Գլխավոր տեղեկություն
Номер
N 1522-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.12.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.12.2018
Подписан
Պաշտոնակատար
Дата подписания
27.12.2018
Дата вступления в силу
28.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2018 թվականի N 1522-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԿԱՍԿԱԴ-ՄԻՐՏԵԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԿԱՍԿԱԴ-ՄԻՐՏԵԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

   

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան

    

2018 թ. դեկտեմբերի 27

Երևան

    

 

    

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1522-Ա որոշման

  

Ց Ա Ն Կ

    

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի, հումքի ԵՎ (կամ) նյութերի

  

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

8

1.

9028901000

Մասեր և պարագաներ էլեկտրաէներգիայի հաշվիչների համար

Տեխնոլոգիական կոմպլեկտ` էլեկտրաէներգիայի բազմասակագնային, միկրոպրոցեսորային էլեկտրոնային միաֆազ հաշվիչներ

կգ

99 000

Չինաստան, Թայվան, ԵՄ

3 979 800 000

2.

9028901000

Մասեր և պարագաներ էլեկտրաէներգիայի հաշվիչների համար

Տեխնոլոգիական կոմպլեկտ` էլեկտրաէներգիայի բազմասակագնային, միկրոպրոցեսորային էլեկտրոնային եռաֆազ հաշվիչներ

կգ

69 000

Չինաստան, Թայվան, ԵՄ

2 966 400 000

3.

9028901000

Մասեր և պարագաներ էլեկտրաէներգիայի հաշվիչների համար

Տեխնոլոգիական կոմպլեկտ` էլեկտրաէներգիայի բազմասակագնային, միկրոպրոցեսորային էլեկտրոնային միաֆազ հաշվիչներ՝ առանձնացված մոնիտորով (սպլիտ)

կգ

225 000

Չինաստան, Թայվան, ԵՄ

9 977 142 857

4.

9028901000

Մասեր և պարագաներ էլեկտրաէներգիայի հաշվիչների համար

Տեխնոլոգիական կոմպլեկտ` էլեկտրաէներգիայի բազմասակագնային, միկրոպրոցեսորային էլեկտրոնային եռաֆազ հաշվիչներ՝ առանձնացված մոնիտորով (սպլիտ)

կգ

132 000

Չինաստան, Թայվան, ԵՄ

4 341 147 541

 

ԸՆԴԱՄԵՆԸ

21 264 490 398

 

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան