Գլխավոր տեղեկություն
Номер
N 1140-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.10.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.10.24/78(1436) Հոդ.1082
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.10.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.10.2018
Дата вступления в силу
25.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2018 թվականի N 1140-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացում` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի բուժման համար համապատասխանաբար հակառետրովիրուսային և հակատուբերկուլոզային դեղերի ձեռքբերումն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» և «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2018 թվականին հատկացնել 38,077.3 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով), ընդ որում՝

1) «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` 25,891.2 հազ. դրամ.

2) «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` 12,186.1 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» և «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրել դրամաշնորհային պայմանագրերի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1140-Ն որոշման


Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1140-Ն որոշման


Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1140-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան