Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 76-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.01.2019-20.12.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.12.26/32(635).1 Հոդ.286.16
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
30.11.2018
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
30.11.2018
Дата вступления в силу
05.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

   

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

   

30 նոյեմբերի 2018 թ.

թիվ 76-Ն

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 1-ՏԳ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 29-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 1-ՏԳ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. «Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 1-ՏԳ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 28-ի ««Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 1-ՏԳ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հունվարի 27-ի թիվ 03-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 29-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

     

Նախագահ՝  Ս. Մնացականյան

  

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 76-Ն որոշման

     

Ներմուծեք նկարագրությունը_18676

      

Հազար դրամ (ամբողջ թվերով)

Ցուցանիշ

Տողի համարը

Ընդամենը հաշվետու տարում

որից`ըստ հիմնական գործունեության տեսակի

Ա

Բ

1

2

1. Սեփական արտադրություն

     

Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի)

01

   

որից՝ փոխանակված բարտերով

01.1

   

բնաիրային ձևով տրված աշխատավարձ

01.2

   

Անհատույց տրամադրում

02

   

Արտադրանք` օգտագործված կազմակերպության ներսում

03

   

Անավարտ արտադրության պաշարների փոփոխություն

04

   

Արտադրանքի պաշարների փոփոխություն

05

   

Սեփական արտադրության թողարկում (տող01+տող02+տող03+տող04+տող05)

06

   

2. Ոչ սեփական արտադրության ապրանքների իրացում

   

Վերավաճառքի համար գնված ապրանքների վաճառքից հասույթ (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի)

07

   

07-րդ տողից` վերավաճառված ապրանքների ձեռքբերման արժեքը

07.1

   

Հումքի, նյութերի, համալրող շինվածքների, վառելիքի և այլ պաշարների վաճառքից հասույթ, առանց ԱԱՀ և ակցիզային հարկի (արտադրանքի արտադրության համար ձեռք բերված և առանց վերամշակելու վաճառված)

08

 

X

08–րդ տողից` վաճառված պաշարների ձեռքբերման արժեքը

08.1

 

X

Հազար դրամ (ամբողջ թվերով)

Ցուցանիշ

Տողի համարը

Ընդամենը հաշվետու տարում

Ա

Բ

1

3. Այլ եկամուտներ

   

Այլ եկամուտներ, ընդամենը

09

 

որից` հիմնական միջոցների օտարումից եկամուտներ

09.1

 

09.1-րդ տողից` հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը

09.1.1

 

ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ

09.2

 

09.2-րդ տողից` ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքը

09.2.1

 

4. Ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռքբերումներ և ծախսումներ (առանց պատվիրատուի հումքի արժեքի)

Ցուցանիշ

Տողի համարը

Ընդամենը հաշվետու տարում

որից՝ ոչ ռեզիդենտներ

Ա

Բ

1

2

Ձեռքբերումներ

Վերավաճառքի համար գնված ապրանքներ

10

 

X

Հումք և նյութեր

11

 

X

Գնովի կիսապատրաստուկներ, համալրող շինվածքներ և դետալներ

12

 

X

Բնական գազ

13

 

X

Նավթամթերք (բենզին, դիզելային վառելիք և այլն)

14

 

X

Վառելիքի այլ տեսակներ

15

 

X

Էներգիա

16

 

X

Ջուր

17

 

X

Տարա և տարանյութեր

18

 

X

Պահեստամասեր

19

 

X

Շինանյութեր

20

 

X

Գյուղատնտեսական նշանակության նյութեր

21

 

X

Այլ նյութեր

22

 

X

Այլ անձանց կողմից կատարված աշխատանքների և ծառայությունների վճարներ, այդ թվում՝

23

   

վարձակալական ծառայության, որից`

23.1

   

շենքերի և շինությունների համար

23.1.1

   

հողի համար

23.1.2

   

մեքենաների և սարքավորումների համար

23.1.3

   

շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման

23.2

   

մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման

23.3

   

բեռների փոխադրման

23.4

   

ուղևորատար տրանսպորտի

23.5

   

տեղեկատվական ծառայության

23.6

   

կապի ծառայության

23.7

   

փոստային և սուրհանդակային

23.8

   

կացության կազմակերպման և հանրային սննդի

23.9

   

անվտանգության ապահովման ծառայության

23.10

   

գովազդի

23.11

   

հետազոտությունների և մշակումների

23.12

   

աուդիտորական, դատական, իրավաբանական, խորհրդատվական և մասնագիտական այլ ծառայությունների

23.13

   

կենցաղային և արտադրական թափոնների հեռացում

23.14

   

կրթական

23.15

   

մշակութային

23.16

   

