Գլխավոր տեղեկություն
Номер
N 1393-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.10.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
23.10.2018
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
23.10.2018
Дата вступления в силу
24.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հոկտեմբերի 2018 թվականի N 1393-Ա

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 24-31-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդներ` համաձայն N 1 հավելվածի:

2. Դիտորդների` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու Մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

       

2018 թ. հոկտեմբերի 23

Երևան

   

   

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2018 թ.

հոկտեմբերի 23-ի N 1393-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-31-Ը ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ

   

Ն. Մովսեսյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ

Թ. Հովնանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության գործավար

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2018 թ.

հոկտեմբերի 23-ի N 1393-Ա

որոշման

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-31-Ը ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

        

Գործունեության/տեղափոխման ծախսեր

Եվրո

Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և հետադարձ (Թբիլիսի և մարզեր)

30

Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների խորհրդակցության վայր և հետ)

30

Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ)

100

Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)

15

Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր)

220

Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ՀՀ կառավարության կողմից

395 եվրո

Վարորդ/ավտոմեքենա (25 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

125

Վառելիք (15 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

75

Թարգմանիչ (25 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

125

Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի կողմից

10

Բնակություն (առավելագույնը 7 գիշեր` 140 եվրո/յուրաքանչյուր գիշեր)

980

Սնունդ և մանր ծախսեր (40 եվրո յուրաքանչյուր օր, առավելագույնը 8 օր)

320

Բնակություն և սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում (45 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից)

180

Բնակություն և սնունդ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում (45 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից)

180

Յուրաքանչյուր դիտորդի փոխանցվող գումար

1.985 եվրո

Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսվող գումար

2.380 եվրո

Ճանապարհածախս Երևան-Թբիլիսի-Երևան

30. 000 դրամ

(1 հոգի)

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան