Գլխավոր տեղեկություն
Номер
N 897-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.10.2018-30.04.2019)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
07.10.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.10.2013
Дата вступления в силу
08.10.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 2013 թվականի N 897-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ» N 5222-ԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ  ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 17.09.14 N 907-Ա)

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ ֆինանսական համաձայնագրին համապատասխան`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհուրդ:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհրդի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) կառավարման խորհրդի` Հայաստանի Հանրապետության և միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագիրը կառավարող անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի.

3) (ենթակետն ուժը կորցրել է 17.09.14 N 907-Ա)

(2-րդ կետը փոփ. 17.09.14 N 907-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ.  հոկտեմբերի 7

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2013 թ.

հոկտեմբերի 7-ի N 897-Ա

որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ» N 5222-ԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն աշխատակարգով:

3. Խորհրդի և իրականացվող «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի (այսուհետ` ծրագիր) մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

 4. Խորհրդի լրիվ անվանումն է` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհուրդ:

5. (կետն ուժը կորցրել է 17.09.14 N 907-Ա)

6. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարն է:

7. Խորհրդի քարտուղարության լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը:

 

 II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի իրականացման կառավարումն է:

9. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիր իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:

10. Խորհրդի խնդիրներն են`

1) ծրագրի իրականացման ընթացքում 100.0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխությունների կատարման անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները համապատասխան հիմնավորումներով հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցվելով վարկատուի հետ.

2) ծրագրի նախապատրաստման փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.

3) վարկային համաձայնագրի ստորագրումից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացումից (հաստատումից) հետո ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի, բյուջեների, դրանց ֆինանսական բացվածքների, մասնավորապես, վարկային միջոցների ծախսման ուղղությունների քննարկումը՝ մինչև հիմնարկի լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնելը.

4) ծրագրի հաստատված աշխատանքների տարեկան ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների, խորհրդատվական ծառայությունների, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների ձեռքբերման նպատակով անցկացվող մրցույթների վերջնական արդյունքների հաստատումը` 50,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարը գերազանցող պայմանագրերի դեպքում.

5) նախապես համաձայնեցնելով վարկ տրամադրած կազմակերպության հետ` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու նպատակով ծրագրի շրջանակներում տնտեսված այն միջոցների օգտագործման և (կամ) վերաբաշխման վերաբերյալ առաջարկությունները հաստատելը, որոնք ուղղվելու են ծրագրով նախապես չպլանավորված մրցույթների միջոցով նոր ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերմանը.

6) ծրագրով նախատեսված աշխատանքների հաստատված ժամանակացույցին ու բյուջեներին համապատասխան իրականացնելու վերաբերյալ հաշվետվությունների քննարկումը, հայտնաբերված շեղումների և թերացումների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման մասին որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ հսկողությունը:

 (10-րդ կետը խմբ. 31.03.15 N 234-Ա)

11. ԾԻԳ-ի տնօրենը ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային համաձայնագրի դրույթներով, ինչպես նաև հիմնադրի, լիազոր մարմնի և կառավարման խորհրդի որոշումներով:

 

 III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

12. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով կամ էլեկտրոնային քվեարկության եղանակով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության՝ սույն աշխատակարգով սահմանված կարգով: Խորհրդի նիստերը, քվեարկության արդյունքները արձանագրվում են:

 (12-րդ կետը փոփ. 31.03.15 N 234-Ա, խմբ. 29.12.16 N 1260-Ա)

13. (կետն ուժը կորցրել է 29.12.16 N 1260-Ա)

14. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

15. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

16. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին` խորհրդի նիստի անցկացումից 5 օր առաջ:

17. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում դրանք խորհրդին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, ինչից հետո տվյալ հարցի շուրջ կազմակերպվում է էլեկտրոնային քվեարկություն: ԾԻԳ-ի տնօրենը, որպես խորհրդի քարտուղար, պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:

 (17-րդ կետը խմբ. 31.03.15 N 234-Ա)

18. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի մասին այլ որոշում չի ընդունում:

19. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

20. Խորհրդի նիստի արձանագրության մեկ օրինակն ստորագրվում է խորհրդի տվյալ նիստին ներկա բոլոր անդամների կողմից: Արձանագրության մնացած օրինակներն ստորագրվում են խորհրդի նախագահի և քարտուղարի կողմից:

21. Խորհրդի նիստերի արձանագրություններից քաղվածքներն ստորագրվում են խորհրդի նախագահի և քարտուղարի կողմից:

22. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:

23. Խորհրդին ներկայացվում են ԾԻԳ-ի կողմից կազմված մրցութային առաջարկների մասին ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների՝ տվյալ օրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:

(23-րդ կետը խմբ. 31.03.15 N 234-Ա)

24. Խորհրդի որոշմամբ առանձնահատուկ դեպքերում (ելնելով գնման առարկայի բարդությունից, կարևորությունից և (կամ) աննախադեպ լինելու հանգամանքից) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:

25. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:

26. (կետն ուժը կորցրել է 29.12.16 N 1260-Ա)

27. Էլեկտրոնային քվեարկության վերաբերյալ ծանուցումը խորհրդի անդամներին ուղարկվում է խորհրդի քարտուղարության կողմից: Ծանուցման հետ մեկտեղ քարտուղարությունը խորհրդի անդամներին տրամադրում է ամբողջական տեղեկատվություն քննարկման առարկա հանդիսացող հարցի վերաբերյալ` ներառյալ տեղեկատվություն այն բաղադրիչի վերաբերյալ, որի շրջանակներում իրականացվելու է միջոցառումը և քվեարկության արդյունքում կազմված արձանագրության նախագիծը:

