Գլխավոր տեղեկություն
Номер
N 1069-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.10.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.09.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.10.2018
Дата вступления в силу
02.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 սեպտեմբերի 2018 թվականի N 1069-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 762-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի «Ներդրումային ծրագրերին հավանություն տալու և «Սպայկա» ու «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին հողամաս նվիրաբերելուն համաձայնություն տալու մասին» N 762-Ա որոշման N 2 հավելվածի՝

1) 6-րդ կետի «133» թիվը փոխարինել «88» թվով,

2) 7-րդ կետի «2018 թվականի ամռանը» բառերը փոխարինել «2019 թվականի դեկտեմբերին» բառերով։

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունների հիման վրա համապատասխան փոփոխություններ կատարել Երևանի համայնքի և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված հողամասի նվիրաբերության պայմանագրում։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հոկտեմբերի 1
Երևան