Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 30-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (01.01.2019-10.11.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.12.26/32(635).1 Հոդ.286.3
Принят
Վերին Պտղնի համայնքի ավագանի
Дата принятия
19.10.2018
Подписан
Վիճակագրական կոմիտե
Дата подписания
19.10.2018
Дата вступления в силу
01.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հոկտեմբերի 2018 թ.

թիվ 30-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԲԱՐԵԿԱՐԳՎԱԾՈՒԹՅՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 34-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Քաղաքների ճանապարհային տնտեսության մասին» Ձև 1-բարեկարգվածություն (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Քաղաքների ճանապարհային տնտեսության մասին» Ձև 1-բարեկարգվածություն (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի նոյեմբերի 25-ի ««Քաղաքների ճանապարհային տնտեսության մասին» Ձև թիվ 1-բարեկարգվածություն (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի թիվ 179-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 34-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 30-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18663

 

 I. Ճանապարհային տնտեսություն


 

Տողի համարը

 

Չափման միավորը

Ընդամենը

1

2

3

4

101

Բոլոր փողոցների, անցումների ընդհանուր երկարությունը տարեվերջին, (102+103)

կմ

 

102

այդ թվում`

 բնահողային

- “ -

 

103

 բարեկարգված (երթևեկելի մասում որևէ տեսակի ծածկույթ ունեցող)

- “ -

 

104

որից`

 ցեմենտբետոնե

- “ -

 

105

 ասֆալտբետոնե

- “ -

 

106

 խճից և կոպիճից (խարամ) մշակված կապակցող նյութերից

- “ -

 

107

Փողոցներ, որոնց կից կան անտառաշերտեր

- “ -

 

108

 որից` երկկողմանի

- “ -

 

109

Բոլոր փողոցների, անցումների և հրապարակների (ներառյալ մայթերի) ընդհանուր մակերեսը (ծածկույթով և առանց ծածկույթի)

հազ.
քառ. մ

 

110

 որից` բարեկարգված

- “ -

 

II. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշներ

 

   

  հազ. դրամ

Տողի համարը

 

Ընդամենը

1

2

3

201

Մուտքեր, ընդամենը

 

202

 այդ թվում` բյուջեից

 

203

 նվիրատվությունից

 

204

 այլ մուտքեր

 

205

Ծախսեր, ընդամենը

 

206

 այդ թվում`
նյութական ծախսեր

 

207

 ոչ նյութական ծառայությունների վճարումներ

 

208

 գործուղման ծախսեր

 

209

 աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումներ

 

210

 հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման ծախսեր

 

211

 այլ ծախսեր

 

Ղեկավար`

 ____________

 

  ____________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)`



 ____________

 



 ____________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     
     

« _ _»______ ____20___թ.

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 30-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԲԱՐԵԿԱՐԳՎԱԾՈՒԹՅՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Քաղաքների ճանապարհային տնտեսության մասին» Ձև 1-բարեկարգվածություն (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը կազմում են քաղաքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 15-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

6. Քաղաքային «Բոլոր փողոցների, անցումների ընդհանուր երկարությունը տարեվերջին» տողում (101) ներկայացվում են բոլոր կարգի փողոցների ինչպես բարեկարգված, այնպես էլ չբարեկարգված մասերի ընդհանուր երկարությունը, ներառյալ քաղաքների տարածքների մեջ մտնող կամուրջների, ուղեկամուրջների երկարությունը: Բարեկարգված են համարվում այն փողոցները, որոնց երթևեկելի մասը ծածկված է ինչպես կատարելագործված, այնպես էլ չկատարելագործված որևէ տեսակի ծածկույթով: Եթե փողոցի բանուկ մասը բաժանվում է երկայնական բաժանարար կառույցով կամ ունի բաժանարար գիծ, ապա այդպիսի փողոցի երկարությունը հաշվարկվում է նրա կենտրոնով, անկախ երթևեկության շարքերի քանակից: Հրապարակների երկարությունը հաշվարկելիս դիտարկվում է որպես երկու ուղղություններով փողոցների խաչմերուկ:

7. Քաղաքային փողոցների, անցումների ընդհանուր երկարությունից առանձնացվում է բնահողային (տող 102) և բարեկարգված մասերի երկարությունները (տող 103): Տող 103-ից առանձնացվում են ցեմենտբետոնե, ասֆալտբետոնե, խճից և կոպիճից մշակված կապակցող նյութերից ծածկույթով մասերի երկարությունները, համապատասխանաբար` 104, 105 և 106 տողերում:

8. Տող 107-ում ներկայացվում են այն փողոցների երկարությունները, որոնց կից կան անտառաշերտեր:

9. «Բոլոր փողոցների, անցումների և հրապարակների (ներառյալ մայթերի) ընդհանուր մակերեսը» տողում (109) ներկայացվում են տվյալներ շենքերի ճակատային մասերում տեղաբաշխված բոլոր փողոցների և անցումների (պողոտաներ, մայրուղիներ, նրբանցքներ, փակուղիներ, հրապարակներ` ներառյալ կայարանամերձ, մարզահրապարակներին կից և այլն) ընդհանուր մակերեսը, ինչպես նաև կամուրջների, ուղեկամուրջների և դրանց մատույցների ընդհանուր մակերեսը: Գետափնյա փողոցների մակերեսը սահմանափակվում է շենքերի ճակատային մասերի (կարմիր գծի) և գետափնյա փողոցի հանդիպակաց մասի սահմանով (ճաղաշարեր և այլ գետափնյա ցանկապատեր կամ գետափնյա իջվածքի սկիզբը):

10. Հաշվարկային այդ մակերեսից առանձնացվում է բարեկարգվածը (տող 110):

 

III. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

11. Բաժնում ներկայացվող ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:

12. Տող 201-ում ներկայացվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է բյուջեից մուտքերը (տող 202), մուտքեր նվիրատվությունից (տող 203) և այլ մուտքեր (տող 204):

13. Ընդհանուր ծախսերից (տող 205) առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր» տող 206-ում ներկայացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» տող 207-ում ներկայացվում են աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) «գործուղման ծախսեր» տող 208-ում ներկայացվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» տող 209-ում ներկայացվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները, աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,

5) տող 210-ում ներկայացվում են կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,

6) սույն հրահանգի 13-րդ կետում նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը ներկայացվում են տող 211-ում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.11.2023, թիվ 26-Ն 10.11.2023, թիվ 30-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան