ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2018 թվականի N 264-Ա
«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎԵԼՔ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ԻՆ ՀԱԿԱԶԴՄԱՆ ԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՀ, ք. Երևան, Պռոշյան 10, ՀՎՀՀ` 01533403) 2018-2019 թվականների ընթացքում իրականացվող` 332,782 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժեքով «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՄԻՐԶՈՅԱՆ |
2018 թ. հոկտեմբերի 29 Երևան |
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎԵԼՔ» ՄՕԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ԻՆ ՀԱԿԱԶԴՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագիրը կոչված է աջակցելու ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրին և ծրագրի նպատակն է` | ||||||||||||||||||||||||||||||
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, օգտվել հարկային և մաքսային արտոնություններից | ||||||||||||||||||||||||||||||
3. |
Բարեգործը |
ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ 1214 Վերներ, Ժնև, Շվեյցարիա | ||||||||||||||||||||||||||||||
4. |
Ծրագիրը կատարողը |
«Առաքելություն Արևելք» ՄՕԿ-ի հայաստանյան մասնաճյուղ (հասցե` ՀՀ, Երևան 0019, Պռոշյան 10, ՀՎՀՀ` 01533403) | ||||||||||||||||||||||||||||||
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագրի իրականացման վայրը` ք. Երևան, ՀՀ մարզեր, ծրագրի բնագավառը` առողջապահություն | ||||||||||||||||||||||||||||||
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 332,782 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամ | ||||||||||||||||||||||||||||||
7. |
Բարեգործություն ստացողը |
Բարեգործություն ստացող են հանդիսանում` | ||||||||||||||||||||||||||||||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրն իրականացվելու է 2018 թ. նոյեմբերի 1-ից մինչև 2019 թ. ապրիլի 30-ը: | ||||||||||||||||||||||||||||||
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
| ||||||||||||||||||||||||||||||
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է ձեռք բերել (ներմուծել) հետևյալ ապրանքներն ու ծառայությունները.
| ||||||||||||||||||||||||||||||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր |
Ծրագրի իրականացման 3 տարիների ընթացքում նախատեսվում է կատարել հետևյալ կազմակերպական ծախսերը.
| ||||||||||||||||||||||||||||||
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում «Առաքելություն Արևելք» ՄՕԿ-ի հայաստանյան մասնաճյուղը համագործակցում է ՀՀ առողջապահության նախարարության և հետևյալ հասարակական կազմակերպությունների հետ՝ | ||||||||||||||||||||||||||||||
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Անմիջական վարչական և ծրագրային վերահսկողությունն իրականացվում է «Առաքելություն Արևելք» կազմակերպության գլխամասային գրասենյակի, ինչպես նաև ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի և հիմնադրամի տեղական գործակալի, ՀՀ-ում հիմնադրամի միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) կողմից: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՄԻՐԶՈՅԱՆ |