Գլխավոր տեղեկություն
Номер
N 1463-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.12.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.12.2018
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
19.12.2018
Дата вступления в силу
20.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2018 թվականի N 1463-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 659-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԼԵՆՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 659-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) հավելվածը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-18-րդ կետերով.

          

«

12.

5402320000

Սինթետիկ համալիր թելեր նայլոնից կամ այլ պոլիամիդներից,
միաթելի գծային
խտությունը՝ 50 տեքսից ավելի

նայլոնից թելեր՝ գուլպայի արտադրության համար

կգ

16 000

Չինաստան

24 500 000

13.

5402510000

Սինթետիկ համալիր թելեր նայլոնից կամ այլ պոլիամիդներից

նայլոնից թելեր՝ զուգագուլպայի արտադրության համար

կգ

7 000

Չինաստան

9 500 000

14.

5403490000

Արհեստական համալիր թելեր

վիսկոզային պոլիէսթեր՝ գուլպայի արտադրության համար

կգ

27 000

Հնդկաստան

31 000 000

15.

5509310000

Միաթել մանվածք

միաթել մանվածք՝ գուլպայի արտադրության համար

կգ

17 000

Ֆիլիպիններ

36 000 000

16.

5206110000

714,29 դեցիտեքս կամ դրանից ավելի գծային
խտությամբ (մետրական 14 համարից ոչ բարձր)

բամբակե մանվածք, 50% բամբակ, 50% պոլիէսթեր՝ գուլպայի արտադրության համար

կգ

45 000

Չինաստան

41 000 000

17.

5402520000

Պոլիեթերային թել

պոլիեթերային թել՝ գուլպայի արտադրության համար

կգ

20 000

Հնդկաստան

18 000 000

18.

5604100000

Ռետինե թել և քուղ, մանածագործական նյութերի
պատվածքով

ռետինե թել՝ գուլպայի և զուգագուլպայի արտադրության համար

կգ

5 000

Չինաստան

8 000 000

».

    

2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «687 000 000» թիվը փոխարինել «855 000 000» թվով։

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

     

2018 թ. դեկտեմբերի 19

Երևան