Գլխավոր տեղեկություն
Номер
N 1351-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.12.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.12.12/91(1449) Հոդ.1248
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.11.2018
Подписан
Պաշտոնակատար
Дата подписания
03.12.2018
Дата вступления в силу
13.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2018 թվականի N 1351-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1042-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու և փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1042-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)՝

 1) 4-րդ կետը «վրա» բառից հետո լրացնել «իսկ հողօգտագործողի կողմից տվյալ հողատարածքի փաստացի օգտագործման դեպքում՝ համայնքի ղեկավարի կողմից տրված համապատասխան տեղեկանքի հիման վրա» բառերով.

2) որոշման 7-րդ կետով հաստատված N 3 հավելվածի՝

ա. 2-րդ կետում նշված ձևի տեղեկանքի «Սեփականության կամ վարձակալության իրավունքի վկայականի համարը» սյունակը «վկայականի» բառից հետո լրացնել «, կամ համայնքի ղեկավարի կողմից տրված համապատասխան տեղեկանքի» բառերով,

բ. 3-րդ կետում «նոյեմբերի 5-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 26-ը» բառերով,

գ. 4-րդ կետում «նոյեմբերի 10-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 28-ը» բառերով,

դ. 5-րդ կետում «10» թիվը փոխարինել «3» թվով, «նոյեմբերի 25-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 5-ը» բառերով,

ե. 6-րդ կետում «5» թիվը փոխարինել «3» թվով,

զ. 7-րդ կետում «նոյեմբերի 28-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 7-ը» բառերով,

է. 8-րդ կետում «դեկտեմբերի 3-ից» բառերը փոխարինել «դեկտեմբերի 10-ից» բառերով և «դեկտեմբերի 25-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 20-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի
պաշտոնակատար

Ա. Միրզոյան

   

2018 թ. դեկտեմբերի 3

Երևան