Գլխավոր տեղեկություն
Номер
N 508-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.11.2018-29.03.2019)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.04.2018
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
27.04.2018
Дата вступления в силу
28.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2018 թվականի N 508-Ա

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ- ԾՐԱԳԻՐ 4- Ի, 5-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾՐԱԳԻՐ 2-Ի, 3-Ի, 4-Ի ԵՎ 5-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 108-րդ կետի և N 2 հավելվածի 24-րդ ու 39-րդ կետերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն որոշում է.

1. Սահմանել, որ`

1) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծերով նախատեսված հիմնական բնութագրերի և տեխնիկատնտեսական ցուցանիշների փոփոխությունները, ինչպես նաև ծրագրի էական փոփոխություններ նախատեսող նախագծային փաստաթղթերը ենթակա են հատուկ համալիր փորձաքննության.

2) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների նախագծային փաստաթղթերը և սույն որոշման 1-ին կետում նշված նախագծային փաստաթղթերը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

2. Ստեղծել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- ծրագիր 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների մանրամասն նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Ստեղծել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի փոփոխությունների հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:

4. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- ծրագիր 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների մանրամասն նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10-ամսյա ժամկետում իրականացնել և ավարտել նախագծերի հատուկ համալիր փորձաքննությունը:

5. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի փոփոխությունների հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովին՝ նախագծային փաստաթղթերն ստանալու օրվանից 3-ամսյա ժամկետում իրականացնել և ավարտել նախագծերի հատուկ համալիր փորձաքննությունը:

6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովների փորձաքննական աշխատանքներն ավարտելուց հետո միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովների ամփոփ եզրակացությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

2018 թ. ապրիլի 27
Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 26-ի N 508-Ա որոշման

Ա Ն Հ Ա Տ ԱԿ Ա Ն  Կ Ա Զ Մ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 4-ի ԵՎ 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների մանրամասն նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի

Ա. Փամբուխչյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Հ. Վարդանյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ, հանձնաժողովի անդամ

Ա. Սողոմոնյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ, հանձնաժողովի անդամ

Ա. Բաբայան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության ռազմավարական ծրագրավորման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ

(պարբերությունն ուժը կորցրել է 22.11.18 N 1310-Ա)

Ա. Աբրոյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ, հանձնաժողովի անդամ

Ա. Շահբազյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության նորմատիվ աշխատանքների բաժնի պետ- ավագ տեսուչ, հանձնաժողովի անդամ

Ս. Աղաբեկյան

- ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով)

Ա. Մարգարյան

- ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով)

Խ. Ասլանյան

- ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով)

Ա. Սողոմոնյան

- Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության գեոդեզիայի բաժնի պետ, հանձնաժողովի անդամ

Տ. Մանուկյան

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար, հանձնաժողովի անդամ

Հ. Նազարյան

- «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով)

Ս. Համբարձումյան

- «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով)

Ռ. Գրիգորյան

- «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով)
   
Մ. Առաքելյան

- «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով)
   
Վ. Թարթիկյան

- «Արարատ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով)

Ա. Ջալադյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության նորոգումների բաժնի պետ, հանձնաժողովի անդամ

Ռ. Ոսկանյան

- ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն, հանձնաժողովի անդամ

Ա. Եղիկյան

- «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության «Արևմուտք» տարածքային տնօրինություն, տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ (Ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ)

Գ. Մելիքսեթյան

- «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության «Արևելք» տարածքային տնօրինություն, տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ)

Ռ. Խաչատրյան - «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական տնօրինություն, ԱՏԲ ներդրումային ծրագրերի համակարգող, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
 Մ. Օհանյան  - «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական տնօրինություն, ԱՏԲ նախագծման մասնագետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
 Ս. Մկրտչյան - «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության «Արևելք» տարածքային տնօրինություն, տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ (Ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ)
Է. Հայրապետյան - «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության «Արևմուտք» տարածքային տնօրինություն, տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ (Ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ)
   
Գ. Ավետիսյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ն. Բակունց

- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ

Ս. Ավագյան

- «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր ինժեներ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ազատ Գասպարյան

- «Մեղրու ՃՇՇՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Վ. Ասատրյան

- «Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերություն խորհրդի նախագահ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Է. Բեզոյան

- «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 22.11.18 N 1310-Ա)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 26-ի N 508-Ա որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի ԵՎ 5-Ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծերի փոփոխված նախագծային փաստաթղթերը հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի

Ա. Փամբուխչյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Հ. Վարդանյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ, հանձնաժողովի անդամ

Ա. Սողոմոնյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ, հանձնաժողովի անդամ

(պարբերությունն ուժը կորցրել է 22.11.18 N 1310-Ա)

Ա. Բաբայան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության ռազմավարական ծրագրավորման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ

Ա. Շահբազյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության նորմատիվ աշխատանքների բաժնի պետ- ավագ տեսուչ, հանձնաժողովի անդամ

Ա. Աբրոյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ, հանձնաժողովի անդամ

Ա. Սողոմոնյան

- Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության գեոդեզիայի բաժնի պետ, հանձնաժողովի անդամ

Տ. Մանուկյան

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար, հանձնաժողովի անդամ

Ս. Աղաբեկյան

- ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով)

Ա. Դավայան

- ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով)

Ա. Մարգարյան

- ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով)

Խ. Ասլանյան

- ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով)

Հ. Նազարյան

- «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով)

Ս. Համբարձումյան

- «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով)

Ռ. Գրիգորյան

- «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով)

Մ. Առաքելյան

- «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով)
   
Վ. Թարթիկյան - «Արարատ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով)
   
Թ. Թովմասյան

- «Արագած» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով)

Ս. Կրպեյան

- «Թալին» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով)

Ա. Ջալադյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության  ջրային կոմիտեի «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության նորոգումների բաժնի պետ, հանձնաժողովի անդամ

Ռ. Ոսկանյան

- ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն, հանձնաժողովի անդամ

Գ. Ավետիսյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ն. Բակունց

- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ

Ա. Եղիկյան

- «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության «Արևմուտք» տարածքային տնօրինություն, տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ (Ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ)

Գ. Մելիքսեթյան

- «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության «Արևելք» տարածքային տնօրինություն, տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ)

Ռ. Խաչատրյան - «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական տնօրինություն, ԱՏԲ ներդրումային ծրագրերի համակարգող, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Մ. Օհանյան - «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական տնօրինություն, ԱՏԲ նախագծման մասնագետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Ս. Մկրտչյան - «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության «Արևելք» տարածքային տնօրինություն, տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ (Ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ)
Է. Հայրապետյան - «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության «Արևմուտք» տարածքային տնօրինություն, տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ (Ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ)
   
Ս. Ավագյան

- «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր ինժեներ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Վ. Ասատրյան

- «Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Է. Բեզոյան

- «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ա. Գասպարյան