ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2017 թվականի |
թիվ 26 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 97 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 68-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի «Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) ուսումնասիրման կարգի մասին» թիվ 97 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 3-ի թիվ 26 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշման մեջ կատարվող
1. Անվանման մեջ և 1-ին կետում «Մրցակցության կանոնների» բառերը փոխարինել «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների» բառերով։
2. Նշված որոշմամբ հաստատված՝ Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) ուսումնասիրման կարգի մեջ՝
ա) անվանման մեջ «Մրցակցության կանոնների» բառերը փոխարինել «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների» բառերով.
բ) տեքստում համապատասխան հոլովով «մրցակցության կանոնները» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները» բառերով, «տնտեսավարող սուբյեկտի» բառերը փոխարինել «տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի)» բառերով.
գ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սույն կարգը մշակվել է «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) թիվ 19 հավելված) 11-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից կիրառվում է Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, անդրսահմանային շուկաներ) մրցակցության՝ Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնների խախտման նշանների առկայության վերաբերյալ դիմումները (նյութերը) ուսումնասիրելիս:».
դ) 2-րդ կետում «Համաձայնագրի 2-րդ հոդվածում» բառերը փոխարինել ««Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 19 հավելված) 2-րդ կետում» բառերով.
ե) 3-րդ կետում՝
«խախտման» բառը փոխարինել «խախտման նշանների առկայության» բառերով.
«իրավաբանական և» բառերից հետո լրացնել «(կամ)» բառը.
զ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման նշանների առկայության վերաբերյալ նյութերը, որոնց ուսումնասիրումը վերապահված է Հանձնաժողովի իրավասությանը (այսուհետ՝ նյութեր), Հանձնաժողով են ներկայացվում համապատասխան գրավոր դիմումն ուղարկելու միջոցով անդամ պետությունների պետական իշխանության այն մարմինների կողմից, որոնց իրավասությանն է վերապահված մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրագործումը և (կամ) անցկացումը (այսուհետ՝ լիազորված մարմիններ)։».
է) 5-րդ կետի առաջին պարբերությունը «ներկայացվում է» բառերից հետո լրացնել «Հանձնաժողով» բառով.
ը) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Նյութերը պարունակում են՝
1) նյութերն ուղարկած լիազորված մարմնի անվանումը.
2) այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) անվանումը, որի գործողությունները (անգործությունը) պարունակում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման նշաններ.
3) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման նշաններ պարունակող գործողությունների (անգործության) նկարագրությունը.
4) ապրանքային այն շուկայի սահմանները, որում հայտնաբերվել են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման նշաններ.
5) Պայմանագրի 76-րդ հոդվածի այն դրույթները, որոնք, լիազորված մարմնի կարծիքով, խախտվել են.
6) լիազորված մարմնի այն պաշտոնատար անձանց և աշխատակիցների մասին տեղեկությունները (նրանց պաշտոնների նշմամբ), որոնք պատասխանատու են Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար՝ նրա կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննության իրականացման ժամանակ։».
թ) 8-րդ կետի առաջին պարբերությունից հանել «և 7-րդ կետի 3-րդ ենթակետով» բառերը.
ժ) 9-րդ կետի երկրորդ պարբերության մեջ՝
«Հանձնաժողովի աշխատակիցների պատասխանատվությունը» բառերից առաջ լրացնել «Կոլեգիայի անդամների, պաշտոնատար անձանց և» բառերը.
«անդամ պետությունների համապատասխան համաձայնագրով» բառերը փոխարինել ««Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 19 հավելված) 80-րդ կետով նախատեսված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրով» բառերով.
ժա) 12-րդ կետում՝
«որն իր կողմից սահմանված է որպես դիմումի (նյութերի) ուսումնասիրման պատասխանատու» բառերը փոխարինել «որը լիազորված է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողության ոլորտում (այսուհետ՝ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանում)» բառերով.
կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Դիմումը (նյութերը) ստանալու օրվանից հետո 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում Հանձնաժողովը ծանուցում է լիազորված մարմիններին և դիմումատուին՝ այդ դիմումը (նյութերը) ուսումնասիրման ընդունելու մասին:».
ժբ) 13-րդ կետում՝
առաջին պարբերության մեջ «պատասխանատու» բառը փոխարինել «լիազորված» բառով.
երրորդ պարբերության մեջ «դիմումը (նյութերը) ստանալու» բառերը փոխարինել «նրանց կողմից դիմումի (նյութերի) պատճենը (պատճենները) ստանալու» բառերով.
չորրորդ պարբերության մեջ՝
«դիմումը (նյութերը) ստանալու» բառերը փոխարինել «նրա կողմից դիմումի (նյութերի) պատճենն ստանալու» բառերով.
«անդամ պետությունների համաձայնագրերում նախատեսված՝ բնական մենաշնորհներին վերաբերող առանձնահատկությունները» բառերը փոխարինել «Պայմանագրով նախատեսված առանձնահատկությունները» բառերով.
ժգ) 14-րդ կետի առաջին պարբերության մեջ «պատասխանատու» բառը փոխարինել «լիազորված» բառով.
ժդ) 16-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) տեղեկություններ Հանձնաժողովի՝ քննություն իրականացնող պաշտոնատար անձանց և (կամ) աշխատակիցների մասին (Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձանց և (կամ) աշխատակիցների մասին, իսկ բնական մենաշնորհի սուբյեկտ հանդիսացող՝ տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) նկատմամբ քննություն իրականացնելիս՝ նաև այն պաշտոնատար անձանց և (կամ) աշխատակիցների մասին, որոնց համապատասխան հանձնարարություններ են տրվել Հանձնաժողովի կոլեգիայի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հետ կապված հարցերը համակարգող անդամի կողմից).».
ժե) 18-րդ կետի առաջին պարբերության մեջ երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Այդպիսի սահմանում ընդունելու դեպքում Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը դիմումատուին (լիազորված մարմին) ուղարկում է համապատասխան դիմում (կցելով դիմումատուի (լիազորված մարմնի) կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերն ու դիմումի (նյութերի) վերադարձման հիմնավորումը)՝ ստորագրված Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հետ կապված հարցերը համակարգող անդամի կողմից։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|