Գլխավոր տեղեկություն
Номер
N 228-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.10.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Առաջին փոխվարչապետ
Дата принятия
15.10.2018
Подписан
Առաջին փոխվարչապետ
Дата подписания
15.10.2018
Дата вступления в силу
16.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2018 թվականի N 228-Ա

       

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՕՇԱԿԱՆ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ԵՎ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՀԼԻՃԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կառավարական տուն 3, ՀՎՀՀ՝ 02507456) կողմից իրականացվող՝ 9,752,500 դրամ ընդհանուր արժողությամբ, «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օշական գյուղի դպրոցի մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի կահավորում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից` «ՀԱՏՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 05500145) հետ 2018 թվականի օգոստոսի 8-ին կնքված N ՀՀ-Կ-09/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գույքի պատրաստման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 9,752,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

    

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետ

Ա. Միրզոյան

        

2018 թ. հոկտեմբերի 15

Երևան

         

    

        

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.

հոկտեմբերի 15-ի N 228-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՕՇԱԿԱՆ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ԵՎ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՀԼԻՃԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ

       

1.

Ծրագրի նպատակը

Հիմնադրամի կողմից հիմնովին վերանորոգված՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օշական գյուղի դպրոցի մարզադահլիճն ու հանդիսությունների սրահն ապահովել անհրաժեշտ կահույքով:

2.

Ծրագրի՝ բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից:

3.

Բարեգործը

Անհատ բարերարներ (իրավաբանական և ֆիզիկական անձինք)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ
ՀՀ, ք. Երևան, Կառավարական տուն 3, ՀՎՀՀ՝ 02507456

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Արագածոտնի մարզ, Օշականի համայնք, կրթության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

Բյուջեն կազմում է 9,752,500.00 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Արագածոտնի մարզի Օշականի համայնքի դպրոցի աշակերտներն ու բնակիչները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2018 թ. օգոստոսի 8-ից մինչև 2018 թ. դեկտեմբերի 8-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Սույն թվականի օգոստոսի 8-ից մինչև դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում կահավորել մարզադահլիճն ու հանդիսությունների սրահը:
Արժեքը՝ 9,752,500.00 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

«ՀԱՏՄ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված պայմանագրի N 1 հավելվածի ապրանքատեսակների ցանկի համաձայն՝ գույքի պատրաստում, գնում և անհատույց հանձնում՝ 9,752,500.00 դրամ, առանց ԱԱՀ-ի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցություն Արագածոտնի մարզպետարանի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկատվություն:

            

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետ

Ա. Միրզոյան