ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2018 թվականի N 229-Ա
«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՀ, ք. Երևան, Վ. Համբարձումյան 2/37, ՀՎՀՀ` 00130776) իրականացվող` 2,506,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակ Մեծ Մասրիկ համայնքում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից` «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2018 թվականի օգոստոսի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,506,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՄԻՐԶՈՅԱՆ |
2018 թ. հոկտեմբերի 15 Երևան |
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Մանկական խաղահրապարակների տեղադրում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով՝ օրենքով սահմանված արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպություն, 6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆոռնիա 91355, Լոս Անջելես |
4. |
Ծրագրի կատարողը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, ք. Երևան, Վ. Համբարձումյան 2 շ, 37 բն., ՀՎՀՀ՝ 00130776 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Գեղարքունիքի մարզ, Մեծ Մասրիկի համայնք, սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
2018թ. IV եռ., 2,506,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Գեղարքունիքի մարզ, Մեծ Մասրիկի համայնքի այգի |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
27.08.2018թ. – 22.10.2018թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1 փուլ՝ 27.08.2018թ. – 05.09.2018թ. պայմանագրերի պատրաստում և կնքում համայնքի հետ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Պայմանագիր՝ 27.08.2018թ., կնքված «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ և «Մագնոն» ԲԲԸ-ի միջև, խաղահրապարակի սարքավորումների արժեքը՝ 2.506.000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկատվություն: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՄԻՐԶՈՅԱՆ |