Գլխավոր տեղեկություն
Номер
N 1373-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.12.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.12.12/91(1449) Հոդ.1257
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.11.2018
Подписан
Պաշտոնակատար
Дата подписания
05.12.2018
Дата вступления в силу
13.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

             

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

29 նոյեմբերի 2018 թվականի N 1373-Ն

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Համակարգիչներ և ավիատոմսեր ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2018 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 2.841.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (1.341.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ», 1.500.0 հազ. դրամ՝ «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածներով), որից՝ 1.500.0 հազ. դրամը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին կտրամադրի նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

        

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան

   

2018 թ. դեկտեմբերի 5

Երևան

      

   

      

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 29-ի N 1373-Ն որոշման

   

  

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 29-ի N 1373-Ն որոշման

   

  

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 29-ի N 1373-Ն որոշման

   

   

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 29-ի N 1373-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան