ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2018 թվականի N 192-Ա
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
1. Սահմանել քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի կազմում քաղաքացիական ծառայողին ընդգրկելու պահանջները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՄԻՐԶՈՅԱՆ |
2018 թ. հոկտեմբերի 8 Երևան |
Հավելված ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ. հոկտեմբերի 8-ի N 192-Ա որոշման |
Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ
1. Սույնով սահմանվում են քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կազմում քաղաքացիական ծառայողին ընդգրկելու պահանջները:
2. Հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել այն քաղաքացիական ծառայողը`
1) ով զբաղեցնում է քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների խմբի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ ենթախմբերի կամ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների խմբի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթախմբերի պաշտոն.
2) ով չի ենթարկվել կարգապահական տույժի քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնների, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու, շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու վերաբերյալ հարցերով՝ անկախ տույժը հանված կամ մարված լինելու հանգամանքից.
3) ում կատարողականի վերջին կիսամյակային գնահատականը «Ընդհանուր գնահատական» թերթիկով և անմիջական ղեկավարի նշագրով ցածր չէ 60 տոկոսից կամ վերջին հաշվետվությունը դրական է գնահատվել:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՄԻՐԶՈՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|