Գլխավոր տեղեկություն
Номер
N 160-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.09.2018-31.07.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Принят
Առաջին փոխվարչապետ
Дата принятия
31.08.2018
Подписан
Առաջին փոխվարչապետ
Дата подписания
31.08.2018
Дата вступления в силу
01.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2018 թվականի N 160-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 00268286) իրականացվող` 1,740,475,850 դրամ ընդհանուր արժողությամբ՝ «Գյումրի քաղաքի բարեկամության զբոսայգու վերականգնում և զարգացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետ

Ա. Միրզոյան

 

2018 թ. օգոստոսի 31

Երևան

 

 

 

 Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.

օգոստոսի 31-ի N 160-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Վերակառուցել 1988 թ. երկրաշարժի հետևանքով վնասված քաղաքային Բարեկամության զբոսայգին: Ապահովել Գյումրի քաղաքի բնակիչներին զբոսանքի և ժամանցի համար բարենպաստ պայմաններով: Երկրաշարժից տուժած տնակային ավաններում ապրող 20 ընտանիքների ապահովել բնակարաններով: Գյումրի քաղաքի երիտասարդների, ինչպես նաև զբոսայգու հարակից տարածքում գտնվող մանկական հիվանդանոցի երեխաների համար ստեղծել բարենպաստ պայմաններ՝ կառուցելով հարմարավետ և հետիոտնի համար հաճելի զբոսանքի արահետներ: Նպաստել Հայաստանի 2-րդ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Նպաստել Գյումրի քաղաքի բնականոն զարգացմանը՝ ստեղծելով սոցիալական հարթակ հասարակության լայն զանգվածների համար: Զբոսայգու վերականգնումը կնպաստի քաղաքաշինության լայնածավալ զարգացմանը՝ մոտակա շրջանները պատմական կենտրոնի հետ ինտեգրելու հարցում և հարևան բնակավայրերի քաղաքացիներին շփման հարթակ ստեղծելու համար:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրերի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործները

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամ, ֆիզիկական անձինք (ներառյալ առանձին բարերարներ), հայկական և օտարերկրյա ոչ առևտրային կազմակերպություններ, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ (ներառյալ բարեգործական), «Ազնավուր» հիմնադրամ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամ
Գտնվելու վայր՝ ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 6
Գործունեության հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 2/2,
ՀՎՀՀ` 02628286 գրանցված՝ 23.05.2014 թ.

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Բարեկամության զբոսայգի
Բնագավառը՝ սոցիալական, ինչպես նաև՝ բնության և շրջակա միջավայրի պահպանում և բարեկարգում

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրերի իրականացման բյուջեն կկազմի 1,740,475,850 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Գյումրի քաղաքի բնակիչները, Բարեկամության զբոսայգու տարածքին կից գործող մանկական հիվանդանոց այցելողները և այնտեղ բուժվողները, Հայաստանի Հանրապետություն այցելող հյուրերը, այգու տարածքում բնակելի և առևտրային տարածքներում բնակվողները, աշխատողները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

01.07.2018 թ. – 01.06.2020 թ.

9.

Ծրագրի նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Միջոցառումների անվանումն ու նկարագրությունը

Գնահատված ծախսեր (դրամ)

 

1. Տնակային ավաններում ապրող անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու միջոցառումներ (01.07.2018 թ. – 31.08.2018 թ.)

 Տվյալ միջոցառման շրջանակներում իրականացվելու է 20 անօթևան ընտանիքներին նվիրատվություն (յուրաքանչյուր ընտանիքին միջինը 5 մլն դրամի չափով)՝ վերջիններիս համար բնակարաններ ձեռքբերելու նպատակով, ինչպես նաև ուսումնասիրություն տնակային ավաններում ապրողների կարգավիճակի, կարիքների և այլ մանրամասնությունների վերաբերյալ, անցակցվելու է վաճառքի ենթակա բնակարանների հավաքագրում՝ հաշվի առնելով տնակային ավաններում ապրողների կարիքները և անչափահասների քանակը տվյալ տնակում: Տնակներում ապրողների հետ, Գյումրու քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպվելու է հասարակական քննարկում՝ վերոնշյալ ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, որի արդյունքում բնակիչներին առաջարկվելու է նոր բնակավայրերի տարբերակ:
Սկիզբ՝ 01.07.2018 թ., ավարտ՝ 31.08.2018թ.:

106,700,000

 

2. Նախագծման, պլանավորման և այլ մասնագիտական աշխատանքների իրականացում (01.08.2018 թ.–01.09.2018 թ.)

Միջոցառման ընթացում նախատեսվում է տարածքի ուսումնասիրություն ճանապարհային ենթակառուցվածքի, ոռոգման, հոսանքի և այլ կոմունիկացիոն ցանցերի առկայության և խնդիրների վերաբերյալ, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ուսումնասիրություն, ձևավորում և դրանց հետ կապված այլ աշխատանքներ, տարածքի էսքիզային պլանավորում, տեղագրական հանույթ, տարատեսակ նախագծերի մշակում, այլ ինժեներական հետազոտություններ, մասնագիտական և դիզայներական աշխատանքներ: Իրականացվելու է հեղինակային վերահսկում:
Սկիզբ՝ 01.08.2018 թ., ավարտ՝ 01.09.2018 թ.:

101,365,000

3. Հողային աշխատանքներ (01.09.2018թ.- 01.11.2018թ.)

7.5 հա տարածքում խոպան հողի համապատասխան մշակում, հին կառույցների մնացորդների քանդում, շինաղբի դուրս բերում, նոր հողի տեղափոխում
Սկիզբ՝ 01.09.2018 թ., ավարտ՝ 01.11.2018 թ.:

181,875,000

 

4. Ինժեներական ենթակառուցվածքներ (01.11.2018թ.-01.03.2019թ.)

7.5 հա տարածքում ինժեներական ենթակառուցվածքների տեղադրում։
Սկիզբ՝ 01.11.2018թ., ավարտ՝ 01.03.2019թ.:

163,687,500

 

5. Առկա շինություններ (01.11.2018 թ.- 01.03.2019 թ.)

Գոյություն ունեցող շինությունների վերակառուցում (բեմ, այգու մուտք): Սանհանգույցների, սպասարկման շինությունների տեղադրում։
Սկիզբ՝ 01.11.2018 թ., ավարտ՝ 01.03.2019 թ.:

163,687,500

 

6. Բարեկարգման աշխատանքներ
(01.11.2018թ.-01.03.2019թ.)

7.5 հա տարածքի բարեկարգում՝ արահետների մշակում, ջրային մակերևույթների ստեղծում և շատրվանների կառուցում, 200 նստարանների տեղադրում:
Սկիզբ՝ 01.11.2018 թ., ավարտ՝ 01.03.2019 թ.:

181,875,000

 

7. Կանաչապատման աշխատանքներ
(01.11.2018թ.- 01.03.2019թ.)

7.5 հա տարածքում 200 հատ ծառի և թփերի տնկում, խոտածածկի ապահովում:
Սկիզբ՝ 01.11.2018թ., ավարտ՝ 01.03.2019թ.:

181,875,000

 

8. Այգու տարածքում տեղադրվող կարուսելների ներմուծում և պահեստավորում
(01.07.2018 թ.-30.03.2019թ.)

Կարուսելների, բաղադրամասերի առանձին մասերի և այլ սարքավորումների ձեռք բերում, կարուսելների տեխնիկական զննում, տրանսպորտային տեղափոխման հետ կապված այլ ծախսեր, մաքսազերծման հետ կապված ծախսեր: Կարուսելների պահեստավորում: Մասնագիտական ծախսեր՝ կապված կարուսելները այգում տեղադրելու հետ, ինժեներական և տեխնիկական վերահսկում:
Սկիզբ՝ 01.07.2018 թ., ավարտ՝ 30.03.2019 թ.:

461,889,750

 

9. Կարուսելների տեղադրում 01.03.2019թ.- 01.06.2019:

11 կարուսելների և դրանց կառավարման կետերի տեղակայման տարածքի բարեկարգում, դրանց մոնտաժում, տեղադրում և գործարկում։
Սկիզբ՝ 01.03.2019 թ., ավարտ՝ 01.06.2019թ.:

53,350,000

 

10. Շարժական գույքի վերանորոգման, ընթացիկ սպասարկման ծառայություններ:
Սկիզբ՝ 01.07.2018 թ., ավարտ՝ 01.06.2019 թ.:

4,850,000

 

11. 7.5 հա հանրային հողերի վարձակալություն։
Սկիզբ՝ 01.07.2018 թ., ավարտ՝ 01.06.2020 թ.:

1,515,625

 

12. Խորհրդատվական (այդ թվում՝ իրավաբանական և հաշվապահական) ծառայություններ, վարչական աշխատակիցների աշխատավարձը և կառավարչական ծառայություններ (ծրագրի իրականացման հետ կապված աուդիտորական, գրասենյակային և վարչական այլ ծախսեր):
Սկիզբ՝ 01.07.2018 թ., ավարտ՝ 01.06.2020 թ.:

96,664,380

 

13. Գործուղման ծախսեր՝ հյուրանոցային ծառայություններ, տրանսպորտային ծառայություններ, ավիատոմսեր և օրապահիկներ, որը նախատեսված է կազմակերպական աշխատակազմի, ծրագրի ղեկավար անձնակազմի համար:
Սկիզբ՝ 01.07.2018թ., ավարտ՝ 01.06.2020թ.:

18,124,571

 

14. Տրանսպորտային ծառայություններ, վառելիք, լոգիստիկ ծախսեր, մաքսային, բրոքերային և այլ միջնորդական ծառայություններ:
Սկիզբ՝ 01.07.2018 թ., ավարտ՝ 01.06.2020 թ.:

6,041,524

 

15. Այգու հանդիսավոր բացման, ներկայացուցչական ծախսեր, տարեկան (եռամսյակային) հանդիպումների կազմակերպում, այդ թվում` շահառուների համար հյուրանոցային ծառայությունների, ավիատոմսերի, սննդի, տրանսպորտային ծառայությունների ձեռք բերում:
Սկիզբ՝ 01.07.2018թ., ավարտ՝ 01.06.2020թ.:

13,580,000

 

16. Հանրային իրազեկման և մարկետինգային ծախսեր՝ տպագրական և դիզայներական ծառայություններ, այդ թվում՝ բուկլետների, այցեքարտերի, տոմսերի, հրավիրատոմսերի, հուշանվերների և այլ փաստաթղթերի գնում, տպագրություն և ձևավորում:
Սկիզբ՝ 01.07.2018 թ., ավարտ՝ 01.06.2020 թ.:

3,395,000

 

Ընդամենը

1,740,475,850

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

• 11 կարուսելների և դրանց բաղադրիչ մասերի, պահեստամասերի և այլ սարքավորումների ներմուծում (ներառյալ տեղափոխման, պահեստավորման, տեխնիկական զննման ծախսերը) - 461,889,750 դրամ,

• շինարարական նյութերի, կարուսելների տեղակայման, ոռոգման համակարգերի, նստարանների, լուսավորության, անվտանգության համակարգերի ձեռք բերում և ծառայություններ - 877,850,000 դրամ,

• ծառերի և թփերի գնում (ներմուծում) և տեղադրում - 48,500,000 դրամ,

• ճարտարապետական և շինարարական նախագծերի, մարկետինգային աշխատանքներ -104,760,000 դրամ,

• հողի վարձակալության ծախս - 1,515,625 դրամ,

• իրավաբանական, հաշվապահական և այլ մասնագիտական խորհրդատվական ծառայություններ -14,499,657 դրամ,

• ծրագրի իրականացման հետ կապված աուդիտորական, գրասենյակային և վարչական այլ ծախսեր - 9,666,438 դրամ,

• տրանսպորտային ծախսեր - 6,041,524 դրամ,

• միջոցառումների կազմակերպման, ներկայացուցչական ծախսեր - 13,580,000 դրամ,

• շարժական գույքի սպասարկման և վերանորոգման ծառայություններ - 4,850,000 դրամ:

11

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

- վարչական աշխատակիցների աշխատավարձը - 72,498,285 դրամ
- իրավաբանական, հաշվապահական և այլ մասնագիտական խորհրդատվական ծառայություններ - 14,499,657 դրամ
- ծրագրի իրականացման հետ կապված աուդիտորական, գրասենյակային և վարչական այլ ծախսեր - 9,666,438 դրամ
- գործուղման ծախսեր - 18,124,571 դրամ
- տրանսպորտային ծախսեր - 6,041,524 դրամ
- միջոցառումների կազմակերպման, ներկայացուցչական ծախսեր - 13,580,000 դրամ
 - շարժական գույքի սպասարկման և վերանորոգման ծառայություններ - 4,850,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ

ՀՀ նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ վարչապետ, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարություն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, Շիրակի մարզպետարան, Գյումրու համայնքապետարան, ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Սույն ծրագրի իրականացման վերահսկողությունն իրականացնելու է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը։
Օրենքով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով, Գյումրու համայնքապետարան, ինչպես նաև այլ շահագրգիռ մարմիններին:
Հիմնադրամն անցնում է տարեկան ֆինանսական աուդիտ, որի արդյունքները հրապարակվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետ

Ա. Միրզոյան