առողջապահական

23.17

   

բանկային ծառայությունների

23.18

   

ապահովագրական ծառայությունների

23.19

   

որից` գույքի ապահովագրության

23.19.1

   

վարկերի տոկոսների

23.20

   

փոխառությունների տոկոսների

23.21

   

ֆինանսական վարձակալության գծով տոկոսների

23.22

   

այլ ծառայությունների

23.23

   

Ծախսումներ

   

Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումներ (ներառյալ` խթանող և փոխհատուցող վճարները, եկամտային հարկը)

24

 

X

որից` ուսումնական արձակուրդների վճարներ

24.1

 

X

Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ

25

 

X

Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումներ

26

 

X

Գործուղման ծախսեր

27

 

X

որից՝ օրապահիկի ծախսեր

27.1

 

X

Նպաստներ կազմակերպության միջոցների հաշվին

28

 

X

Բարեգործական նպատակների համար ծախսեր

29

 

X

Չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ

30

 

X

որից` բնական պաշարների և ընդերքի օգտագործման դիմաց վճարներ

30.1

 

X

Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեության մասով՝ շահումների վճարում

31

 

X

Վերը չթվարկված այլ ձեռքբերումներ և ծախսումներ

32

 

X

Ընդամենը (տող10+տող11+տող12+տող13+տող14+տող15+տող16+տող17+ տող18+տող19+տող20+տող21+ տող22+տող23+ տող24+տող25+տող26+տող27 +տող28+տող29+ տող30+տող31 +տող32)

33

 

X

  

5. Տեղեկատու Հազար դրամ (ամբողջ թվերով)

 

Հազար դրամ (ամբողջ թվերով)

Ցուցանիշ

Տողի համարը

Ընդամենը հաշվետու տարում

Ա

Բ

1

Այլ ծախսեր

34

 

Պատվիրատուի հումքի արժեքը

35

 

Այլ անձանց կողմից և տնտեսավարման եղանակով կատարված կապիտալ աշխատանքների գծով ծախսեր

36

 

որից՝ իրականացված տնտեսավարման եղանակով

36.1

 

Հողերի բարելավման (ռեկուլտիվացիայի) գծով մասհանում

37

 

Ոչ ընթացիկ ոչ նյութական ակտիվների ձեռքբերում

38

 

Հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսեր

39

 

որից` իրականացված կազմակերպության ներսում

39.1

 

Կադրերի պատրաստման և վերապատրաստման ծախսեր (ներառյալ` կրթաթոշակները)

40

 

Սոցիալական զարգացման ծախսեր

41

 

որից` սոցիալ - մշակութային օբյեկտների շինարարության ծախսեր

41.1

 

օբյեկտների պահպանման ծախսեր

41.2

 

որից` կրթական

41.2.1

 

առողջապահական, սոցիալական ծառայությունների

41.2.2

 

մշակույթի, զվարճությունների և հանգստի

41.2.3

 

6. Աշխատողների թվաքանակը

   

Աշխատավարձի հաշվարկում ներառված աշխատողների միջին թվաքանակը (մարդ)

42

 

7. Սուբսիդիաներ և հարկեր` կապված ընթացիկ գործունեության հետ հազար դրամ (ամբողջ թվերով)

Սուբսիդիաներ բյուջեից, այդ թվում`

43

 

սուբսիդիաներ, կապված աշխատանքային և բնական պաշարների օգտագործման հետ, հումք և այլն

43.1

 

գների տարբերության փոխհատուցում

43.2

 

պետական դոտացիա

43.3

 

այլ սուբսիդիաներ (բացի կապիտալ ներդրումների սուբսիդիաներից)

43.4

 

Հարկեր (բյուջե վճարման ենթակա և բյուջեից վերադարձման ենթակա հաշվարկված հարկերի գումարը, այդ թվում`

44

 

ավելացված արժեքի հարկ

44.1

 

ակցիզային հարկ

44.2

 

եկամտային հարկ

44.3

 

շահութահարկ

44.4

 

մաքսատուրք

44.5

 

գույքահարկ

44.6

 

հողի հարկ

44.7

 

այլ հարկեր

44.8

 
 

8. Պաշարներ և կենսաբանական ակտիվներ Հազար դրամ (ամբողջ թվերով)

Ցուցանիշ

Տողի համարը

Տարվա սկզբի դրությամբ

Տարվա վերջի դրությամբ

Ա

Բ

1

2

Պաշարներ և կենսաբանական ակտիվներ, ընդամենը (տող46+տող47+տող48+տող49+տող50+տող51), այդ թվում`

45

   

Նյութեր, այդ թվում`

46

   

հումք և նյութեր

46.1

   

գնովի կիսապատրաստուքներ, համալրող շինվածքներ և դետալներ

46.2

   

վառելիք

46.3

   

տարա և տարանյութեր

46.4

   

պահեստամասեր

46.5

   

շինանյութեր

46.6

   

գյուղատնտեսական նշանակության նյութեր

46.7

   

վերամշակման հանձնված նյութեր

46.8

   

այլ նյութեր

46.9

   

Սպառվող կենսաբանական ակտիվներ

47

   

Անավարտ արտադրություն

48

   

Արտադրանք

49

   

Ապրանքներ

50

   

Այլ պաշարներ

51

   

9. Ցուցանիշներ ըստ գործունեության տեսակների (հիմնական և ոչ հիմնական)

Հազար դրամ (ամբողջ թվերով)

Գործունեության տեսակներն ըստ ՏԳՏՀԴ-ի բաժինների

Տողի համարը

Թողարկված արտադրանքի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ծավալը (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի)

Ընդա-մենը

որից՝ ըստ մարզերի

ք. Երևան

Արա-գածոտն

Արա-րատ

Արմա-վիր

Գե-ղար-քու-նիք

Լո-ռի

Կո-տայք

Շի-րակ

Սյու-նիք

Վա-յոց Ձոր

Տա-վուշ

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Ընդամենը

52

                       

A

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն

52.1

                       

B

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում

52.2

                       

C

Մշակող արդյունաբերություն

52.3

                       

D

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում

52.4

                       

E

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում

52.5

                       

F

Շինարարություն

52.6

                       

G

Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների մոտոցիկլների նորոգում

52.7

                       

H

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն

52.8

                       

I

Կացության և հանրային սննդի կազմակերպում

52.9

                       

J

Տեղեկատվություն և կապ

52.10

                       

K

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն

52.11

                       

L

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն

52.12

                       

M

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն

52.13

                       

N

Վարչարարական և օժանդակ գործունեություն

52.14

                       

O

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն

52.15

                       

P

Կրթություն

52.16

                       

Q

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում

52.17

                       

R

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ

52.18

                       

S

Սպասարկման այլ ծառայություններ

52.19

                       

  

Ղեկավար

__________________________________________________

(ազգանուն, անուն)

(ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

__________________________________________________
  

(ազգանուն, անուն)

(ստորագրություն, պաշտոն)

   

« » ______________ 20 _ թ.

(լրացման ամսաթիվը)          

          

       

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 76-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

  

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 1-ՏԳ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» (Ձև 1-ՏԳ) (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը: Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից վիճակագրական մշտադիտարկման դաշտում ընդգրկված կազմակերպությունները, որոնք նախապես տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

2. Հաշվետվությունը ներկայացվում է դրանում նշված ժամկետում:

3. Հաշվետվությունում ներառվում են կազմակերպության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:

4. Կազմակերպությունները կազմում են տարեկան հաշվետվություններ տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ:

5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

6. Կազմակերպության փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում ավելացված արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ, ընդ որում, առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է առաջնորդվել ընդհանուր հասույթի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով:

7. Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող այլ առանձնահատկություններ սահմանված չեն:

8. Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

9. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Հաշվետվությունը կազմված է 9 բաժիններից`

1) «Սեփական արտադրություն»,

2) «Ոչ սեփական արտադրության ապրանքների իրացում»,

3) «Այլ եկամուտներ»,

4) «Ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռքբերումներ և ծախսումներ (առանց պատվիրատուի հումքի արժեքի)»,

5) «Տեղեկատու»,

6) «Աշխատողների թվաքանակը»,

7) «Սուբսիդիաներ և հարկեր կապված ընթացիկ գործունեության հետ»,

8) «Պաշարներ և կենսաբանական ակտիվներ»,

9) «Ցուցանիշներ ըստ գործունեության տեսակների (հիմնական և ոչ հիմնական)»:

11. Հաշվետվությունը պետք է ներառի ինչպես հիմնական, այնպես էլ ոչ հիմնական գործունեության ցուցանիշները: 01-ից մինչև 07.1 տողերի ցուցանիշների համար 2-րդ սյունում լրացվում է տվյալներ` ըստ փաստացի գործունեության հիմնական տեսակի:

 

III «ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ»

 

