Գլխավոր տեղեկություն
Номер
N 1431-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.10.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.10.2018
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
27.10.2018
Дата вступления в силу
28.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2018 թվականի N 1431-Ա

 

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 3-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանին և Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ Արմեն Ղևոնդյանին:

3. ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհդի նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի նոյեմբերի 1-3-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն N 2 հավելվածի:

4. Պատվիրակության անդամների՝ Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պավիրակությունների սպասարկման սրահի և Աստանայի օդանավակայանի սպասարկման սրահի, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Արարատ Միրզոյանինը, Մհեր Գրիգորյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Դավիթ Կարապետյանինը, Դավիթ Գևորգյանինը, Մանվել Ավետիսյանինը, Լուսինե Թումյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Գարեգին Բաղրամյանինը, Արմեն Փամբուխչյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Շավարշ Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Դավիթ Տեր-Մկրտչյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

4) Միքայել Փաշայանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի» միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների օդանավակայաններում սպասարկման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների ճանապարհածախսը, գիշերավարձը և օրապահիկը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպության հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության՝ Ղազախստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

7. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան


2018 թ. հոկտեմբերի 27
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2018 թ.

հոկտեմբերի 27-ի N 1431
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՑ մինչԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ը ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Մ. Գրիգորյան

- ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար

   

Շ. Քոչարյան

 - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

   

Մ. Փաշայան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (31.10.2018 թ.- 02.11.2018 թ.)

   

Հ. Ազիզյան

- ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի խորհրդական (31.10.2018 թ.- 02.11.2018 թ.)

   

Լ. Թումյան

- ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության պետի պաշտոնակատար (31.10.2018 թ.- 02.11.2018 թ.)

   

Դ. Գևորգյան

- ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանտու

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2018 թ.

հոկտեմբերի 27-ի N 1431
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-3-Ը ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Միրզոյան

- ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

   

Գ. Բաղրամյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար

   

Ա. Փամբուխչյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ

   

Ա. Ղևոնդյան

- Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ

   

Ա. Սահակյան

- Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

   

Դ. Կարապետյան

- ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի օգնական

   

Մ. Ավետիսյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ (28.10.2018 թ.-03.11.2018 թ.)

   

Դ. Տեր-Մկրտչյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության այցերի բաժնի գործավար (28.10.2018 թ.-03.11.2018 թ.)

   

Լ.Դանիելյան

- Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

   

Է. Դավթյան

- Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան