ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2018 թվականի N 1345-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1918-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով ու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1918-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) նախաբանում «16-րդ հոդվածը» բառերը փոխարինել «18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը» բառերով.
2) կարգի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) կարգի 4-րդ կետում՝
ա. «ընդգրկվում են նաև» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության,» բառերով,
բ. «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության», «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության», «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության», «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի», «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության», «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության», «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի» բառերով.
4) կարգի 5-րդ կետի 4-րդ ենթակետում՝
ա. «գ» պարբերությունը «անվտանգության գոտիներով» բառերից հետո լրացնել «համաձայնեցված տնօրինող և շահագործող կազմակերպությունների հետ,» բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել «ե» պարբերությունը.
5) կարգը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին և 6.2-րդ կետերով.
«6.1. Մարզպետը սույն կարգի 5-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված տեղեկատվությունն ստանալու նպատակով սույն կարգի 6-րդ կետով նախատեսված նյութերը համայնքի ղեկավարից ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք փոխանցում է մարզային հանձնաժողովի անդամներին:
6.2. Մարզային հանձնաժողովի անդամները հողաշինարարական գործի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն և հողաշինարարական գործի վերաբերյալ առաջարկություններ, եթե դրանք առկա են, ներկայացնում են 3 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում չի ներկայացվում համապատասխան կարծիք, ապա այն համարվում է դրական:».
6) կարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Մարզպետը երկու աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է սույն կարգի 6-րդ կետում նշված նյութերը և մարզային հանձնաժողովի անդամներից ստացված տեղեկատվության ու առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտության դեպքում, լրացնում է դրանք` սույն կարգի 5-րդ կետի 4-րդ ենթակետի «ա-զ» պարբերություններում նշված պահանջների ապահովման մասով, և հողաշինարարական գործը մարզային հանձնաժողովի անդամների կարծիքների և իր եզրակացության հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:».
7) կարգի 9-րդ կետը «Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից տրվում է եզրակացություն:» նախադասությունից առաջ լրացնել «Միջգերատեսչական հանձնաժողովը կարող է նիստերն անցկացնել նաև հարցման միջոցով՝ էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ: Հարցման միջոցով հանձնաժողովի նիստն անցկացնելու դեպքում հանձնաժողովի անդամի կարծիքը համարվում է ստացված, եթե այն արտահայտվել է հանձնաժողովի անդամի կամ համապատասխան մարմնի ղեկավարի կողմից ստորագրված փաստաթղթում:» նախադասություններով.
8) կարգի 12-րդ կետում «այն իրավական ակտերին» բառերը փոխարինել «իրավական ակտերի կոնկրետ դրույթներին» բառերով.
9) կարգի 15-րդ կետում «հինգ աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
2018 թ. դեկտեմբերի 3 Երևան |