12. «Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի)» տողում (01) ցույց է տրվում կազմակերպության կողմից իրացված արտադրանքի, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացումից ստացվող հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի), որից առանձնացվում են «փոխանակված բարտերով» տողը (01.1), որում ցույց են տրվում կազմակերպության կողմից փոխանակությամբ իրացված արտադրանքի, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների վերաբերյալ տվյալները, որոնց գնահատման համար հիմք են ընդունվում տվյալ ժամանակահատվածում այլ գնորդներին (սպառողներին) այդ արտադրանքների իրացման միջին գները, իսկ դրանց բացակայության դեպքում` նախորդ ժամանակահատվածում այլ գնորդներին (սպառողներին) այդ արտադրանքների իրացման միջին գները, վերջիններիս բացակայության դեպքում` իրացված արտադրանքի փաստացի կամ նորմատիվային (պլանային) արտադրական ինքնարժեքը և «բնաիրային ձևով տրված աշխատավարձ» տողը (01.2), որում ցույց են տրվում գործատուի կողմից աշխատողներին աշխատանքի վարձատրության դիմաց տրվող արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների, ներառյալ տվյալ կազմակերպության արտադրած արտադրանքի, մթերքների, աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև վարկերի մարման և վարկերի տոկոսների դիմաց տրամադրված արտադրանքի, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների ծավալները: Ընդ որում, արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթի ճանաչման պահը որոշվում է գործունեության (գործարքի, փաստի) կատարման պահով` անկախ դրանց դիմաց ստացված վճարումներից (հաշվեգրման մեթոդով):

13. «Անհատույց տրամադրում» տողում (02) ցույց են տրվում բարեգործական նպատակներով (օգնություն, նվիրատվություն) կազմակերպություններին, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրված արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ տվյալները, ընդ որում անհատույց օգնության տրամադրման դեպքում հաշվարկման համար հիմք է ընդունվում 10-րդ կետում նշվածը:

14. «Արտադրանք՝ օգտագործված կազմակերպության ներսում» տողում (03) ցույց են տրվում մասնաճյուղերին, ներկայացուցչություններին, բաժանմունքներին և կազմակերպության առանձնացված հաշվեկշիռներ ունեցող այլ ստորաբաժանումներին միջանկյալ օգտագործման համար հատկացված արտադրանքի վերաբերյալ տվյալները:

15. «Անավարտ արտադրության պաշարների փոփոխություն» և «Արտադրանքի պաշարների փոփոխություն» տողերում (04 և 05) ցույց է տրվում անավարտ արտադրության և արտադրանքի պաշարների փոփոխությունը (տարվա վերջի մնացորդներից հանած տարվա սկզբի մնացորդները): Նշված պաշարների փոփոխությունները պետք է գնահատվեն նրանց պահեստավորման պահին գոյություն ունեցող իրացման միջին գներով:

16. «Սեփական արտադրանքի թողարկում» տողը (06) հավասար է տող 01-ից մինչև 05 տողերի գումարին:

 

IV «ՈՉ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄ»

 

17. «Վերավաճառքի համար գնված ապրանքների վաճառքից հասույթ (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի)» տողում (07) ցույց է տրվում վերավաճառքի համար գնված ապրանքների վաճառքից հասույթը` առևտրի շրջանառությունը, իսկ «վերավաճառված ապրանքների ձեռք բերման արժեքը» տողում (07.1) ցույց է տրվում վերավաճառված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը: 07 և 07.1 տողերի 2-րդ սյունը լրացնում են միայն այն կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը ապրանքների իրացումն է (վաճառքը): Առևտրի գործունեությունը 9-րդ բաժնում` «Ցուցանիշներ ըստ գործունեության հիմնական և ոչ հիմնական տեսակների» դասակարգվում է «Մեծածախ և մանրածախ առևտուր» բաժնում (տող 52.7), բացառությամբ ա) անշարժ գույքի, բ) Էլեկտրականության, գազի և գոլորշու առք ու վաճառքի, գործունեության, որոնք դասակարգվում են համապատասխանաբար 52.12 և 52.4 տողերում:

18. «Հումքի, նյութերի, համալրող շինվածքների, վառելիքի և այլ պաշարների վաճառքից հասույթ, առանց ԱԱՀ և ակցիզային հարկի (արտադրանքի արտադրության համար ձեռք բերված և առանց վերամշակելու վաճառված)» տողում (08) ցույց է տրվում նախկինում արտադրության համար ձեռք բերված, սակայն հետագայում առանց վերամշակման վաճառված ոչ սեփական արտադրության ապրանքների (հումքի, նյութերի, համալրող շինվածքների, վառելիքի և այլ պաշարների) վաճառքից ստացված հասույթը, իսկ 08.1 տողում ցույց է տրվում դրանց մնացորդային արժեքները:

19. «Այլ եկամուտներ» տողում (09) ցույց է տրվում կազմակերպությանը պատկանող հիմնական միջոցների վարձակալությունից ստացվող եկամուտները, բաժնետոմսերի և բաժնեմասերի իրացումից, տույժերի, տուգանքների և գույքային այլ պատժամիջոցների տեսքով, անվավեր ճանաչված գործարքներից, վարձակալությունից ստացվող եկամուտները, արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ և այլն:

20. «Հիմնական միջոցների օտարումից եկամուտներ» (09.1) և «ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ» (09.2) տողերում ցույց են տրվում դրանց օտարումից ստացված եկամուտները, իսկ դրանց համապատասխան հաշվեկշռային արժեքները ցույց են տրվում (09.1.1) և (09.2.1) տողերում:

   

V «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՆՅՈՒԹԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԾԱԽՍՈՒՄՆԵՐ (ԱՌԱՆՑ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՀՈՒՄՔԻ ԱՐԺԵՔԻ)»

        

21. Հաշվետվության 23-ից 23.23 տողերի համար 1-ին սյունում լրացվում է ձեռք բերված աշխատանքների և ծառայությունների դիմաց ընդամենը վճարները, իսկ 2-րդ սյունում լրացվում է հաշվետու տարում ոչ ռեզիդենտներից ձեռք բերված աշխատանքների և ծառայությունների դիմաց վճարները: Ընդ որում, սույն հրահանգի իմաստով կառուցվածքային միավորը համարվում է տվյալ տնտեսական տարածքի ռեզիդենտ, եթե դրա տնտեսական շահերի հիմնական շրջանը (կենտրոնը) այդ երկրի տնտեսական տարածքում է: Ընդ որում, տվյալ երկրում տնտեսական շահեր ունենալը նշանակում է, որ տվյալ երկրի տնտեսական տարածքում գոյություն ունի որոշակի տեղավորման վայր, կացարան, արտադրության կազմակերպման համար նախատեսված շենք, շինություն կամ այլ տարածք, որտեղ կամ որտեղից տնտեսավարող սուբյեկտն իրականացնում է և հետագայում էլ մտադրություն ունի իրականացնել որոշակի ծավալի տնտեսական գործունեություն և գործառնություններ այլ սուբյեկտների հետ` անորոշ ժամանակով կամ որոշակի երկար ժամանակահատվածում (սովորաբար 1 տարի կամ ավելի): Տնային տնտեսությունը համարվում է որևէ երկրի ռեզիդենտ, եթե վերջինիս տնտեսական տարածքում տնային տնտեսության անդամներն ունեն կամ մտադիր են ունենալ բնակության վայր, որը հանդիսանում է տնային տնտեսությունների անդամների հիմնական բնակության վայրը: Երկրի տարածքում 1 տարի և ավել ներկայությունը կամ դրա մտադրությունը բավարար պայման է բնակավայրը հիմնական համարելու համար: Եթե տնային տնտեսության անդամը բացակայում է մեկ տարուց ավել, ապա նա դադարում է այդ տնային տնտեսության անդամը լինելուց, հետևաբար դառնում է այլ երկրի ռեզիդենտ: Այս բաժնում լրացվում է հաշվետու տարում կազմակերպության կողմից ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռքբերումները և ծախսումները: Այս բաժնում չի լրացվում պատվիրատուի հումքի արժեքը, ընդ որում, ճանաչման պահը որոշվում է գործունեության (գործարքի, փաստի) կատարման պահով` անկախ դրանց դիմաց կատարված վճարումներից (հաշվեգրման մեթոդով):

22. «Վերավաճառքի համար գնված ապրանքներ», «Հումք, նյութեր», «Գնովի կիսապատրաստուկներ, համալրող շինվածքներ և դետալներ», «Բնական գազ», «Նավթամթերք (բենզին, դիզելային վառելիք և այլն)», «Վառելիքի այլ տեսակներ», «Էներգիա» և «Ջուր», «Տարա և տարանյութեր», «Պահեստամասեր», «Շինանյութեր», «Գյուղատնտեսական նշանակության նյութեր», «Այլ նյութեր» տողերում (10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22) ցույց են տրվում ձեռք բերված ապրանքների վերաբերյալ տվյալները սկզբնական արժեքով, որը ձևավորվում է նրանց փաստացի ձեռք բերման գներից (անհատույց ստացվածները` ընդունման-հանձնման փաստաթղթերի տվյալներով և եթե այդ փաստաթղթերում նշված չէ դրանց արժեքը, ապա այն գնահատվում է կազմակերպությունում առկա համանման նյութերի արժեքով, իսկ դրա բացակայության դեպքում` փորձաքննության եղանակով որոշված արժեքով) և մինչև պահեստ տեղափոխման, փոխադրման հետ կապված բոլոր ծախսերից:

23. «Այլ անձանց կողմից կատարված աշխատանքների և ծառայությունների վճարներ, այդ թվում՝» տողում (23) ցույց են տրվում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից կատարված աշխատանքների և ծառայությունների դիմաց վճարները, որից տող 23.1-23.23-ում ցույց են տրվում առանձին թվարկված աշխատանքների և ծառայությունների վճարները:

24. «Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ` խթանող և փոխհատուցող վճարները, եկամտային հարկը)» տողում (24) ցույց է տրվում ինչպես հիմնական արտադրական և ոչ արտադրական անձնակազմի, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական հմտության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար արտադրական աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները (տվյալ տնտեսությունում մասնագիտության գծով աշխատանքային ստաժի համար հավելավճարները): Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները: Այս տողը ներառում է նաև տվյալ ժամանակահատվածի համար հաշվարկված բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարը: «Ուսանողական արձակուրդների վճար» (24.1) տողում ցույց են տրվում 24 տողից միայն ուսանողական արձակուրդների համար վճարվող գումարը:

25. «Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ» տողում (25) ցույց է տրվում սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող, ինչպես նաև երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների ամորտիզացիայի (մաշվածության) գծով ծախսերը, որի մեծությունը որոշվում է` ելնելով դրանց լրիվ վերականգնման համար օրենսդրությամբ սահմանված ամորտիզացիոն մասհանումների նորմաներից:

26. «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումներ» տողում (26) ցույց է տրվում սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող ոչ նյութական ակտիվների մաշվածության գծով ծախսերը, որը պետք է պարբերաբար բաշխվի նրա լավագույն գնահատականի վրա որոշված օգտակար ծառայության ընթացքում: Ոչ նյութական ակտիվի օգտակար ծառայության ժամկետի որոշման անհնարինության դեպքում նրա մաշվածության նվազագույն ժամկետը սահմանվում է տասը տարի, սակայն ոչ ավելի քան կազմակերպության գործունեության ժամկետն է:

27. «Գործուղման ծախսեր» տողում (27) ցույց են տրվում կազմակերպության աշխատողներին (կազմակերպությունում աշխատանքային պայմանագրով աշխատող ֆիզիկական անձանց) աշխատանքի մշտական վայրից (քաղաք, գյուղ և այլն) դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող այն վճարները, որոնք այլ անձանց կողմից կատարված աշխատանքների և ծառայությունների վճարներում (օր.՝ ուղևորատար տրանսպորտի ծառայության, կացության կազմակերպման և հանրային սննդի) ներառված չեն, իսկ որից` «Օրապահիկի ծախսեր» տողում (27.1) ցույց են տրվում գործուղման ծախսերից օրապահիկի համար հատկացված վճարները:

28. «Նպաստներ կազմակերպության միջոցների հաշվին» տողում (28) տեղափոխման հետ կապված աշխատանքից ազատվող աշխատողներին (կազմակերպության լուծարման աշխատողների թվաքանակի, հաստիքների կրճատման, ինչպես նաև արտադրությունում դժբախտ պատահարների կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքից ազատման դեպքում) տրվող ելքի նպաստները:

29. «Բարեգործական նպատակների համար ծախսեր» տողում (29) ցույց են տրվում բարեգործական նպատակներով հասարակական, կրոնական և բացառապես բարեգործական նպատակներով հիմնված և գործող այլ կազմակերպություններին տրամադրված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների վերաբերյալ տվյալները, ընդ որում կատարված ծախսերը արտացոլվում են ինքնարժեքի չափով:

30. «Չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ» տողում (30) ցույց են տրվում չփոխհատուցվող հարկերը, առանձնացնելով՝ բնական պաշարների և ընդերքի օգտագործման դիմաց վճարները (30.1):

31. «Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեության մասով՝ շահումների վճարում» տողում (31) ցույց են տրվում շահումների վճարման հետ կապված ծախսերը:

32. «Վերը չթվարկված այլ ձեռքբերումներ և ծախսումներ» տողում (32) ցույց է տրվում վերը չթվարկված այլ ձեռքբերումները և ծախսումները:

33. «Ընդամենը» տողում (33) ցույց է տրվում տող 10-ից մինչև 32 տողերի հանրագումարը:

34. «Այլ ծախսեր» տողում (34) ցույց են տրվում ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր, գործառնական գործունեության հետ կապ չունեցող ծախսերը:

35. «Պատվիրատուի հումքի արժեքը» տողում (35) ցույց է տրվում պատվիրատուի կողմից վերամշակման համար տրված հումքի արժեքը, որի համար չի վճարվել:

36. «Այլ անձանց կողմից և տնտեսավարման եղանակով կատարված կապիտալ աշխատանքների գծով ծախսեր» տողում (36) ցույց են տրվում կողմնակի կազմակերպությունների կողմից, ինչպես նաև տնտեսավարման եղանակով կատարված կապիտալ ծախսերի գումարը, որից առանձնացվում է տնտեսավարման եղանակով կատարված կապիտալ ծախսերը (36.1): Հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը համարվում են կապիտալ ծախսեր, եթե դրանց արդյունքում վերակառուցման, վերազինման, արդիականացման, հիմնանորոգման կամ ընդլայնման միջոցով վերափոխվում է հիմնական միջոցների վիճակը և (կամ) տվյալ հիմնական միջոցի վրա հաշվետու տարվա ընթացքում կատարված ծախսերի մեծությունը գերազանցում է այդ հիմնական միջոցի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) 10 տոկոսը` այդ չափը գերազանցող մասով.

37. «Հողերի բարելավման (ռեկուլտիվացիայի) գծով մասհանում» տողում (37) ցույց է տրվում այդ նպատակով իրականացված ծախսերը:

38. «Ոչ ընթացիկ ոչ նյութական ակտիվների ձեռքբերում» տողում (38) ցույց են տրվում ոչ նյութական ակտիվների ձեռք բերման ծախսերը (ֆիրմային անուններ, հրապարակումների անուններ, համակարգչային ծրագրեր, հեղինակային իրավունքներ և այլն):

39. «Հետազոտությունների և մշակումների» տողում (39) ցույց են տրվում այլ կազմակերպությունների կողմից կատարված և կազմակերպության ներսում իրականացված հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերը: Հետազոտություններ և մշակումները ներառում են երեք տեսակի գիտական հետազոտություններ` 1) հիմնարար հետազոտություններ` փորձարարական կամ տեսական աշխատանքներ, որոնք ի սկզբանե ուղղված են երևույթների և դիտման ենթակա ակներև փաստերի հիմքում ընկած հիմնարար օրենքների վերաբերյալ նոր գիտելիքների ձեռք բերմանը, ոչ դրանց անմիջական կիրառման կամ օգտագործման նպատակով, 2) կիրառական հետազոտություններ` ինքնօրինակ հետազոտություններ, որոնք ի սկզբանե ուղղված են նոր գիտելիքների ձեռք բերմանը, անմիջական գործնական նպատակի իրագործման կամ խնդիրների լուծման համար, 3) փորձարարական մշակումներ` հետազոտությունների արդյունքում կամ գործնական փորձից ստացված գիտելիքների հիման վրա համակարգված աշխատանքներ, որոնք ուղղված են նոր նյութերի, արտադրատեսակների, սարքավորանքի ստեղծմանը, նոր տեխնոլոգիական գործընթացների, համակարգերի, ծառայությունների ներդրմանը կամ արդեն մշակված ու ներդրված նմուշների կատարելագործմանը: Այստեղ չեն ներառվում շուկայի իրավիճակի հետազոտությունները:

40. «Կադրերի պատրաստման և վերապատրաստման ծախսեր (ներառյալ` կրթաթոշակները)» տողում (40) ցույց են տրվում կադրերի պատրաստման և վերապատրաստման համար ծախսերը` ներառյալ կրթաթոշակների հետ կապված ծախսերը: Կադրերի վերապատրաստման ծախսեր են համարվում արտադրական նոր գործընթացների և ընթացակարգերի յուրացման, աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ եղանակների և մեթոդների ներդրման նպատակով որակավորման հատուկ դասընթացներին աշխատողների մասնակցության համար կազմակերպության կողմից կատարած ծախսերը (դասընթացի արժեքը):

41. «Սոցիալական զարգացման ծախսեր» տողում (41) ցույց են տրվում սոցիալ-մշակութային օբյեկտների, շինարարության (41.1) և դրանց պահպանման (41.2) վրա կատարված ծախսերը, որից առանձնացնել կրթությունը, առողջապահությունը, սոցիալական ծառայությունների մատուցումը, կոմունալ, սոցիալական և անհատական ծառայությունների մատուցումը:

 

VI ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿ

 

42. «Աշխատավարձի հաշվարկում ներառված աշխատողների միջին թվաքանակը (մարդ)» տողում (42) ցույց է տրվում աշխատողների միջին թվաքանակը, որը հաշվարկվում է ամսվա համար յուրաքանչյուր օրվա ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը, ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի վրա բաժանելով: Աշխատողների թվաքանակը միջին հաշվով տարվա համար որոշելու նպատակով` աշխատած բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակի գումարը բաժանվում է 12-ի:

 

VII ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ ԵՎ ՀԱՐԿԵՐ ԿԱՊՎԱԾ ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ

 

43. «Սուբսիդիաներ բյուջեից» տողում (43) ցույց են տրվում կազմակերպությանը սուբսիդիաների տեսքով անհատույց տրամադրված պետական աջակցության ծավալը (տող 43.1-43.4), որից` ցույց են տրվում կազմակերպությունում հատուկ անձնակազմի (հաշմանդամների) աշխատուժի ընդգրկման և հումքի որոշակի տեսակների օգտագործման համար տրամադրված սուբսիդիաները, օգտագործված նյութերի գների տարբերության փոխհատուցման, վնասների ծածկման, թափոնները և երկրորդային նյութական արժեքները կազմակերպության կողմից լրացուցիչ վերամշակման ժամանակ շրջակա միջավայրի աղտոտման նվազեցման համար տրամադրված սուբսիդիաները և այլն:

44. «Հարկեր (բյուջե վճարման ենթակա և բյուջեից վերադարձման ենթակա հաշվարկված հարկերի գումարը» տողում (44) ցույց է տրվում 44.1-44.8 տողերի հանրագումարը, որից առանձնացվում են ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, եկամտային հարկի, շահութահարկի, մաքսատուրքի, գույքահարկի, հողի հարկի և այլ հարկերի (շրջանառության հարկ և այլ հարկեր) գումարները:

     

VIII ՊԱՇԱՐՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ

   

45. «Պաշարներ և կենսաբանական ակտիվներ, ընդամենը» տողում (45) ցույց է տրվում կազմակերպությանը պատկանող (այդ թվում` ճանապարհին և վերամշակման մեջ գտնվող) ապրանքների, նյութերի և օժանդակ միջոցների, արագամաշ առարկաների, անավարտ արտադրության, պատրաստի արտադրանքի և այլ պաշարների մնացորդների հանրագումարը: Պաշարները պետք է չափվեն ինքնարժեքից և իրացման զուտ արժեքից նվազագույնով:

46. «Նյութեր» տողում (46) ցույց է տրվում հումքի և նյութերի (46.1), գնովի կիսապատրաստուքների, համալրող շինվածքների և դետալների (46.2), վառելիքի (46.3), տարա և տարանյութերի (46.4), պահեստամասերի (46.5), շինանյութերի (46.6), գյուղատնտեսական նշանակության նյութերի (46.7) և վերամշակման հանձնված նյութերի (46.8) և այլ նյութերի (46.9) մնացորդների հանրագումարը:

47. «Սպառվող կենսաբանական ակտիվներ» տողում (47) ցույց է տրվում գյուղատնտեսական գործունեությունից ստացված սպառվող կենսաբանական ակտիվների մնացորդների հանրագումարը:

48. «Անավարտ արտադրություն» տողում (48) ցույց է տրվում կազմակերպության հիմնական գործունեության արդյունքում անավարտ արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների, ինչպես նաև անավարտ օժանդակ արտադրության մնացորդների հանրագումարը:

49. «Արտադրանք» տողում (49) ցույց է տրվում կազմակերպության պատրաստի արտադրանքի և սեփական արտադրության կիսապատրաստուկների մնացորդների հանրագումարը:

50. «Ապրանքներ» տողում (50) ցույց են տրվում կազմակերպության կողմից վաճառքի համար ձեռք բերված (ստացված) ապրանքների մնացորդների հանրագումարը: Ձեռք բերված (ստացված) ապրանքներն արտացոլվում են սկզբնական արժեքով:

51. «Այլ պաշարներ» տողում (51) ցույց է տրվում կազմակերպության փոքրարժեք և արագամաշ առարկաների մնացորդային արժեքը, այլ անավարտ արտադրության մնացորդների հանրագումարը, գալիք ժամանակաշրջանի ծախսերի մնացորդը, ապրանքների առևտրային հավելագների մնացորդը, շրջանառության ծախսերի մնացորդը և առաքված այն արտադրանքի, ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների փաստացի կամ նորմատիվային (պլանային) ինքնարժեքը, որոնց տնօրինման, օգտագործման իրավունքի և պատահական կորստի ռիսկը գնորդին (պատվիրատուին) չի փոխանցվել:

 

IX ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԸՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԻ

(հիմնական և ոչ հիմնական)

     

52. Իններորդ բաժնի 52.1-52.19 տողերի 1-ին սյունակում ցույց է տրվում հիմնական և ոչ հիմնական գործունեության արդյունք հանդիսացող արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թողարկման ծավալներն ըստ «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (ՏԳՏԴ) – բաժինների (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի), իսկ 2-12-րդ սյունակներում ցույց է տրվում այդ տեղեկատվության մարզային բաշխվածությունը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.12.2023, թիվ 61-Ն 20.12.2023, թիվ 76-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան