Գլխավոր տեղեկություն
Номер
N 519-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.12.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Առաջին փոխվարչապետ
Дата принятия
28.12.2018
Подписан
Պաշտոնակատար
Дата подписания
28.12.2018
Дата вступления в силу
29.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2018 թվականի N 519-Ա

 

«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻՆ ՉՀՐԿԻԶՎՈՂ ՊԱՀԱՐԱՆԻ ԵՎ ԳՈՐԳԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

    

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) իրականացվող` 45,148,200 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին չհրկիզվող պահարանի և գորգերի նվիրատվություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Արմկարպետ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02267158) 2018 թվականի նոյեմբերի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գորգերի մատակարարում` 34,603,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Էլլիպս ՋիԷյ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00067177) 2018 թվականի նոյեմբերի 13-ին կնքված՝ N 2TM/T պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է չհրկիզվող պահարանի մատակարարում` 10,545,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

          

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան

    

2018 թ. դեկտեմբերի 28

Երևան

     

     

    

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.

դեկտեմբերի 28-ի N 519-Ա որոշման

   

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին չհրկիզվող պահարանի ԵՎ գորգերի նվիրատվություն» ԾՐԱԳԻՐԸ

     

1.

Ծրագրի նպատակը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին չհրկիզվող պահարանի և գորգերի նվիրատվությունը

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

4.

Ծրագիրը կատարողը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հոգևոր բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն կազմում է 45,148,200 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2018 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2019 թվականի մայիսի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Չհրկիզվող պահարանի ձեռքբերում - 7,600,000 դրամ
Բունկերային դուռ՝ 2.500.000 դրամ
Չհրկիզվող պահարանների ավազամաքրում, ներկում՝ 445.000 դրամ
799 (յոթ հարյուր իննսունինը) քառ. մետր բրդյա գորգերի ձեռքբերում՝ 34.603.200 դրամ

Նշված աշխատանքների իրականացման ժամկետը սահմանված է մինչև 2019 թվականի մայիսի 31-ը:

10.

Ձեռք բերվող ապրանքների ու մատուցվող ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

«Էլլիպս ՋիԷյ» ՍՊԸ-ից չհրկիզվող պահարանների ձեռքբերում՝ 10,545,000
դրամի չափով
«Արմենկարպետ» ՍՊԸ-ից 799 քառ. մետր բրդյա գորգերի ձեռքբերում՝ 34,603,200
դրամի չափով

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնտեսական բաժնի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Օրենքով սահմանված կարգով` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև կներկայացվի տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովին ծրագրի ընթացքի և ավարտի վերաբերյալ:

      

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան