ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
1 նոյեմբերի 2018 թվականի N 1215-Լ
«ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ» ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից չառաջնորդվել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 1-ի նիստի N 8 արձանագրության 20-րդ կետով հավանության արժանացած «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման հայեցակարգին և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. նոյեմբերի 5 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի N 1215-Լ որոշման |
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ
«Ինժեներական քաղաքի» ՍՏԵՂԾՄԱՆ
I. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
1. «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը (այսուհետ` հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշման N 1 հավելվածի 243-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման շրջանակներում:
2. «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգի հիմնական նպատակը Հայաստանում ինժեներական քաղաքի հիմնման միջոցով Հայաստանում ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (այսուհետ` ԻԲՏ) ոլորտի հետագա զարգացմանը նպաստելն է` խթանելով Հայաստանում տնտեսության մրցունակության և արտադրողականության մակարդակի բարձրացումը:
3. Ինժեներական քաղաքը նախագծված է այնպես, որ մեկ վայրում տեղակայվեն և կենտրոնացվեն ԻԲՏ-ի ոլորտի ընկերությունները (հաստատությունները):
4. «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի հիմնական նպատակը Հայաստանը ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների՝ գլոբալ շուկաներ արտահանող երկիր դարձնելն է, ինչպես նաև տարածաշրջանային հանգույց՝ ինովացիոն ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումների համար:
II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
5. «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցությամբ:
6. Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ԻԲՏ-ի ոլորտի ընկերություններն արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ կմշակեն և կիրագործեն նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաներում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով:
7. «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագիրը բաղկացած է 2 հիմնական բաղադրիչներից` ենթակառուցվածքային և բովանդակային: Առաջին բաղադրիչի ներքո նախատեսվում է ստեղծել արդիական ենթակառուցվածք` բաղկացած ինժեներական բիզնես աքսելերատորից և համատեղ աշխատանքային տարածքից, ինժեներական կենտրոնից, ինժեներական քաղաքում տեղակայվելիք 35-40 ընկերությունների շենքերից: Երկրորդ բաղադրիչը ներառում է 3 ուղղություն`
1) լաբորատորիաների, արհեստանոցի և փոքր չափաքանակներով նմուշային արտադրության արտադրամասի ծրագիր (համատեղ օգտագործման լաբորատորիաներ).
2) աքսելերացիոն ծրագիր (նորաստեղծ ընկերությունների ժամանակավոր ինկուբացիա, թրեյնինգներ, մենթորություն).
3) «Համակարգերի ճարտարագիտություն» բազային ամբիոն` իր ուսումնական ծրագրերով, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կազմում:
8. Ինժեներական բիզնես աքսելերատորը և Համատեղ աշխատանքային տարածքը կունենան աքսելերացիոն և ինկուբացիոն գործունեության համար նախատեսված սարքավորումներ, սկսնակների համար փոքր գրասենյակային տարածքներ, թիմերի համար համատեղ աշխատանքային տարածք, վարչական տարածք՝ ղեկավար կազմի և տեխնիկական անձնակազմի համար, հանդիպումների սրահներ, համագումարների դահլիճ, դասընթացների սենյակներ և համատեղ օգտագործման լաբորատորիաներ:
9. Ինժեներական քաղաքն ստեղծելու նպատակով ընտրվել է Երևան քաղաքի Բագրևանդ փողոցի 3.0 հեկտար մակերեսով հողամասը, որն առանցքային նշանակություն ունի «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի դրական արդյունքների ապահովման համար։ Այն թույլ կտա մեկ վայրում համախմբել ինժեներական էկոհամակարգի հիմնական մասնակիցներին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, մեծապես կարևորելով նշված հանգամանքը, կձեռնարկի անհրաժեշտ միջոցներն ընտրված տարածքում «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի իրականացման համար:
10. Նախատեսվում է ծրագրի շրջանակում ձևավորել հավաստագրման հանձնաժողով, որը կքննարկի ինժեներական քաղաքում հողակտորների հատկացման, ռեզիդենտի կարգավիճակ ստանալու նպատակով ներկայացված հայտերը և կընդունի որոշումներ` հայտերը բավարարելու կամ մերժելու մասին:
III. ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
11. Հիմնական խնդիրներն են`
1) ԻԲՏ-ի ոլորտի ընկերությունների աճը խթանելու համար անհրաժեշտ ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծումը և զարգացումը.
2) ԻԲՏ-ի ոլորտում հետազոտությունների և մշակումների (R&D) իրականացման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը.
3) ԻԲՏ-ի ոլորտի նորարարական գաղափարների աքսելերացիայի և առևտրայնացման համար արդյունավետ մեխանիզմների ձևավորումը.
4) ԻԲՏ-ի ոլորտի սկսնակ ընկերությունների ձևավորմանն աջակցությունը.
5) շուկայի պահանջարկին համապատասխան ԻԲՏ-ի ոլորտի որակյալ մասնագետների առկայության ապահովումը:
12. Հիմնական նպատակներն են`
1) Հայաստանում ձևավորել ինժեներական կլաստեր՝ աջակցելով ԻԲՏ-ի ոլորտի ընկերությունների միջև ցանցային համագործակցությանն ու նպաստելով համատեղ արտադրության (լաբորատորիաների) գործարկմանը.
2) խթանել ԻԲՏ-ի ոլորտում ներդրումների ներգրավումը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծումը.
3) Հայաստանի ԻԲՏ-ի ոլորտի ընկերությունների համար ստեղծել ինովացիոն ենթակառուցվածք՝ համալրված արդիական սարքավորումներով, ընդհանուր լոգիստիկ համակարգով և ծրագրերով, ինչը հնարավորություն կտա ԻԲՏ-ի ոլորտի ընկերություններին իրենց տեխնոլոգիական լուծումների մշակման համար կիրառել ժամանակակից գործիքներ և սարքավորումներ.
4) խթանել ԻԲՏ-ի ոլորտի որակյալ մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումը:
IV. ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ (ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
13. «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները (գործողությունները)՝
1) ենթակառուցվածքների ստեղծում և տարածքի բարելավում, այդ թվում՝ ճանապարհների, մայթեզրերի, կանաչապատ տարածքների բարեկարգում, ցանկապատում, ճանապարհային լուսավորության, ջրի, գազի, էլեկտրականության, ինտերնետային կապի համակարգերի ապահովում.
2) ինժեներական բիզնես աքսելերատորի, համատեղ աշխատանքային տարածքի, ինժեներական քաղաքում տեղակայվելիք 35-40 ընկերությունների շենքերի նախագծում և կառուցում.
3) ինժեներական քաղաքի շենքերի, այդ թվում՝ ինժեներական կենտրոնի, ինժեներական բիզնես աքսելերատորի, համատեղ աշխատանքային տարածքի, ընդհանուր օգտագործման տարածքների կահավորում և սարքավորումներով հագեցում (չափման լաբորատորիա, էլեկտրոնիկայի արտադրության գիծ, ինժեներական ապարատների արտադրության լաբորատորիա, արհեստանոց և այլն).
4) ինժեներական քաղաքի կառավարման մարմինների ձևավորում, որը կազմավորվելու է համայնատիրության մոդելով, և որի ձևավորման սկզբմունքները կկարգավորվեն հաջորդիվ ընդունվող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով.
5) Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կազմում ինժեներական քաղաքում «Համակարգերի ճարտարագիտություն» բազային ամբիոնի հիմնում.
6) ԻԲՏ-ի ոլորտի սկսնակների համար աքսելերացիոն ծրագրի մշակում և իրականացում.
7) ինժեներական քաղաքում ԻԲՏ-ի ոլորտի մասնագետների համար դասընթացների կազմակերպում և անցկացում, դասընթացավարների կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում.
8) ցանցային միջոցառումների, մրցույթների, վենչուրային համաժողովների կազմակերպում և այլն:
V. ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
14. Ինժեներական քաղաքի ստեղծումը տնտեսական և սոցիալական ազդեցություն կունենա ԻԲՏ-ի ոլորտի վրա: Մեկ վայրում ինժեներների և բարձր տեխնոլոգիական որակյալ մասնագետների համախմբումը կնպաստի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, գիտելիքների և փորձի փոխանակմանը, նորարար գաղափարների գեներացմանը, սկսնակ ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը, միջազգային և տեղական շուկաներում տեխնոլոգիական լուծումների առաջադրմանը` բարձրացնելով Հայաստանի տնտեսության մրցունակությունն ու խթանելով տնտեսական աճը:
15. «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի իրականացման արդյունքում կանխատեսվում է ԻԲՏ-ի ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղերի ստեղծում, առնվազն 20 նորաստեղծ կազմակերպությունների հիմնում, 40 տոկոսով կազմակերպությունների արդյունավետության բարձրացում, 30 տոկոսով արտահանման ծավալների աճ:
VI. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
16. «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտավորապես 21.2 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով ներդրում, ընդ որում, ընդհանուր ծախսերի 50 տոկոսը (մինչև 10.5 մլն ԱՄՆ-ի դոլար) նախատեսվում է համաֆինանսավորել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագրի միջոցով, մնացած 50 տոկոսը` «Նեյշնլ Ինսթրումենթսի» և կոնսորցիումի (ներառում է «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ» ընկերության կողմից ծրագրի շուրջ համախմբված 14 ինժեներական ընկերություններ) կողմից: Նախատեսվում է, որ ծրագիրն ինքնածախսածածկ կդառնա գործունեության 4-րդ տարում:
VII. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
17. Հայեցակարգի ընդունումն էապես կնպաստի ԻԲՏ-ի ոլորտի արդիական ենթակառուցվածքների ձևավորմանը, ոլորտի նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը, բարձրորակ մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի ու ծառայությունների արտահանմանը` խթանելով Հայաստանում ԻԲՏ-ի ոլորտի և, ընդհանուր առմամբ, տնտեսության զարգացումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի N 1215-Լ որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
«ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ» ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Պատասխանատու մարմինը |
Ժամկետը |
Ֆինասավորման աղբյուրը |
1. |
«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում ամբողջական առաջարկի հաստատում |
Համաշխարհային բանկի ընթացակարգերին համապատասխան ընտրված ամբողջական առաջարկի առկայություն |
Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողով |
2018 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
2. |
Հավաստագրման հանձնաժողովի ստեղծում և լիազորությունների սահմանում ՀՀ կառավարության որոշմամբ |
Ինժեներական քաղաքում ռեզիդենտի կարգավիճակ ստանալու համար ներկայացված հայտերի քննարկման և որոշումների ընդունման լիազորություններ ունեցող հավաստագրման հանձնաժողովի առկայություն |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ «Ինժիներական ասոցիացիա» ՀԿ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերություն |
2018 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
3. |
«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի իրականացման համար հողի սեփականության իրավունքի փոխանցում Երևանի քաղաքապետարանից Հայաստանի Հանրապետությանը |
«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողի սեփականության իրավունքի առկայություն |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն Երևանի քաղաքապետարան «Ինժիներական ասոցիացիա» ՀԿ |
2018 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
4. |
«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում հողի բարեկարգման աշխատանքների ճարտարապետական նախագծում |
«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում հողի բարեկարգման աշխատանքների ճարտարապետական նախագծի առկայության ապահովում |
Մրցութային կարգով ընտրված կազմակերպություն |
2019 թ. |
Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիր ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
5. |
«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի ճարտարապետական նախագծում |
«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի ճարտարապետական նախագծի առկայության ապահովում |
Մրցութային կարգով ընտրված կազմակերպություն |
2019 թ. |
Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիր ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
6. |
«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում հողի բարեկարգման աշխատանքների իրականացման համար շինարարական կազմակերպության ընտրություն և աշխատանքների մեկնարկ |
«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում հողի բարեկարգման աշխատանքների իրականացման համար շինարարական կազմակերպության առկայություն և աշխատանքների մեկնարկի ապահովում |
Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողով Մրցութային կարգով ընտրված կազմակերպություն |
2019 թ. |
Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիր ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
7. |
«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում հողի բարեկարգման աշխատանքների իրականացում |
«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում հողի բարեկարգման աշխատանքների իրականացման ապահովում |
Մրցութային կարգով ընտրված կազմակերպություն (համաձայնությամբ) |
2019 թ. |
Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիր ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
8. |
«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի շինարարության իրականացման համար շինարարական կազմակերպության ընտրություն և աշխատանքների մեկնարկ |
«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի շինարարության իրականացման համար շինարարական կազմակերպության առկայություն և աշխատանքների մեկնարկի ապահովում |
Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողով Մրցութային կարգով ընտրված կազմակերպություն |
2020 թ. |
Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիր ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
9. |
«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի շինարարության իրականացում |
«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի շինարարական աշխատանքների իրականացման ապահովում |
Մրցութային կարգով ընտրված կազմակերպություն |
2020 թ. |
Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիր ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |