Գլխավոր տեղեկություն
Номер
N 1288-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.10.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 04.10.18
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
01.10.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.10.2018
Дата вступления в силу
05.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

1 հոկտեմբերի 2018 թվականի N 1288-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՁԵՌՆԱՐԿՎԵԼԻՔ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետը՝

1. Անվտանգության խորհրդի քարտուղարը յուրաքանչյուր ամսվա համար Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվության ամփոփագրերը, ինչպես նաև ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ առաջարկություններն Անվտանգության խորհուրդ և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է մինչև հաջորդող ամսվա 5-րդ օրը:

2. Անվտանգության խորհրդի քարտուղարը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու կամ այլ անհետաձգելի դեպքերում Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվության ամփոփագրերը, ինչպես նաև ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ առաջարկություններն Անվտանգության խորհուրդ և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է անհապաղ:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2018 թ. հոկտեմբերի 1

Երևան