ տրամադրելու) ոլորտում իրականացվող ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համակարգի բաղկացուցիչ մաս:
18. Անհատական ծրագրի որակական ցուցանիշներն են՝
1) երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնումը.
2) երեխայի վիճակի փոփոխությունը, բարելավումը.
3) երեխայի՝ հասարակության մեջ ներառումը:
19. Ծրագրի իրականացման արդյունքները գնահատվում է ըստ անհրաժեշտության, իսկ յուրաքանչյուր եռամսյակը մեկ՝ պարտադիր:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատարՆ. Փաշինյան
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1444
Ձ Ե Վ Ա Թ ՈՒ Ղ Թ
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ
Երեխայի հաշվառման համարը ____________________
Հաշվառման ամսաթիվը ____________________
1. Երեխայի ազգանունը, անունը, հայրանունը _____________________
2. Ծննդյան ժամանակը _________________________________________
3. Երեխայի անձնագրի կամ ծննդյան վկայականի համարը, տալու ամսաթիվը
______________________________________________________________
______________________________________________________________
4. Երեխայի փաստացի բնակության վայրը (հեռախոսահամարը)
______________________________________________________________
______________________________________________________________
5. Երեխայի նախասիրությունները և հմտությունները
______________________________________________________________
______________________________________________________________
6. Երեխայի զարգացման տարիքը ______________________________
______________________________________________________________
______________________________________________________________
7. Երեխայի կարիքները`
1) սոցիալական _______________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
2) հոգեբանական _____________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
3) բժշկական _________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
4) կրթական __________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
8. Լրացուցիչ տվյալներ ________________________________________
______________________________________________________________
9. Երեխայի վերականգնմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներ`
1) սոցիալական վերականգնմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներ
Վերականգնողական միջոցառումը և |
Կատարողը |
Ժամկետները |
Ակնկալվող |
Հանդիպման ամսաթիվը__________________________
Մասնակիցները __________________________________________________________
______________________________________________________________________
2) հոգեբանական վերականգնմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներ
Վերականգնողական միջոցառումը և |
Կատարողը |
Ժամկետները |
Ակնկալվող |
Հանդիպման ամսաթիվը__________________________
Մասնակիցները _________________________________________________________
______________________________________________________________________
3) առողջության վերականգնմանն ուղղված միջոցառումներ
Վերականգնողական միջոցառումը և |
Կատարողը |
Ժամկետները |
Ակնկալվող |
Հանդիպման ամսաթիվը__________________________
Մասնակիցները __________________________________________________________
______________________________________________________________________
4) կրթադաստիարակչական գործընթաց (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կազմակերպվում է անհատական ուսումնական պլանի համաձայն)
Միջոցառումը և ծառայությունների |
Կատարողը |
Ժամկետները |
Ակնկալվող |
Հանդիպման ամսաթիվը__________________________
Մասնակիցները _________________________________________________________
______________________________________________________________________
Փաստաթղթի փակման ամսաթիվը_________________________________________
Ամփոփիչ նշումներ______________________________________________________
_________________________________________________________________________
Ծրագրի պատասխանատուի պաշտոնը, անունը, ազգանունը
_________________________________________________________________________
Ստորագրությունը ____________________
Լրացնելու ամսաթիվը __________________
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատարՆ. Փաշինյան