28. Տեղեկատվությունը քարտուղարության կողմից ուղարկվում է խորհրդի յուրաքանչյուր անդամի էլեկտրոնային փոստին, որը պաշտոնապես տրամադրվում է քարտուղարությանը խորհրդի կողմից ծրագրի կառավարման աշխատանքները սկսելուց առաջ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր էլեկտրոնային փոստի փոփոխության մասին հայտնում է քարտուղարությանը:

29. Խորհրդի անդամը պատասխան էլեկտրոնային նամակով հաստատում է էլեկտրոնային քվեարկության ծանուցումն ստանալու փաստը:

30. Էլեկտրոնային քվեարկության ծանուցումն ստանալու փաստը հաստատող էլեկտրոնային նամակն ստանալու պահից առավելագույնը 5 օրվա ընթացքում խորհրդի անդամն իրականացնում է էլեկտրոնային քվեարկություն` քարտուղարությանը տեղեկացնելով իր ընդունած որոշման մասին:

(30-րդ կետը փոփ. 06.10.15 N 910-Ա)

31. Սույն որոշման 30-րդ կետում նշված պահից սկսած 5 օրվա ընթացքում քատուղարությանը պատասխան չներկայացվելու դեպքում խորհրդի անդամի դիրքորոշումը քննարկվող հարցի շուրջ համարվում է դրական:

(31-րդ կետը փոփ. 06.10.15 N 910-Ա)

32. Էլեկտրոնային քվեարկության արդյունքում որոշումները համարվում են ընդունված` եթե էլեկտրոնային քվեարկությանը մասնակցել է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

33. Էլեկտրոնային քվեարկության արդյունքում արձանագրության թղթային եղանակը սահմանված կարգով ներկայացվում է խորհրդի անդամների ստորագրությանը:

34. Խորհրդի նախագահի և (կամ) անդամներից որևէ մեկի պահանջով հարցը կարող է հանվել էլեկտրոնային քվեարկությունից և ներկայացվել կառավարման խորհրդի հերթական նիստի օրակարգում:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

35. Խորհրդի նախագահը`

1) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.

2) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:

 

 V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

36. Խորհրդի անհատական կազմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

(36-րդ կետը փոփ. 17.09.14 N 907-Ա)

37. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագիրը կառավարող խորհրդի անհատական կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (խորհրդի նախագահ), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի երկու տեղակալները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը, ներկայացուցիչներ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենը (խորհրդի քարտուղար):

(37-րդ կետը խմբ. 17.09.14 N 907-Ա, փոփ. 31.03.15 N 234-Ա, խմբ. 10.08.16 N 726-Ա, 29.12.16 N 1260-Ա, 16.10.18 N 1379-Ա)

38. (կետն ուժը կորցրել է 17.09.14 N 907-Ա)

39. Եթե խորհրդի անդամը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ապա ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է խորհրդի որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ: Խորհրդի անդամը խորհրդի նիստի որոշմանն իր անհամաձայնության մասին զեկուցագիր է ներկայացնում իր վերադասին:

40. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է համապատասխան նախարարը:

41. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է հանդիսանալ խորհրդի անդամ:

42. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել համապատասխան նախարարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

43. Խորհրդի քարտուղարը`

1) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագիծ.

2) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և դրանց պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.

7) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

44. Խորհրդի աշխատակարգի մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի նախագահի կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

(44-րդ կետը փոփ. 31.03.15 N 234-Ա)

 

 VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

45. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

(հավելվածը փոփ., խմբ. 17.09.14 N 907-Ա, 31.03.15 N 234-Ա, փոփ. 06.10.15 N 910-Ա, խմբ. 10.08.16 N 726-Ա, փոփ., խմբ. 29.12.16 N 1260-Ա, խմբ. 16.10.18 N 1379-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան


Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2013 թ.
հոկտեմբերի 7-ի N 897-Ա
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ» N 5222-ԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԽՈՐՀՐԴԻ

(վերնագիրը խմբ. 16.10.18 N 1379-Ա)

 

Ա. Թորոսյան

- ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)

   

Լ. Նանուշյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Ա. Դավթյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Ս. Քրմոյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

   

Ս. Թորոսյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

   

Ժ. Ասատրյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի օգնական

   

Հ. Հարությունյան

- ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար

   

Հ. Սայադյան

- ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար (խորհրդի քարտուղար)

(հավելվածը փոփ. 14.03.14 N 188-Ա, խմբ. 17.09.14 N 907-Ա, փոփ. 31.03.15 N 234-Ա, խմբ. 10.08.16 N 726-Ա, 29.12.16 N 1260-Ա, փոփ. 26.04.17 N 392-Ա, 07.08.17 N 882-Ա, խմբ. 16.10.18 N 1379-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի 2013 թ.

հոկտեմբերի 7-ի N 897-Ա

որոշման

 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ Խորհրդի` «Հայաստանում քաղցկեղի բուժման ծառայությունների արդիականացում» բաղադրիչը կառավարող անհատական կազմԸ

(հավելվածն ուժը կորցրել է 17.09.14 N 907-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան