Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.06.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.01.08/1(1454) Հոդ.2
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
15.06.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
15.06.2018
Дата вступления в силу
15.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0296/01/15

ԵԿԴ/0296/01/15

Նախագահող դատավոր՝ Ն. Հովակիմյան
                       Դատավորներ՝ Կ. Մարդանյան
                                                 Ա. Մնացականյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Լ. թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

մասնակցությամբ
դատախազ`

Ա. Առաքելյանի

պաշտպան`

Ա. Հարությունյանի

2018 թվականի հունիսի 15-ին                                                               ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի օգոստոսի 16-ի որոշման դեմ Արդուշ Արդավազի Անդրեասյան Ազարարգեթինի պաշտպան Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց 

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 2015 թվականի հունիսի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 15121715 քրեական գործը։

Նախաքննության մարմնի` 2015 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ թիվ 15121715 քրեական գործով տուժող է ճանաչվել Անահիտ Սարգսյանը։

2015 թվականի դեկտեմբերի 1-ին Արդուշ Արդավազի Անդրեասյան Ազարարգեթինը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։

2015 թվականի դեկտեմբերի 10-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի ապրիլի 5-ի դատավճռով Ա.Ա.Անդրեասյան Ազարարգեթինը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։

3. Պաշտպան Ա.Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ բողոքը մերժել է, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի ապրիլի 5-ի դատավճիռը թողել անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 16-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Ա.Հարությունյանը։

Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։

Տուժող Անահիտ Սարգսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով ամբողջությամբ մերժել բողոքը` անհիմն լինելու պատճառաբանությամբ։

            Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

5. Ա.Ա.Անդրեասյան Ազարարգեթինը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված այն արարքի համար, որ «նա, 2015 թվականի հունիսի 12-ին, ժամը 18։45-ի սահմաններում, Երևան քաղաքի «Օղակաձև» այգում ընտանեկան հարցերի հետ կապված վիճաբանության ժամանակ ծեծել է իր հարսին` Անահիտ Վահանի Սարգսյանին, դիտավորյալ առողջությանը պատճառելով` թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 144)։

6. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի ապրիլի 5-ի դատավճռի համաձայն` «(…) Ապացուցված է Արդուշ Արդավազի Անդրեասյան Ազարարգեթինի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարելու մեջ։

Կատարած արարքի համար ամբաստանյալ Արդուշ Արդավազի Անդրեասյան Ազարարգեթինը ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 79-89)։

7. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 16-ի որոշման համաձայն` «(…) Վերաքննիչ դատարանը գտնում է« որ Առաջին ատյանի դատարանը հիմնավոր կերպով հաստատված է համարել ամբաստանյալ Արդուշ Անդրեասյան Ազարարգեթինի մեղքը իրեն մեղսագրվող արարքի կատարման մեջ ու իրավացիորեն եզրակացրել« որ վերջինիս մեղավորությունը հաստատվել և հիմնավորվել է դատաքննությամբ հետազոտված ապացույցների բավարար համակցությամբ։ Դատարանը գործով ձեռքբերված ապացույցների համակողմանի վերլուծության ու գնահատման արդյունքում իրավաչափ հետևության է հանգել այն մասին« որ ամբաստանյալ Արդուշ Անդրեասյան Ազարարգեթինը կատարել է հանցավոր արարք« որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով` արդյունքում ճիշտ կիրառելով նաև նյութական օրենքը։

(...)

Ելնելով վերոգրյալից« Վերաքննիչ դատարանը գտնում է« որ սույն գործով դատական ակտ կայացնելիս« Առաջին ատյանի դատարանի կողմից նյութական կամ դատավարական նորմերի խախտումներ թույլ չեն տրվել« որոնք ազդել են կամ կարող էին ազդել սույն գործով վերջնական ճիշտ որոշում կայացնելու վրա« ուստի վիճարկվող դատական ակտը պետք է թողնել անփոփոխ« իսկ ամբաստանյալ Ա.Անդրեասյան Ազարարգեթինի պաշտպան Ա.Հարությունյանի վերաքննիչ բողոքը` մերժել (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 46-58)։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա։ Մասնավորապես, ըստ բողոքի հեղինակի՝ խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 35-րդ, 107-րդ և 127-րդ և 395-րդ հոդվածների պահանջները։

Տուժող Ա.Սարգսյանի ցուցմունքները գնահատելով որպես շահագրգիռ անձի ցուցմունքներ` բողոք բերած անձը գտել է, որ դրանք բավարար չեն ապացուցված համարելու, որ տեղի է ունեցել հանցագործության դեպք, բացի այդ, վերջինիս ցուցմունքները որևէ այլ ապացույցով չեն հիմնավորվում, իսկ առկա չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ ամբաստանյալի։

9. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 16-ի որոշումը, և Արդուշ Անդրեասյան Ազարարգեթինին ճանաչել անմեղ ու արդարացնել։

 Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյոք հիմնավորված են ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ Ա.Ա.Անդրեասյան Ազարարգեթինի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

11. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը« գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը« ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության« որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Ա.Ա.Անդրեասյան Ազարարգեթինի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության (տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը)։

Մասնավորապես« Վճռաբեկ դատարանն արձանագրում է« որ Ա.Ա.Անդրեասյան Ազարարգեթինի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղսագրված արարքում հաստատված է« իսկ բողոքաբերի պատճառաբանությունները հերքված են տուժող Ա.Սարգսյանի ցուցմունքով« վկաներ Ջ.Նաղաշյանի, Վ.Սարգսյանի, Հ.Փիլոսյանի ցուցմունքներով, դատաբժշկական փորձաքննության թիվ 1581 եզրակացությամբ և փորձագետ Ա.Դարբինյանի պարզաբանմամբ, լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության թիվ 16-0521դ եզրակացությամբ։

Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է« որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ Ա.Ա.Անդրեասյան Ազարարգեթինի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են։

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել« իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման« եթե`

(...)

6) անցել են վաղեմության ժամկետները.

(...)»։

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»։

Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծությունից երևում է« որ դրանցում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները« որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը« այնպես էլ քրեական գործի վարույթը։ Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման« իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցման։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Սարգսյանի գործով որոշման մեջ և արձանագրել« որ «(…) [Թ]եև [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ« կիրառման իրավական հետևանքներով տարբեր են« այնուամենայնիվ« բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում։ Այլ կերպ« եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը« ապա գործի վարույթը ենթակա է կարճման» (տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը)։

Բացի այդ« Վճռաբեկ դատարանը կրկնում է իր նախկինում արտահայտած դիրքորոշումն առ այն« որ վճռաբեկ վերանայման սահմանափակումները չունեն բացարձակ բնույթ« և դրանք պետք է դիտարկվեն« ի թիվս այլնի« քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում (տե՛ս, mutatis mutandis, Մխիթար Էլոյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 14-րդ կետը)։

13. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ամբաստանյալ Ա.Ա.Անդրեասյան Ազարարգեթինի քրեական պատասխանատվությունից ազատելու հարցին։

Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` «Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը« որը չի առաջացրել [դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու ՀՀ քրեական] օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով« կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»։

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները« որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը« կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ (…)»։

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից« եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)»։

Վերոնշյալ քրեաիրավական նորմերի վերլուծությունից հետևում է« որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածում նկարագրված արարքը ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցագործություն է։ Հետևաբար այն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից« եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի։ Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը ձևական է, ուստի այդ հանցագործությունն ավարտված է համարվում ծեծելու կամ այլ բռնի գործողություններ կատարելու պահից։

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել« իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման« եթե անցել են վաղեմության ժամկետները»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում« եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը։ Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»։

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է« որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով« որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել« իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման« եթե անցել են վաղեմության ժամկետները։ Միևնույն ժամանակ քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը« որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով։ Այսինքն` այն դեպքում« երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու« իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ« նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության միջոցով հասնելու իր անմեղության ապացուցման։

Այն դեպքում« երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում« այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը։ Ընդ որում« դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի« այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 6-րդ մասի մանրամասն վերլուծությունը տե՛ս, mutatis mutandis, Անահիտ Սաղաթելյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը« Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը« Հրանտ Մազմանյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումը)։

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է« որ Ա.Ա.Անդրեասյան Ազարարգեթինը 2015 թվականի հունիսի 12-ին՝ ժամը 18։45-ի սահմաններում, Երևան քաղաքի «Օղակաձև» այգում ընտանեկան հարցերի հետ կապված վիճաբանության ժամանակ ծեծել է իր հարսին` Անահիտ Վահանի Սարգսյանին՝ դիտավորությամբ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը)։

Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղսագրված հանցագործությունը կատարելու մեջ Ա.Ա.Անդրեասյան Ազարարգեթինի մեղքը հաստատող մեղադրական դատավճիռ է կայացրել 2017 թվականի ապրիլի 5-ին« որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան (տե՛ս սույն որոշման 2-3-րդ կետերըիսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում 2017 թվականի օգոստոսի 16-ին կայացրել է որոշում (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը)։ Վերջինիս դեմ Ա.Ա.Անդրեասյան Ազարարգեթինի պաշտպանը բերել է վճռաբեկ բողոք« որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ (տե՛ս սույն որոշման 4-րդ կետը), ուստի Ա.Ա.Անդրեասյան Ազարարգեթինի վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։

16. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է« որ ամբաստանյալ Ա.Ա.Անդրեասյան Ազարարգեթինին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղսագրված արարքն ավարտվել է 2015 թվականի հունիսի 12-ին« իսկ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը 2017 թվականի հունիսի 12-ի դրությամբ օրինական ուժի մեջ մտած չի եղել« հետևաբար Ա.Ա.Անդրեասյան Ազարարգեթինին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետն անցել է։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, պատշաճ ուշադրության չարժանացնելով նշված հանգամանքը, 2017 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ չի քննարկել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Ա.Ա.Անդրեասյան Ազարարգեթինին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է« որ սույն գործով ամբաստանյալ Ա.Ա.Անդրեասյան Ազարարգեթինի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Հիշյալ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը« որ անձն արդեն իրացրել է օրենքով սահմանված կարգով իր մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում վիճարկելու իր իրավունքը։ Այլ խոսքով՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում« որ անձն արդեն հնարավորություն ունեցել է ինչպես առաջին ատյանի դատարանում« այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը« հետևաբար պարտավոր չէ անձից լրացուցիչ ճշտել« թե նա չի առարկում արդյոք« որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով (տե՛ս Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 25-րդ կետը)։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Ամբաստանյալ Արդուշ Արդավազի Անդրեասյան Ազարարգեթինի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի ապրիլի 5-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի օգոստոսի 16-ի որոշումը բեկանել և փոփոխել` Ա.Ա.Անդրեասյան Ազարարգեթինին քրեական պատասխանատվությունից ազատել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել։

            2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Հ. Ասատրյան
Լ. Թադևոսյան
    Ա. Պողոսյան
    Ս. Օհանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան