Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 154-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.10.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.10.15/26(629) Հոդ.205
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
17.09.2018
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
19.09.2018
Дата вступления в силу
16.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

      

17 սեպտեմբերի 2018 թվականի

թիվ 154-Ն

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

               

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱ», «ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱ», «ՀՈՒՆԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱ», «ԻՐԱՆԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱ», «ՉԻՆԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և 40-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. 2018 թվականի հոկտեմբերի 18-ից շրջանառության մեջ դնել «Հայկական կերամիկա», «Ռուսական կերամիկա», «Հունական կերամիկա», «Իրանական կերամիկա», «Չինական կերամիկա» արծաթե հուշադրամները:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

  

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

     

2018 թ. սեպտեմբերի 19

Երևան

          

    

       

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2018 թվականի սեպտեմբերի 17-ի

թիվ 154-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

     

«Հայկական կերամիկա» արծաթե հուշադրամի

     

Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և ազգային զարդանախշեր: Ստորին մասի կենտրոնում նշված է անվանական արժեքը՝ «1000 ԴՐԱՄ», իսկ վերին աջ հատվածում՝ թողարկման տարեթիվը՝ «2018»: Մակագրություններն են՝ «Հայաստանի Հանրապետություն», «Աշխարհի կերամիկան», «Pottery of the World», «Republic of Armenia»:

     

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Քյոթահիայի հայկական կերամիկայի նմուշներից. կավ» խնկաման (XVIII դարի առաջին կես)` հայկական զարդանախշի համապատկերին: Մակագրություններն են՝ «Հայկական կերամիկա» և «Armenian Pottery»:

   

Տեխնիկական չափանիշները       

 

Անվանական արժեքը

1000 դրամ

Մետաղը/հարգը

արծաթ 9250

Չափը

40 x 40 մմ

Քաշը

31,1 գ

Որակը

պրուֆ

Դրամաշուրթը

ատամնավոր

Քանակը

մինչև 2000 հատ

  

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:

0Հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

   

«Հայկական կերամիկա» արծաթե հուշադրամի

դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_17588    

  

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

   

«Ռուսական կերամիկա» արծաթե հուշադրամի

      

Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և ազգային զարդանախշեր: Ստորին մասի կենտրոնում նշված է անվանական արժեքը՝ «1000 ԴՐԱՄ», իսկ վերին աջ հատվածում՝ թողարկման տարեթիվը՝ «2018»: Մակագրություններն են՝ «Հայաստանի Հանրապետություն», «Աշխարհի կերամիկան», «Pottery of the World», «Republic of Armenia»:

  

Հուշադրամի դարձերեսին պատկերված է ռուսական ճենապակու նմուշներից. շշի սառեցման ոսկեզօծ անոթը (XIX դարի սկիզբ)` ռուսական զարդանախշի համապատկերին: Մակագրություններն են՝ «Ռուսական կերամիկա» և «Russian Pottery»:

      

Տեխնիկական չափանիշները

      

Անվանական արժեքը

1000 դրամ

Մետաղը/հարգը

արծաթ 9250

Չափը

40 x 40 մմ

Քաշը

31,1 գ

Որակը

պրուֆ

Դրամաշուրթը

ատամնավոր

Քանակը

մինչև 1500 հատ

   

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:

Հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

  

«Ռուսական կերամիկա» արծաթե հուշադրամի

դիմերեսի և դարձերեսի էսքիզները

     

Ներմուծեք նկարագրությունը_17855

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

   

«Հունական կերամիկա» արծաթե հուշադրամի

      

Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և ազգային զարդանախշեր: Ստորին մասի կենտրոնում նշված է անվանական արժեքը՝ «1000 ԴՐԱՄ», իսկ վերին աջ հատվածում՝ թողարկման տարեթիվը՝ «2018»: Մակագրություններն են՝ «Հայաստանի Հանրապետություն», «Աշխարհի կերամիկան», «Pottery of the World», «Republic of Armenia»:

      

Հուշադրամի դարձերեսին պատկերված է հին հունական կերամիկայի նմուշներից. կավե սկիֆոս (Ք.ա. VI դար)՝ հունական զարդանախշի համապատկերին: Մակագրություններն են՝ «Հունական կերամիկա» և «Greek Pottery»:

  

Տեխնիկական չափանիշները

        

Անվանական արժեքը

1000 դրամ

Մետաղը/հարգը

արծաթ 9250

Չափը

40 x 40 մմ

Քաշը

31,1 գ

Որակը

պրուֆ

Դրամաշուրթը

ատամնավոր

Քանակը

մինչև 1500 հատ

   

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:

Հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

«Հունական կերամիկա» արծաթե հուշադրամի

դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_17951

    

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Իրանական կերամիկա» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և ազգային զարդանախշեր: Ստորին մասի կենտրոնում նշված է անվանական արժեքը՝ «1000 ԴՐԱՄ», իսկ վերին աջ հատվածում՝ թողարկման տարեթիվը՝ «2018»: Մակագրություններն են՝ «Հայաստանի Հանրապետություն», «Աշխարհի կերամիկան», «Pottery of the World», «Republic of Armenia»:

    

Հուշադրամի դարձերեսին պատկերված է իրանական կերամիկայի նմուշներից. ճենապակյա սալիկ (XIII դարի կես)` իրանական զարդանախշի համապատկերին: Մակագրություններն են՝ «Իրանական կերամիկա» և «Iranian Pottery»:

     

Տեխնիկական չափանիշները

    

Անվանական արժեքը

1000 դրամ

Մետաղը/հարգը

արծաթ 9250

Չափը

40 x 40 մմ

Քաշը

31,1 գ

Որակը

պրուֆ

Դրամաշուրթը

ատամնավոր

Քանակը

մինչև 1500 հատ

 

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:

Հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

«Իրանական կերամիկա» արծաթե հուշադրամի

դիմերեսի և դարձերեսի էսքիզները

  

 Ներմուծեք նկարագրությունը_17956

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Չինական կերամիկա» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և ազգային զարդանախշեր: Ստորին մասի կենտրոնում նշված է անվանական արժեքը՝ «1000 ԴՐԱՄ», իսկ վերին աջ հատվածում՝ թողարկման տարեթիվը՝ «2018»: Մակագրություններն են՝ «Հայաստանի Հանրապետություն», «Աշխարհի կերամիկան», «Pottery of the World», «Republic of Armenia»:

  

Հուշադրամի դարձերեսին պատկերված է չինական ճենապակու նմուշներից. ափսե (XIII դարի կես)՝ չինական զարդանախշի համապատկերին: Մակագրություններն են՝ «Չինական կերամիկա» և «Chinese Pottery»:

      

Տեխնիկական չափանիշները

     

Անվանական արժեքը

1000 դրամ

Մետաղը/հարգը

արծաթ 9250

Չափը

40 x 40 մմ

Քաշը

31,1 գ

Որակը

պրուֆ

Դրամաշուրթը

ատամնավոր

Քանակը

մինչև 1500 հատ

   

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:

Հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

«Չինական կերամիկա» արծաթե հուշադրամի

դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_17957

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան