Գլխավոր տեղեկություն
Номер
N 1047-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.04.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.10.10/74(1432) Հոդ.1032
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.09.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.10.2018
Дата вступления в силу
10.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 սեպտեմբերի 2018 թվականի N 1047-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) N 1 հավելվածի`

ա. 6-րդ կետի 8-րդ ենթակետը «ուսուցանվող առարկայական ծրագրերի ցանկը» բառերից հետո լրացնել «, օրվա ռեժիմը» բառերով,

բ. 8-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունը «մեթոդկաբինետի» բառից հետո լրացնել «, բակային տարածքի» բառերով,

գ. N 3 ձևի աղյուսակը «Մարմնամարզական պարապմունքների դահլիճ» տողից հետո լրացնել նոր` «Բակային տարածք» տողով, իսկ 1-ին ենթակետը «մեթոդկաբինետի» բառից հետո՝ «, բակային տարածքի» բառերով.

2) N 3 հավելվածում`

ա. 8-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. սովորողների անձնական գործերի, աշակերտների շարժի մատյանների, աշակերտների հրամանագրքերի, սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման կարգերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն, 2011 թվականի հունվարի 18-ի N 23-Ն, 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանների պահանջներին.»,

բ. 8-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով` ուսումնական հաստատությունն իր տարածքի սահմաններում պետք է ապահովված լինի գրադարանային ֆոնդով, որը պետք է հագեցված լինի մեկ սովորողի հաշվարկով յուրաքանչյուր դասագրքից առնվազն 1-ական օրինակ, ինչպես նաև ուսումնադիդակտիկ, ուսումնազննական, մեթոդական, գեղարվեստական, մասնագիտական, տեղեկատվական և այլ գրականությամբ: Ուսումնական հաստատությունը կարող է ունենալ նաև էլեկտրոնային գրականություն.».

3) N 5 հավելվածում`

ա. 8-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. սովորողների անձնական գործերի, աշակերտների շարժի մատյանների, աշակերտների հրամանագրքերի, շրջանավարտների ավարտական փաստաթղթերի, սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320 և 2004 թվականի մարտի 31-ի N 414-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի N 609-Ն, 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն, 2011 թվականի հունվարի 18-ի N 23-Ն և 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանների պահանջներին.»,

4) N 7 հավելվածում`

5) N 11 հավելվածում`

ա. 3-րդ կետը «որակավորման աստիճանների,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու» բառերով,

բ. 8-րդ կետի 2-րդ ենթակետը «հիմնական աշխատավայր» բառերից հետո լրացնել «, իսկ օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը` տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշման հավելվածի 20-րդ կետի պահանջները» բառերով,

գ. 8-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. քննական թերթերի և տեղեկագրերի, շրջանավարտների ավարտական փաստաթղթերի, սովորողների ընդունելության, վերականգնման, քննությունների անցկացման կարգի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320 որոշման, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի հուլիսի 21-ի N 638-Ն, 2010 թվականի հունիսի 22-ի N 609-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն, 2012 թվականի ապրիլի 5-ի N 254-Ն հրամանների պահանջներին.»,

դ. 8-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» պարբերությամբ.

«գ. օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատության կողմից իրականացվող համապատասխան օտար լեզվով ուսումնական ծրագրերի և պլանների առկայությունը.»,

ե. 8-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով` ուսումնական հաստատությունն իր տարածքի սահմաններում պետք է ապահովված լինի գրադարանային ֆոնդով, որը պետք է ներառի մասնագիտական և գեղարվեստական գրականություն, ուսումնամեթոդական ձեռնարկներ, ցուցադրական, աուդիո-վիդեո և մուլտիմեդիա ուսումնական նյութեր, իսկ օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում՝ նաև օտարալեզու մասնագիտական արդիական գրականությամբ: Ուսումնական հաստատությունը կարող է ունենալ նաև էլեկտրոնային գրականություն.».

6) N 13 հավելվածում`

7) N 17 հավելվածում`

ա. 3-րդ կետը «կրթության հիմքերի,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու» բառերով,

բ. 8-րդ կետի 4-րդ ենթակետը «առարկայական կաբինետային,» բառերից հետո լրացնել «ամբիոնների,» բառով,

գ. 10-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի դասախոսների առնվազն 60 տոկոսը պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան (կամ), կոչում, այդ թվում` յուրաքանչյուր մասնագիտության մասնագիտական առարկաների գծով` 3-ը, իսկ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների դեպքում պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան (կամ), կոչում (կամ), բնագավառին հատուկ պետական կոչումներ (կամ), պարգևներ (կամ), գիտական հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ և այլն,»,

դ. 10-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» պարբերությամբ.

«դ. օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 700-Ն որոշման հավելվածի 30-րդ կետի պահանջները.»,

ե. 10-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունը «առարկայական կաբինետի» բառերից հետո լրացնել «ամբիոնների,» բառով,

զ. 10-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. անձնական գործի, ընդունելության քննություններին առնչվող և շրջանավարտների ավարտական փաստաթղթերը, կրեդիտային համակարգի, քննությունների անցկացման կարգի, սովորողների, ընդունելության, շարժունության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320, 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2307-Ն, 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն, 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 1242-Ն հրամանի պահանջներին.»,

է. 10-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» պարբերությամբ.

«դ. օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատության կողմից իրականացվող համապատասխան օտար լեզվով ուսումնական ծրագրերի և պլանների առկայությունը.»,

ը. 10-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով` ուսումնական հաստատությունն իր տարածքի սահմաններում պետք է ապահովված լինի գրադարանային ֆոնդով, որը պետք է ներառի մասնագիտական և գեղարվեստական գրականություն, ուսումնամեթոդական ձեռնարկներ, ցուցադրական, աուդիո-վիդեո և մուլտիմեդիա ուսումնական նյութեր, իսկ օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում՝ նաև օտարալեզու մասնագիտական արդիական գրականությամբ: Ուսումնական հաստատությունը կարող է ունենալ նաև էլեկտրոնային գրականություն.»,

թ. N 3 ձևի աղյուսակը «Համակարգչային լաբորատորիա» տողից հետո լրացնել նոր` «Ամբիոններ» տողով, իսկ 1-ին ենթակետը «կլինիկական ամբիոնի (բազա)» բառերից հետո՝ «, ամբիոնների» բառով.

8) N 19 հավելվածում`

ա. 3-րդ կետը «կրթության հիմքերի,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու» բառերով,

բ. 8-րդ կետի 4-րդ ենթակետը «առարկայական կաբինետային,» բառերից հետո լրացնել «ամբիոնների,» բառով,

գ. 10-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի դասախոսների առնվազն 60 տոկոսը պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան (կամ), կոչում, այդ թվում` յուրաքանչյուր մասնագիտության մասնագիտական առարկաների գծով` 3-ը, իսկ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների դեպքում պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան (կամ), կոչում (կամ), բնագավառին հատուկ պետական կոչումներ (կամ), պարգևներ (կամ), գիտական հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ և այլն»,

դ. 10-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» պարբերությամբ.

«դ. օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը` տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 700-Ն որոշման հավելվածի 30-րդ կետի պահանջները.»,

ե. 10-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունը «առարկայական կաբինետ» բառերից հետո լրացնել «ամբիոնների» բառով,

զ. 10-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. անձնական գործի, ընդունելության քննություններին առնչվող և շրջանավարտների ավարտական փաստաթղթերը, կրեդիտային համակարգի, քննությունների անցկացման կարգի, սովորողների, ընդունելության, շարժունության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320, 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2307-Ն, 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն, 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 1242-Ն հրամանի պահանջներին.»,

է. 10-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» պարբերությամբ.

«դ. օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատության կողմից իրականացվող համապատասխան օտար լեզվով ուսումնական ծրագրերի և պլանների առկայությունը.»,

ը. 10-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով` ուսումնական հաստատությունն իր տարածքի սահմաններում պետք է ապահովված լինի գրադարանային ֆոնդով, որը պետք է ներառի մասնագիտական և գեղարվեստական գրականություն, ուսումնամեթոդական ձեռնարկներ, ցուցադրական, աուդիո-վիդեո և մուլտիմեդիա ուսումնական նյութեր, իսկ օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում՝ նաև օտարալեզու մասնագիտական արդիական գրականությամբ: Ուսումնական հաստատությունը կարող է ունենալ նաև էլեկտրոնային գրականություն.»,

թ. N 3 ձևի աղյուսակը «Համակարգչային լաբորատորիա» տողից հետո լրացնել նոր` «Ամբիոններ» տողով, իսկ 1-ին ենթակետը «կլինիկական ամբիոնի (բազա)» բառերից հետո՝ «, ամբիոնների» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

2018 թ. հոկտեմբերի 1
Երևան