Գլխավոր տեղեկություն
Номер
N 1415-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.12.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.12.19/92(1450) Հոդ.1274
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.12.2018
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
13.12.2018
Дата вступления в силу
20.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2018 թվականի N 1415-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1359-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը սահմանելու մասին» N 1359-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկի 87-րդ խմբի աղյուսակի 9-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ տողով.

 

«

8703

Թեթև մարդատար ավտոմոբիլներ՝ բացառապես նախատեսված մարդկանց փոխադրելու համար (բացի 8703 10, 8703 21 101 0, 8703 21 109, 8703 21 901 0, 8703 22 101 0, 8703 22 109, 8703 22 901 0, 8703 23 110 0, 8703 23 193 0, 8703 23 903 0, 8703 24 101 0, 8703 24 901 0, 8703 31 101 0, 8703 31 901 0, 8703 32 110 0, 8703 32 191 0, 8703 32 901 0, 8703 33 110 0, 8703 33 191 0, 8703 33 901 0, 8703 40 101 0, 8703 40 109, 8703 40 201 0, 8703 40 301 0, 8703 40 309, 8703 40 401 0, 8703 40 510, 8703 40 591 0, 8703 40 601 0, 8703 40 701 0, 8703 40 801 0, 8703 50 101 0, 8703 50 201 0, 8703 50 310, 8703 50 391 0, 8703 50 401 0, 8703 50 510, 8703 50 591 0, 8703 50 601 0, 8703 60 101 0, 8703 60 109, 8703 60 201 0, 8703 60 301 0, 8703 60 309, 8703 60 40, 8703 60 510, 8703 60 59, 8703 60 60, 8703 60 70, 8703 60 80, 8703 70 101 0, 8703 70 201 0, 8703 70 310, 8703 70 391 0, 8703 70 40, 8703 70 510, 8703 70 59, 8703 70 60, 8703 80 000 1, 8703 90 001 0 ապրանքային դիրքում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցներից)

».

2) ուժը կորցրած ճանաչել «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկի 87-րդ խմբի աղյուսակի 10-րդ տողը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2019 թվականի մարտի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան


2018 թ. դեկտեմբերի 13
Երևան