ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2018 թվականի N 1393-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 24-31-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդներ` համաձայն N 1 հավելվածի:
2. Դիտորդների` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու Մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հոկտեմբերի 23 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2018 թ. հոկտեմբերի 23-ի N 1393-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-31-Ը ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ
Ն. Մովսեսյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ |
Թ. Հովնանյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության գործավար |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2018 թ. հոկտեմբերի 23-ի N 1393-Ա որոշման |
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-31-Ը ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
Գործունեության/տեղափոխման ծախսեր |
Եվրո | ||||||||||||||||
| |||||||||||||||||
Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ՀՀ կառավարության կողմից |
395 եվրո | ||||||||||||||||
| |||||||||||||||||
Յուրաքանչյուր դիտորդի փոխանցվող գումար |
1.985 եվրո | ||||||||||||||||
Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսվող գումար |
2.380 եվրո | ||||||||||||||||
Ճանապարհածախս Երևան-Թբիլիսի-Երևան |
30. 000 դրամ (1 հոգի) |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |