Գլխավոր տեղեկություն
Номер
N 1335-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.10.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
10.10.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.10.2018
Дата вступления в силу
11.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2018 թվականի N 1335-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, ուսուցման, կրթության և երիտասարդության, մշակույթի, մամուլի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով ենթակոմիտեի 4-րդ նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 10-11-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության բոլոր անդամների՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հոկտեմբերի 10
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հոկտեմբերի 10-ի N 1335
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (ԲՐՅՈՒՍԵԼ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ

 

Ա. Անափիոսյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
(պատվիրակության ղեկավար)

   
Ա. Ուդումյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

   
Վ. Սահակյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահի տեղակալ

   
Թ. Թորոսյան

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդության քաղաքականության վարչության պետ

   
Լ. Քարամյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

   
Լ. Առուշանյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի միջազգային հարաբերությունների վարչության օտարերկրյա ներդրումների ներգրավման բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան