Գլխավոր տեղեկություն
Номер
N 393-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.11.01/27(630) Հոդ.214
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
24.10.2018
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Дата подписания
24.10.2018
Дата вступления в силу
01.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

24 հոկտեմբերի 2018 թվականի

ք. Երևան

N 393-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1 կետով.

«12.1. Մատակարարը և սպառողը միմյանց պատճառած վնասի համար կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:».

2) Կանոնների 13.4-րդ կետի 3-րդ ենթակետում «հաշվառքի սարքը» բառերից հետո լրացնել «և ծանուցում Դիմող անձին.» բառերը.

3) Կանոնների 46-րդ կետի «դ» ենթակետում «հաշվարկային ամիսը,» բառերից հետո լրացնել «էլեկտրական էներգիայի ցերեկային և գիշերային սակագները,» բառերը.

4) Կանոնների 58-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) երբ առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, առևտրային հաշվիչը ներառված չէ էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, սակայն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հնարավոր է եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևերով`

   

ՀԱէք2 . Ս%Հ

Վէք

 =

_________

   

100%

երբ առևտրային հաշվիչը դանդաղ է աշխատել, քան իր սխալանքի թույլատրելի տիրույթն է և

 

   

-(

ՀԱէք2 . Ս%Հ

)

 

Վէք

 =

_________

,

   

100%+Ս%Հ

 

երբ առևտրային հաշվիչն արագ է աշխատել, քան իր սխալանքի թույլատրելի տիրույթն է,

որտեղ`

ՀԱէք2-ն առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը առևտրային հաշվառքի սարքով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ).

Ս%Հ-ն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված առևտրային հաշվիչի չափման սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսային այն մեծությունն է, որն առավելագույնս բնութագրում է խախտման հայտնաբերմանը նախորդող ամսում սպառողի սպառման համակարգի հզորության գործակցի (cos φ) և հոսանքային բեռի մեծությունը.».

5) 59-րդ կետի 2-րդ ենթակետում «տոկոսային մեծությունն է,» բառերից հետո լրացնել «որն առավելագույնս բնութագրում է խախտման հայտնաբերմանը նախորդող ամսվա հոսանքային բեռի մեծությունը,» բառերը.

6) 59.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«59.1. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է վերահաշվարկված էլեկտրաէներգիայի՝ տարանջատված ըստ ցերեկային ու գիշերային քանակների և առևտրային հաշվառքի սարքի խախտման հայտնաբերման ամսվա համապատասխան սակագնի արտադրյալով:».

7) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 59.5.2 կետով.

«59.5.2 Բոլոր այն դեպքերում, երբ սույն կանոնների 64-րդ կետի համաձայն առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման արձանագրություն չի կազմվել, և սպառողը չի համաձայնել էլեկտրական էներգիայի վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը վճարելու պահանջին, մատակարարը վեճը լուծում է դատական կարգով` մինչև վեճի վերջնական լուծումը չդադարեցնելով սպառողի էլեկտրամատակարարումը:».

8) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 65.5 կետով.

«65.5 Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման դեպքում մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում սպառողին ներկայացնել Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության պատճենը:».

9) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 75.1 կետով.

«75.1. Մատակարարը սպառողի կամ Դիմող անձի դիմումի առնչությամբ Հանձնաժողովի հարցմանը պատասխանում է այն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ Հանձնաժողովի կողմից այլ ժամկետ նախատեսված չլինելու դեպքում:».

10) Կանոնների 77-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«77. Մատակարարը սպառողին (Դիմող անձին) վճարում է տույժ՝

1) էլեկտրամատակարարման պլանային ընդհատման համար սույն կանոնների 27-րդ կետում սահմանված ժամկետի խախտման համար,

2) էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումից հետո` սույն կանոնների 28-րդ կետում սահմանված ժամկետում սպառողի էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետի խախտման համար, բացառությամբ, եթե էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումները պայմանավորված են եղել էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներով,

3) վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում մինչև սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելը սույն կանոնների 48-րդ և 49-րդ կետերում սահմանված ընթացակարգերի յուրաքանչյուր խախտման համար,

4) վճարման համար հատկացված ժամկետի խախտման համար սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելուց հետո այն վերականգնելու՝ սույն կանոնների 52-րդ կետում սահմանված ժամկետի խախտման համար,

5) հաշվարկային փաստաթղթում սխալի ուղղման՝ սույն կանոնների 11-րդ գլխում սահմանված կարգի յուրաքանչյուր խախտման համար,

6) սպառված էլեկտրաէներգիայի վերահաշվարկման՝ սույն կանոնների 12-րդ գլխում սահմանված ընթացակարգերի յուրաքանչյուր խախտման համար,

7) առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգման համար սույն կանոնների 13-րդ գլխում սահմանված ընթացակարգերի յուրաքանչյուր խախտման համար,

8) սպառողի պահանջով առևտրային հաշվառքի սարքերի փոխարինման համար սույն կանոնների 43.1 կետում և 14-րդ գլխում սահմանված ընթացակարգերի յուրաքանչյուր խախտման համար,

9) սպառողի դիմում-բողոքին պատասխանելու համար սույն կանոնների 75-րդ կետում սահմանված ժամկետի խախտման համար,

10) Դիմող անձի դիմում-բողոքին պատասխանելու համար սույն կանոնների 75-րդ կետում սահմանված ժամկետի խախտման համար,

11) սպառողի դիմումի հիման վրա՝ Պայմանագրի վերակնքման՝ սույն կանոնների 4.3 կետով սահմանված ժամկետի խախտման համար:».

11) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 77.1 կետով.

«77.1. Սույն կանոնների 77-րդ կետի համաձայն՝ տույժը վճարվում է սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը, բացառությամբ սույն կանոնների 77-րդ կետի 10-րդ ենթակետի, որի դեպքում վճարվում է տույժ 2500 դրամի չափով։».

12) Կանոնների 78-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«78. Սպառողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքն ընդունվում է հավասար սույն կանոնների 77-րդ կետում նշված խախտման հայտնաբերմանը նախորդող 12 օրացուցային ամիսներին սպառողի ծախսած էլեկտրաէներգիայի արժեքի և նույն ժամանակահատվածում ծախս ունեցած ամիսների քանակի քանորդին:».

13) Կանոնների N 1 հավելվածի՝ մատակարարի և սպառողի (բացառությամբ բնակչության) օպերատիվ փոխհարաբերությունների կարգի 2.1 կետի 3-րդ ենթակետում «ձայնագրությունները» բառից հետո լրացնել «, եթե այլ բան օրենքով նախատեսված չէ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահի տեղակալ

Մ. Սողոմոնյան