Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հասարակական ձայն» բնապահպանական սոցիալական հասարակական կազմակերպության կողմից (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1, 5-րդ հարկ, գրասենյակ՝ 528, ՀՎՀՀ` 02632154) իրականացվող` 254,611 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժեքով «Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագիրը (համաձայն հավելվածի):
2. Սահմանել, որ «Հասարակական ձայն» բնապահպանական սոցիալական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված ավտոմեքենան («UAZ Pickup» մակնիշի, 2018 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ XTT236320J1019639, 634,745.76 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. «Հասարակական ձայն» բնապահպանական սոցիալական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
1. |
Ծրագրի նպատակը |
«Պահպանել և բարելավել արժեքավոր վայրի կենդանիների (բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, գորշ արջի և կովկասյան ընձառյուծի) ապրելավայրերը և ապահովել տնտեսապես կայուն հողօգտագործումը Սիսիան համայնքի «Շահապոնք» համայնքային բնապահպանական տարածքում՝ Հայաստանում Հարավ-արևելյան Փոքր Կովկասի էկոլոգիական միջանցքի շրջանակներում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ Հասցե՝ Պռոշյան 11/1, ք. Երևան 0019, Հայաստան ՀՎՀՀ՝ 00861992 |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հասարակական Ձայն» բնապահպանական սոցիալական հասարակական կազմակերպություն Հասցե՝ Չարենցի փող. 1, 5-րդ հարկ, գրասենյակ՝ 528, ք. Երևան, Հայաստան ՀՎՀՀ՝ 02632154 Հեռ. 060-543-543 Էլ․ հասցե՝ info@civilvoice.am |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Արևիս, Թասիկ, Բռնակոթ և Սալվարդ բնակավայրերի տարածք Բնագավառը՝ բնապահպանական |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջե - 254611 եվրոյին համարժեք դրամ Ծրագրի բյուջեի բաշխումը ըստ իրականացման տարիների՝ 1-ին տարի (01.06.2018 – 31.12.2018) – 71473 եվրոյին համարժեք դրամ 2-րդ տարի (01.01.2019 – 31.12.2019) – 30523 եվրոյին համարժեք դրամ 3-րդ տարի (01.01.2020 – 31.12.2020) – 30523 եվրոյին համարժեք դրամ 4-րդ տարի (01.01.2021 – 31.12.2021) – 30523 եվրոյին համարժեք դրամ 5-րդ տարի (01.01.2022 – 31.12.2022) – 30523 եվրոյին համարժեք դրամ 6-րդ տարի (01.01.2023 – 31.12.2023) – 30523 եվրոյին համարժեք դրամ 7-րդ տարի (01.01.2024 – 31.12.2024) – 30523 եվրոյին համարժեք դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքը, համայնքի Արևիս, Թասիկ, Բռնակոթ և Սալվարդ բնակավայրերի բնակչությունը, համայնքային բնապահպանական տարածքի կենդանական աշխարհի՝ Հայաստանի Հանրապետության և միջազգային կարմիր գրքերում ընդգրկված կենդանիների 4 տեսակները |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01.06.2018 – 31.12.2024 |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի բաղադրիչների գործողությունները |
Ժամկետներ |
Արժույթ (եվրո) |
Մեկնաբանություն |
Ծրագրի նախապատրաստական փուլ |
1. Ծրագրային գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ավտոմեքենաների, գույքի և սարքավորումների գնում |
01.06.2018-01.10.2018 |
39000 |
Ակնկալվում է հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարներից ազատում: |
2. Չնախատեսված ծախսերի համար կետ 1-ում նշված գումարի 5%-ի չափով գումար |
01.06.2018-01.10.2018 |
1950 |
|
Ծրագրի իրականացման փուլ |
3. Ծրագրային գործողությունների իրականացման համար Սիսիան խոշորացված համայնքից վարձակալված հողատարածքների վարձավճարներ Տարեկան վարձակալական վճարը կազմում է 7023 եվրոյին համարժեք դրամ։ Վճարումը կատարվում է տարեկան մեկ անգամ։ |
01.06.2018 15.01.2019 15.01.2020 15.01.2021 15.01.2022 15.01.2023 15.01.2024 |
7023 7023 7023 7023 7023 7023 7023 Ընդամենը՝ 49161 |
Հարկազատման անհրաժեշտություն չկա: |
4. Սիսիան խոշորացված համայնքի համայնքապետարանի հետ համատեղ իրականացվող զարգացման ծրագիր՝ շահառու բնակավայրերում Մեկ ծրագրի արժեքը կազմում է 5500 եվրոյին համարժեք դրամ։ Տարեկան իրականացվում է մեկ ծրագիր։ |
01.07.2018 01.02.2019 01.02.2020 01.02.2021 01.02.2022 01.02.2023 01.02.2024 |
5500 5500 5500 5500 5500 5500 5500 Ընդամենը՝ 38500 |
Հարկազատման անհրաժեշտություն չկա: |
5. Կենսաբազմազանության մոնիտորինգի և ֆոտոթակարդներով վայրի կենդանիների դիտարկման իրականացում Ծրագրի իրականացման համար հաստատված է հետևյալ հաստիքացուցակը՝ ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածի համար. 1 ծրագրի համակարգող – ամսական 200 եվրո, տարեկան 2400 եվրո 1 հաշվապահ – ամսական 100 եվրո, տարեկան 1200 եվրո 4 խնամակալ – ամսական 200 եվրո 1 հաստիքին, տարեկան 2400 եվրո, տարեկան բոլոր խնամակալները՝ 9600 եվրո |
01.06.2018-31.12.2018 01.01.2019-31.12.2019 01.01.2020-31.12.2020 01.01.2021-31.12.2021 01.01.2022-31.12.2022 01.01.2023-31.12.2023 01.01.2024-31.12.2024 |
13200 13200 13200 13200 13200 13200 13200 Ընդամենը՝ 92400 |
Հարկազատման անհրաժեշտություն չկա: |
6. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ վառելիքի գնում՝ ամսական 200 եվրոյին համարժեք դրամ հաշվարկով՝ ծրագրի ողջ տևողության համար |
01.06.2018-31.12.2018 01.01.2019-31.12.2019 01.01.2020-31.12.2020 01.01.2021-31.12.2021 01.01.2022-31.12.2022 01.01.2023-31.12.2023 01.01.2024-31.12.2024 |
2400 2400 2400 2400 2400 2400 2400 Ընդամենը՝ 16800 |
Ակնկալվում է հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարներից ազատում: |
7. Ավտոմեքենաների սպասարկման վճարներ (պահեստամասեր և սպասարկում)՝ ամսական 200 եվրոյին համարժեք դրամ հաշվարկով՝ ծրագրի ողջ տևողության համար |
01.06.2018-31.12.2018 01.01.2019-31.12.2019 01.01.2020-31.12.2020 01.01.2021-31.12.2021 01.01.2022-31.12.2022 01.01.2023-31.12.2023 01.01.2024-31.12.2024 |
2400 2400 2400 2400 2400 2400 2400 Ընդամենը՝ 16800 |
Ակնկալվում է հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարներից ազատում: |
Ընդամենը |
|
254611 |
| |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Գործարքներ |
Ժամկետներ |
Արժույթ (Եվրո) |
Մեկնաբանություն |
1. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ վառելիքի գնում՝ ամսական 200 եվրոյին համարժեք դրամ հաշվարկով՝ ծրագրի ողջ տևողության համար |
01.06.2018-31.12.2018 01.01.2019-31.12.2019 01.01.2020-31.12.2020 01.01.2021-31.12.2021 01.01.2022-31.12.2022 01.01.2023-31.12.2023 01.01.2024-31.12.2024 |
2400 2400 2400 2400 2400 2400 2400 Ընդամենը՝ 16800 |
Ակնկալվում է հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարներից ազատում: |
2. Ավտոմեքենաների սպասարկման վճարներ (պահեստամասեր և սպասարկում)՝ ամսական 200 եվրոյին համարժեք դրամ հաշվարկով՝ ծրագրի ողջ տևողության համար |
01.06.2018-31.12.2018 01.01.2019-31.12.2019 01.01.2020-31.12.2020 01.01.2021-31.12.2021 01.01.2022-31.12.2022 01.01.2023-31.12.2023 01.01.2024-31.12.2024 |
2400 2400 2400 2400 2400 2400 2400 Ընդամենը՝ 16800 |
Ակնկալվում է հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարներից ազատում: |
3. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար մեքենայի ձեռքբերում Ավտոմեքենա ամենագնաց։ Գնվելու է Հայաստանի Հանրապետությունում՝ երկրորդային շուկայից։ Ընտրվելու է գին (վիճակ) արտադրության տարեթիվ՝ գործոնների համադրության վերլուծության հիման վրա։ Ավտոմեքենան ծառայելու է ծրագրային անձնակազմին որպես փոխադրամիջոց՝ ծրագրային գործողությունները իրականացնելու և ծրագրի իրականացման վերահսկողությունն ապահովելու համար։ Ծրագրի ավարտից հետո (31.12.2024) ավտոմեքենան շարունակելու է շահագործվել «Հասարակական ձայն» բնապահպանական սոցիալական հասարակական կազմակերպության կողմից՝ իր կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացմանն ուղղված գործողությունների նպատակով։ |
01.06.2018-01.07.2018 |
14500 |
Հարկազատման անհրաժեշտություն չկա: |
4. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար մեքենայի ձեռքբերում և ներմուծում 1. Ավտոմեքենա УАЗ Патриот Пикап՝ 1 հատ։ Ներմուծվելու է Ռուսաստանի Դաշնությունից։ Ավտոմեքենան ծառայելու է խնամակալների համար որպես փոխադրամիջոց՝ համայնքային բնապահպանական տարածքները վերահսկելու համար։ Ծրագրի ավարտից հետո (31.12.2024) ավտոմեքենան փոխանցվելու է Սիսիան խոշորացված համայնքին։ |
01.08.2018-01.10.2018 |
14500 |
Ակնկալվում է հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարներից ազատում: |
5. Կենսաբազմազանության մոնիտորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար ծուղակային տեսախցիկների ձեռքբերում (10 հատ) |
01.06.2018-01.07.2018 |
1500 |
Հարկազատման անհրաժեշտություն չկա: |
6. Կենսաբազմազանության մոնիտորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար հեռադիտակների ձեռքբերում (4 հատ) |
01.06.2018-01.07.2018 |
800 |
Հարկազատման անհրաժեշտություն չկա: |
7. Կենսաբազմազանության մոնիտորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար ֆոտոխցիկների ձեռքբերում (2 հատ) |
01.06.2018-01.07.2018 |
800 |
Հարկազատման անհրաժեշտություն չկա: |
8. Կենսաբազմազանության մոնիտորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար գլոբալ դիրքավորման համակարգի (GPS) սարքավորումների ձեռքբերում (2 հատ) |
01.06.2018-01.07.2018 |
600 |
Հարկազատման անհրաժեշտություն չկա: |
9. Կենսաբազմազանության մոնիտորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար հատուկ համազգեստների ձեռքբերում (4 հատ) |
01.06.2018-01.07.2018 |
800 |
Հարկազատման անհրաժեշտություն չկա: |
10. Համայնքային բնապահպանական տարածքների նշանավորման և այնտեղ մուտք գործելու սահմանափակումներ ապահովելու նպատակով արգելափակոցների և նախազգուշացնող նշանների կամ վահանակների ձեռքբերում և տեղադրում (5 հատ արգելափակոց, 10 նախազգուշացնող նշան) |
01.06.2018-01.07.2018 |
2500 |
Հարկազատման անհրաժեշտություն չկա: |
11. Գրասենյակային գույքի և սարքավորումների ձեռքբերում |
01.06.2018-01.07.2018 |
3000 |
Հարկազատման անհրաժեշտություն չկա: |
12. Չնախատեսված ծախսեր |
01.06.2018-01.07.2018 |
1950 |
Հարկազատման անհրաժեշտություն չկա: | |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Նկարագիր |
Ժամկետներ |
Արժույթ (եվրո) |
1. Մեքենաների շահագործման ծախսեր |
01.06.2018-31.12.2018 01.01.2019-31.12.2019 01.01.2020-31.12.2020 01.01.2021-31.12.2021 01.01.2022-31.12.2022 01.01.2023-31.12.2023 01.01.2024-31.12.2024 |
2400 2400 2400 2400 2400 2400 Ընդամենը՝ 16800 |
2. Վառելիքի գնման ծախսեր |
01.06.2018-31.12.2018 01.01.2019-31.12.2019 01.01.2020-31.12.2020 01.01.2021-31.12.2021 01.01.2022-31.12.2022 01.01.2023-31.12.2023 01.01.2024-31.12.2024 |
2400 2400 2400 2400 2400 2400 Ընդամենը՝ 16800 |
3. Գրասենյակային գույքի և սարքավորումների ձեռքբերում |
01.06.2018-01.07.2018 |
3000 | |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրն իրականացվելու է Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի, Սիսիանի խոշորացված համայնքի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի հետ, «Որսորդների և ձկնորսների միություն» հասարակական կազմակերպության Սիսիանի մասնաճյուղի, այլ տեղական, մարզային և հանրապետական պետական և հասարակական մարմինների հետ համագործակցությամբ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվության ներկայացում լիազոր մարմնին, - Տեխնիկական հաշվետվություն ԲՀՀ-ին՝ տարին մեկ անգամ, - Ֆինանսական հաշվետվություն ԲՀՀ-ին՝ տարին երկու անգամ, - Գործառնական հաշվետվություններ ԲՀՀ-ին՝ ամսական, - Ծրագրի ավարտից հետո ներքին և արտաքին աուդիտ: |