Գլխավոր տեղեկություն
Номер
N 394-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.12.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Առաջին փոխվարչապետ
Дата принятия
10.12.2018
Подписан
Պաշտոնակատար
Дата подписания
10.12.2018
Дата вступления в силу
11.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 2018 թվականի N 394-Ա

 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 11,968,289 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի որմնանկարների ամրակայման և վերականգնման նախագծային աշխատանքներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից` «Հուշարձանների վավերագրում» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02265634) 2018 թվականի օգոստոսի 31-ին կնքված N 02Ն/018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է որմնանկարների ամրակայման և վերականգնման նախագծային աշխատանքների իրականացում՝ 11,968,289 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

  

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան

     

2018 թ. դեկտեմբերի 10

Երևան

      

    

       

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.

դեկտեմբերի 10-ի N 394-Ա

որոշման

    

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի որմնանկարների ամրակայման ԵՎ վերականգՆման նախագծային աշխատաՆքներԻ    

     

1

Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի որմնանկարների ամրակայման և վերականգման նախագծային աշխատանքները:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակները

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում` օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը (բարեգործները)

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն

4.

Ծրագիրը կատարողը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀՎՀՀ 04703401

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Եկեղեցական առաքելություն

6.

Ծրագրի բյուջեն

11,968,289 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդը

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

01 նոյեմբեր, 2018 թ.-30 մայիս, 2020 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի որմնանկարների ամրակայման և վերականգման նախագծային աշխատանքներ, որի գումարը կազմում է 11,968,289 դրամ:
Աշխատանքներն իրականացվելու են «Հուշարձանների վավերագրում» ՍՊԸ-ի կողմից, (ՀվՀՀ՝ 02265634), պայմանագիր N 02Ն/018՝ կնքված, 2018 թ. օգոստոսի 31-ին: Նախատեսվում է ծրագիրը իրականացնել 01 նոյեմբեր, 2018 թ.- 30 մայիս, 2020 թ.:

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Նախատեսվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի որմնանկարների ամրակայման և վերականգման նախագծային աշխատանքներ: Աշխատանքների գումարը կազմում է 11,968,289 դրամ: Նախատեսվում է աշխատանքները իրականացնել 01 նոյեմբեր, 2018 թ.- 30 մայիս, 2020 թ.

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Այլ ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տեխնիկական հսկողություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:

    

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան