Գլխավոր տեղեկություն
Номер
N 325-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (22.09.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.04.05/28(1386) Հոդ.520
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.03.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.04.2018
Дата вступления в силу
14.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2018 թվականի N 325-Ն

 

2018 ԹՎԱԿԱՆԻ հոկտեմբերի 20-ին ԵՎ 21-ին ԵՐԵՎԱՆԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «էՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ» ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 30.08.18 N 955-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները բացառության կարգով կազմակերպել և իրականացնել 2018 թվականի հոկտեմբերի 20-ին և 21-ին։

(1-ին կետը փոփ. 30.08.18 N 955-Ն)

2. Սույն որոշման 1-ին կետում նշված միջոցառումները պատշաճ կարգով կազմակերպելու նպատակով՝

1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված տոնական միջոցառումների ծրագրին համապատասխան աջակցել մշակութային միջոցառումների իրականացմանը.

2) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ապահովել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը միջոցառումների անցկացման վայրերում.

3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ միջոցառումների ընթացքում ապահովել դրանց անցկացման անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 3

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.08.2018, N 955-Ն 22.09.2018, N 325-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան