ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 դեկտեմբերի 2018 թվականի N 1394-Ա
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանը որպես նվիրատվություն հանձնվող շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:
2. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ցանկում ներառված կազմակերպություններից ընդունել ցանկում ներառված վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները և դրանց օժանդակ սարքավորումները:
3. Սույն որոշման N 1 հավելվածում ներառված շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները և դրանց օժանդակ սարքավորումները Հայաստանի Հանրապետությունում շտապ օգնության աշխատանքը կազմակերպելու պայմանով նվիրաբերել բժշկական կազմակերպություններին` համաձայն N 2 հավելվածով նախատեսված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների բաշխացուցակի:
4. Սույն որոշման N 1 հավելվածում ներառված 3 շտապ օգնության գծային մեքենաները` օժանդակ սարքավորումներով հանդերձ, ամրացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հետագայում դրանք ըստ պահանջի տնօրինելու նպատակով:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկու ամսվա ընթացքում ապահովել շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների նվիրաբերության մասին՝
ա. եռակողմ պայմանագրերի կնքումը բժշկական կազմակերպությունների և դրանց բաժնետոմսերի կառավարման լիազորություններ ունեցող կամ պետական կառավարման լիազոր մարմին հանդիսացող մարմինների հետ,
բ. երկկողմ պայմանագրերի կնքումը մասնավոր բժշկական կազմակերպությունների հետ.
2) սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված՝ կնքվելիք պայմանագրերում նախատեսել դրույթներ նվիրաբերված գույքը բացառապես շտապ օգնության ծառայությունների նպատակների համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու, սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին` սահմանելով նաև, որ գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են բժշկական կազմակերպությունների միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. դեկտեմբերի 12 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2018 թվականիդեկտեմբերի 6-ի N 1394-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԹԻՎԸ
NN |
Կազմակերպության անվանումը |
Շտապ օգնության գծային մեքենաների թիվը (հագեցված օժանդակ սարքավորումներով) |
Շտապ օգնության ռեանիմոբիլների թիվը (հագեցված օժանդակ սարքավորումներով) |
1. |
«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
4 |
|
2. |
«Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
8 |
3 |
Ընդամենը |
12 |
3 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2018 թվականիդեկտեմբերի 6-ի N 1394-Ա որոշման |
ԲԱՇԽԱՑՈՒՑԱԿ
ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN |
Շտապ օգնության գծային մեքենաների թիվը (հագեցված օժանդակ սարքավորումներով) |
Շտապ օգնության ռեանիմոբիլների թիվը (հագեցված օժանդակ սարքավորումներով) |
Կազմակերպության անվանումը |
1. |
1 |
«Նորք Մարաշ ԲԿ» ՓԲԸ | |
2. |
1 |
«Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ | |
3. |
1 |
«Ավիաբուժ» բժշկական կենտրոն» ՓԲԸ | |
4. |
1 |
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» ՓԲԸ | |
5. |
1 |
1 |
«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ |
6. |
1 |
«Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ | |
7. |
1 |
«Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ | |
8. |
1 |
«Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ | |
9. |
1 |
«Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ | |
10. |
1 |
«Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ | |
11. |
1 |
«Արծվաբերդի առողջության կենտրոն» ՊՈԱԿ |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |