ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2018 թվականի N 1347-Ա
ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԻ՝ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրվող ԵՄ ՍՈՍՅՈՒ+ տեխնիկական աջակցության շրջանակներում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման համաձայն Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների վրա հիմնված հաշմանդամության գնահատման և համապատասխանության կանոնների ներդրման նպատակով կազմակերպվող ճանաչողական այցին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-6-ը Կիպրոսի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել ԵՄ ՍՈՍՅՈՒ+ ծրագրի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Զարուհի Բաթոյանի՝ Կիպրոսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հոկտեմբերի 15 Երևան |