ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2018 թվականի N 1269-Ն
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 657-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել զինվորական հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի «Զինվորական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 17-ի N 282 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 657-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. նոյեմբերի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության զինապարտ քաղաքացիների զինվորական հաշվառումը կազմակերպելու և իրականացնելու, զինվորական հաշվառման գործընթացին առնչվող մարմինների գործունեության հետ կապված հարաբերությունները:
2. Զինվորական հաշվառումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրենքով սահմանված զինապարտության ապահովման նպատակով հաշվառման ու հանրապետության զորակոչային, վարժահավաքային և զորահավաքային ռեսուրսների վերլուծության պետական համակարգ է:
3. Զինվորական հաշվառման նպատակը խաղաղ և պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասնակցության ապահովումն է:
4. Զինվորական հաշվառման խնդիրներն են`
1) նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների քանակական ու որակական կազմը որոշելը.
2) խաղաղ ժամանակ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության ենթակա քաղաքացիների զորակոչը, ինչպես նաև վարժահավաքային և զորահավաքային նախապատրաստության միջոցառումներին նրանց մասնակցությունն ապահովելը.
3) ռազմական դրություն հայտարարվելու դեպքում զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային համալրումն ապահովելը.
4) զորահավաքային նախապատրաստության շրջանակներում` պահեստազորում գտնվող քաղաքացիների` զորամասերին կցագրումը, ինչպես նաև նրանց ամրագրման ապահովումը:
5. Զինվորական հաշվառումը վարվում է անընդմեջ, անհատապես և ընդգրկում է զինվորական հաշվառման ենթակա բոլոր անձանց: Զինվորական հաշվառման ենթակա են՝
1) տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիները.
2) սահմանված ժամկետում զինվորական հաշվառում չանցած քաղաքացիները.
3) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած արական սեռի քաղաքացիները:
6. Զինվորական հաշվառման վերցվում են նաև 18 տարին լրացած և զինվորական մասնագիտություն ստացած կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու համար դիմած, ինչպես նաև զինվորական հաշվառման ենթակա մասնագիտություններ ունեցող իգական սեռի քաղաքացիները:
7. Զինվորական հաշվառում իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում գործող զինվորական կոմիսարիատներն են: Զինվորական կոմիսարիատները զինվորական հաշվառման վերցված և ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության կամ քրեակատարողական ծառայության կամ փրկարարական ծառայության համակարգերում ծառայության անցած, ինչպես նաև ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության ուսումնական հաստատություն ընդունված զինապարտների մասին տվյալները համապատասխանաբար փոխանցում են ոստիկանությանը, ազգային անվտանգության ծառայությանը, քրեակատարողական ծառայությանը և փրկարարական ծառայությանը` այդ ծառայությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների համաձայն նշված զինապարտների զինվորական հաշվառումն իրականացնելու համար:
8. Հայաստանի Հանրապետությունում ըստ բնակության վայրի հաշվառված զինապարտ քաղաքացիների զինվորական հաշվառումն իրականացնում է Երևան քաղաքի կամ մարզի համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատը (այսուհետ՝ տարածքային զինվորական կոմիսարիատ), իսկ Հայաստանի Հանրապետությունում ըստ բնակության վայրի հաշվառում չունեցող և օտարերկրյա պետությունում հյուպատոսական հաշվառման վերցված զինապարտ քաղաքացիների զինվորական հաշվառումը` Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը: Ընդ որում՝
1) Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատն իրականացնում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող և օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող` զինապարտ քաղաքացիների զինվորական հաշվառումը` մինչև օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմնում այդ քաղաքացիների հյուպատոսական հաշվառման կանգնելը.
2) ազատազրկման ձևով պատիժ կրող և զինվորական հաշվառման ենթակա քաղաքացիների հաշվառումն իրականացնում է քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի զինվորական կոմիսարիատը:
9. Զինվորական հաշվառումն իրականացվում է փաստաթղթային եղանակով և էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով: Փաստաթղթային եղանակով տարածքային զինվորական կոմիսարիատում զինվորական հաշվառումն իրականացվում է հաշվառման ենթակա քաղաքացիների ամփոփացուցակի, այբբենական հաշվառման գրքերի և անձնական գործերի, իսկ Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատում` հաշվառված անձանց ամփոփացուցակի միջոցով: Զինվորական կոմիսարիատների կողմից զինվորական հաշվառումը վարելու հրահանգը հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:
10. Զինվորական հաշվառման կազմակերպման աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարը ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը տալիս է քաղաքացիների զինվորական հաշվառման աշխատանքներն սկսելու վերաբերյալ կարգադրություն: Զինվորական հաշվառման ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտումը և բժշկական փորձաքննությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
11. Զինվորական հաշվառման ենթակա քաղաքացիների որակական և քանակական կազմը ճշտելու նպատակով զինվորական կոմիսարիատները ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը ճշտում են հաջորդ տարվա ընթացքում 16 տարին լրացող զինվորական հաշվառման ենթակա քաղաքացու վերաբերյալ հետևյալ տվյալները`
1) հոգեբուժական, հակատուբերկուլյոզային, մաշկասեռավարակաբանության, նարկոլոգիական դիսպանսերներում հաշվառված լինելու մասին.
2) ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում հաշվառված լինելու մասին.
3) բժշկասոցիալական փորձաքննության մարմիններից` հաշմանդամություն ունենալու մասին:
12. Քաղաքացու զինվորական հաշվառման վերցված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը՝
1) նախազորակոչային տարիքի քաղաքացիների համար` նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկն է՝ համաձայն N 1 ձևի, որը լրացվում է զինվորական կոմիսարիատի կողմից և քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է վերջինիս.
2) զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների համար` զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկն է (համաձայն ձև N 2), որը լրացվում է զինվորական կոմիսարիատի կողմից և քաղաքացու տարկետումը ձևակերպելու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է վերջինիս.
3) պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչված, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների համար` զինվորական գրքույկն է (համաձայն ձև N 3), որի լրացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով և քաղաքացու զորակոչի կամ պահեստազորում հաշվառվելու օրը տրվում է վերջինիս:
13. Քաղաքացու զինվորական հաշվառման վերցված լինելու հանգամանքը կարող է հաստատվել նաև զինվորական կոմիսարիատի կողմից ըստ անհրաժեշտության տրված տեղեկանքով: Քաղաքացին իրավունք ունի ծանոթանալու իր զինվորական հաշվառման վերաբերյալ տվյալներին, դրանցում շտկումներ կատարելու համար ներկայացնել առաջարկություններ:
14. Զինապարտները զինվորական հաշվառումից հանվում են օրենքով սահմանված դեպքերում՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձինք` ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից դրա մասին տրված տեղեկանքը զինվորական կոմիսարիատ ներկայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում.
2) քաղաքացու՝ պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը լրանալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում.
3) մահացած կամ օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված քաղաքացիները` քաղաքացիական կացության ակտերում զինապարտ քաղաքացու մահվան գրանցման մասին տեղեկատվությունը զինվորական կոմիսարիատի կողմից ստանալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում:
15. Զինապարտների զինվորական հաշվառման լրիվությունն ապահովելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, անկախ կազմակերպական-իրավական ձևից` գործատու կազմակերպություններն ու ուսումնական հաստատությունները վարում են աշխատող կամ սովորող, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները` նաև համայնքում հաշվառված զինապարտների վերաբերյալ գրանցամատյան (համաձայն ձև N 4), որում գրառվում է զինապարտի ազգանունը, անունը և հայրանունը, ծննդյան օրը, ամիսն ու տարեթիվը, բնակության վայրի հաշվառման հասցեն, զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատը: Գրանցամատյանը վարվում է փաստաթղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև, ըստ վարող մարմնի հայեցողության, միաժամանակ 2 եղանակով: Փաստաթղթային եղանակով գրանցամատյանը վարվում է առանձին գրքով, որը գործավարության համար սահմանված կարգով կարվում և կնքվում է, իսկ էջերը համարակալվում են:
16. Ելնելով համայնքի բնակչության թվից, համայնքի վարչական տարածքի մեծությունից, բնակավայրերի՝ միմյանցից գտնվելու հեռավորությունից` համայնքի զինապարտ քաղաքացիների հաշվառման գրանցամատյանը կարող է վարվել ամբողջական, կամ ըստ համայնքի առանձին բնակավայրերի (քաղաքի, գյուղի), կամ ըստ թաղամասերի, կամ ըստ փողոցների կամ շենքերի՝ մեկ մատյանով կամ առանձին մատյաններով, այբբենական կարգով գրառումներ կատարելու միջոցով: Գրանցամատյանում նոր գրառումներ կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում գրառումներն իրականացվում են գրանցամատյանի նույն մասում՝ նոր տող ավելացնելու միջոցով:
17. Տեղական ինքնակառավարման մարմինները համայնքում բնակվող, իսկ ուսումնական հաստատությունները՝ սովորող զինապարտ քաղաքացիների մասին տվյալները զինապարտների գրանցամատյանում գրառում են քաղաքացու 15 տարին լրանալու տարում` մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը: Աշխատանքի կամ ուսման ընդունված զինապարտ քաղաքացիների մասին տվյալները զինապարտների գրանցամատյանում գրառվում են աշխատանքի կամ ուսման ընդունվելու մասին հրամանը տալու օրվանից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում:
18. Տեղական ինքնակառավարման մարմինները և ուսումնական հաստատությունները զինապարտների գրանցամատյանի գրառումների հիման վրա մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 15-ը կազմում են հաջորդ տարվա ընթացքում 16 տարին լրացող քաղաքացիների ցուցակներ (համաձայն ձև N 5), որոնք կազմման օրվանից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ տեղական ինքնակառավարման մարմիններն ուղարկում են իրենց գտնվելու վայրի տարածքային զինվորական կոմիսարիատ, իսկ ուսումնական հաստատությունները՝ քաղաքացու հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ: Ցուցակում գրառվում է զինապարտի ազգանունը, անունը և հայրանունը, ծննդյան օրը, ամիսն ու տարեթիվը, բնակության վայրի հաշվառման հասցեն: Ցուցակը հաստատվում է տեղական ինքնակառավարման մարմնի կամ ուսումնական հաստատության ղեկավարի ստորագրությամբ և կնիքով:
19. Զինապարտների գրանցամատյանի գրառումների փոփոխությունների վերաբերյալ յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ, իսկ բնակության վայրի հաշվառման կամ հաշվառումից հանվելու, աշխատանքից կամ ուսումնական հաստատությունից ազատվելու մասին տեղեկատվությունը` ոչ ուշ, քան դրանց ձևակերպման օրվանից յոթ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատ: Տարածքային զինվորական կոմիսարիատը տարեկան մեկ անգամ` տվյալ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում, համեմատում է զինապարտների գրանցամատյանի գրառումների, ինչպես նաև ստացված ցուցակների համապատասխանությունը տարածքային զինվորական կոմիսարիատում զինապարտների մասին առկա տվյալների հետ, իսկ տարածքային զինվորական կոմիսարիատում զինապարտների մասին առկա տվյալների փոփոխությունների դեպքում յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ դրա մասին տեղեկատվություն է տրամադրում զինապարտների գրանցամատյան վարող մարմիններին և կազմակերպություններին:
20. Զինապարտների գրանցամատյանի գրառումների հիման վրա պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, անկախ կազմակերպական-իրավական ձևից` գործատու կազմակերպություններում ու ուսումնական հաստատություններում կազմվում են աշխատող պահեստազորայինների, ինչպես նաև զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայություն չանցած աշխատող անձանց ցուցակներ (համաձայն ձև N 6) և մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը ներկայացվում են քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացնող տարածքային զինվորական կոմիսարիատ: Ցուցակում գրառվում է զինապարտի ազգանունը, անունը և հայրանունը, ծննդյան օրը, ամիսն ու տարեթիվը, բնակության վայրի հաշվառման հասցեն, աշխատանքի վայրը և պաշտոնը: Ցուցակը հաստատվում է համապատասխան մարմնի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով:
21. Օտարերկրյա պետությունում հյուպատոսական հաշվառման կանգնելու համար Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ դիմած զինապարտի զինվորական հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 29-ի N 1000-Ն որոշմամբ սահմանված կարգի 24-րդ, 25-րդ և 26-րդ կետերով նախատեսված կարգով և ժամկետներում: Սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում նշված զինապարտ քաղաքացու դիմելու դեպքում բնակչության պետական ռեգիստրը վարող լիազորված մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում զինապարտ քաղաքացու անհատական հաշվառման քարտը կից գրությամբ ուղարկում է Հայաստանի Հանրապետության զինկոմիսարիատ: Հանրապետական զինկոմիսարիատը դրանք ստանալուց հետո կազմակերպում է նշված քաղաքացիների զինվորական հաշվառումը` 3 օրվա ընթացքում, որը կարող է երկարաձգվել զինապարտի զինվորական հաշվառման կարգավիճակը որոշելու անհրաժեշտության դեպքում: Հանրապետական զինկոմիսարիատը քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելուց հետո դրա մասին համապատասխան նշումով դիմումները մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է բնակչության պետական ռեգիստրը վարող լիազորված մարմին:
22. Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը սույն կարգի 21-րդ կետով նախատեսված անձանց զինվորական հաշվառումն իրականացնելու օրվանից հետո երեք օրվա ընթացքում զինապարտ քաղաքացու տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, եթե նախկինում բնակվել է Հայաստանի Հանրապետությունում` նախկին բնակավայրի հասցեն, զինապարտությանն առնչությունը, օտարերկրյա պետությունում մշտական բնակության վայրի հասցեն, անցել է պարտադիր զինվորական ծառայություն, թե` ոչ, օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման հիմք ունենալը, եթե օգտվում է տարկետման իրավունքից` տարկետման հիմքը և ժամկետը) ավտոմատացված համակարգի միջոցով ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: Նախազորակոչային տարիքի, զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների հաշվառումը վարվում է ըստ տարեթվերի և այբբենական հերթականության, առանձին մատյանով (համաձայն ձև N 7), որում նշվում են քաղաքացու ազգանունը, անունը և հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, տվյալ պետությունում բնակության վայրի հասցեն և հեռախոսահամարը, եթե նախկինում բնակվել է Հայաստանի Հանրապետությունում` նախկին բնակության վայրի հասցեն, առնչությունը զինվորական ծառայությանը (որ զինվորական կոմիսարիատում է հաշվառված, անցել է պարտադիր զինվորական ծառայություն, թե` ոչ), օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից տրված տարկետման ժամկետը:
23. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում կամ հյուպատոսական հիմնարկում հյուպատոսական հաշվառման կանգնած, ինչպես նաև տվյալ օտարերկրյա պետությունից մեկ այլ օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնած զինապարտ քաղաքացու մասին տվյալները, Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով 15 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատ և այն պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, որտեղ մշտական բնակության է մեկնում զինապարտ քաղաքացին: Զինապարտ քաղաքացու նոր բնակության վայրի Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը տվյալ քաղաքացու հաշվառման մասին տեղեկատվությունը, դրա ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատ, ինչպես նաև հայտնում նախկին բնակության վայրի՝ Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:
24. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում կամ հյուպատոսական հիմնարկում հյուպատոսական հաշվառման կանգնած և պարտադիր զինվորական ծառայության ենթակա (այդ թվում` տարկետման իրավունքը կորցրած կամ տարկետման ժամկետը լրացած) քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատի ծանուցման հիման վրա Հայաստանի Հանրապետության դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից ստորագրությամբ կամ էլեկտրոնային կապի միջոցով հանձնվում է ծանուցագիր Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին` համապատասխանաբար մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը և նոյեմբերի 1-ը: Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը զինապարտին ծանուցելու մասին տեղեկատվությունը և ծանուցված քաղաքացիների ցուցակները մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը և նոյեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատ:
25. Սույն կարգով սահմանված գրանցամատյաններում և անվանացուցակներում գրանցվող տվյալները պետք է լինեն ամբողջական, ճշգրիտ և հավաստի, տվյալները լրացնելիս պետք է պահպանվեն հետևյալ պահանջները`
1) քաղաքացու ազգանունը, անունը և հայրանունը լրացվում են ամբողջությամբ, գլխատառերով.
2) գրառումները կատարվում են կապույտ թանաքով, հստակ ձեռագրով՝ ապահովելով ընթեռնելիությունը, արգելվում է կատարել ջնջումներ, դրանցում անճշտություն հայտնաբերելու դեպքում ուղղումը կատարվում է առանձին՝ փաստաթղթային, իսկ այդպիսին չլինելու դեպքում՝ փաստացի տվյալների հիման վրա, որը հաստատվում է պատասխանատու պաշտոնատար անձի ստորագրությամբ.
3) էլեկտրոնային տարբերակով գրանցամատյանները և ցուցակները լրացվում են յունիկոդ (Unicօde) տառատեսակով, էլեկտրոնային գրանցամատյանը վարվում է համակարգչային այնպիսի ծրագրով, որը հնարավորություն է տալիս գրանցամատյանում գրառումներ կատարել միայն համապատասխան գաղտնաբառեր մուտքագրելու արդյունքում և հասանելի լինի միայն գրանցամատյանը վարող պատասխանատու անձանց համար:
26. Զինապարտների զինվորական հաշվառման լրիվությունն ապահովելու նպատակով՝
1) ոստիկանության մարմիններն իրենց իրավասությունների սահմաններում`
ա. աջակցում են զինվորական կոմիսարիատներին` զինապարտների զինվորական հաշվառման գործընթացում,
բ. ըստ բնակության վայրի ռեգիստրի տվյալների յուրաքանչյուր տարում 15 տարին լրացող արական սեռի քաղաքացիների մասին տվյալները` ազգանունը, անունը և հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվն ու տարեթիվը, հաշվառման հասցեն, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու դեպքում՝ այդ մասին տեղեկանքը), ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատ,
գ. իրենց կողմից վարվող քաղաքացիների տվյալների հաշվառման բազայից Հայաստանի Հանրապետության կամ տարածքային զինվորական կոմիսարիատների գրավոր հարցման հիման վրա յոթնօրյա ժամկետում տրամադրում են տեղեկություններ՝
- բնակչության պետական ռեգիստրում հաշվառման առկայության դեպքում՝ զինապարտի երկքաղաքացիության, օրենքով սահմանված կարգով քաղաքացիություն շնորհված և դեռևս Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր չստացած արական սեռի անձանց վերաբերյալ՝ նշելով քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, այլ պետության քաղաքացիությունը, հրամանագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը, բնակության վայրի հաշվառման հասցեն, երդում տալու և այն ստորագրելու օրը, ամիսը, տարին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ՝ նշելով քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հրամանագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելու վերաբերյալ,
- զինապարտ քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու կամ հետախուզման մեջ գտնվելու կամ դատվածություն ունենալու վերաբերյալ,
դ. զինապարտ քաղաքացու մշտական բնակության վայրի հասցեի փոփոխության դեպքում այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնել քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացնող զինկոմիսարիատ,
ե. նախազորակոչային տարիքի զինապարտի անձնագրում օտարերկրյա պետություններում վավերական լինելու մասին նշումը կատարել մինչև նրանց 18 տարեկանը լրանալու օրը՝ զինվորական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, զորակոչային տարիքի զինապարտների անձնագրերն օտարերկրյա պետություններում վավերական լինելու մասին նշումը կատարել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամանակով կամ զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից նշված ժամկետով (ներառյալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ մասերում նշված բժշկական վերափորձաքննության ժամկետով), ինչպես նաև անձնագիր, նույնականացման քարտ տալու կամ փոխանակելու (բացառությամբ օտարերկրյա պետություններում բնակվող պահեստազորում հաշվառված կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կամ 3-րդ կետի համաձայն՝ զինվորական հաշվառումից հանված անձանց), ըստ բնակության վայրի հաշվառելու գործողությունները կատարել՝
- նախազորակոչային տարիքի քաղաքացիների համար՝ նրանց զինվորական փաստաթղթերում զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից զինվորական հաշվառման կանգնած լինելու վերաբերյալ նշումների առկայության դեպքում,
- զորակոչային տարիքը լրացած քաղաքացիների համար՝ նրանց զինվորական փաստաթղթերում զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից զինվորական հաշվառման կանգնած լինելու և պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետման վերաբերյալ նշումների առկայության դեպքում,
- օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցած կամ օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիների համար՝ նրանց զինվորական փաստաթղթերում զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում հաշվառված լինելու վերաբերյալ նշումների առկայության դեպքում.
2) բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները յուրաքանչյուր ամսվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան զինվորական կոմիսարիատ են ուղարկում տեղեկություններ նախորդ ամսվա ընթացքում`
ա. հաշմանդամության խումբ տրված զինապարտ քաղաքացիների վերաբերյալ՝ նշելով քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության վայրի հաշվառման հասցեն, հաշմանդամության խումբը (սահմանված կենսագործունեության սահմանափակման հիմքով ինքնասպասարկման ապահովման ունակության աստիճանը), տալու օրը, ամիսը, տարեթիվը և ժամկետը,
բ. զինապարտ քաղաքացիներին տրված հաշմանդամության խումբը կամ կենսագործունեության սահմանափակման հիմքով ինքնասպասարկման ապահովման ունակության աստիճանը փոխելու կամ հաշմանդամությունը դադարեցնելու վերաբերյալ՝ նշելով քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության վայրի հաշվառման հասցեն, հաշմանդամության խումբը կամ կենսագործունեության սահմանափակման հիմքով ինքնասպասարկման ապահովման ունակության աստիճանը փոխելու կամ հաշմանդամությունը դադարեցնելու օրը, ամիսը և տարեթիվը.
3) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները յոթ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան զինվորական կոմիսարիատ են ուղարկում տեղեկություններ քաղաքացիական կացության ակտերում`
ա. արական սեռի քաղաքացիների ծնունդների գրանցման վերաբերյալ,
բ. զինապարտ քաղաքացու ազգանվան կամ անվան կամ հայրանվան կամ ծննդյան տարեթվի փոփոխության գրանցման մասին,
գ. զինապարտ քաղաքացու մահվան գրանցման մասին.
4) քրեական վարույթ իրականացնող մարմինները յոթ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան զինվորական կոմիսարիատին տրամադրում են տեղեկություններ զինապարտ քաղաքացիների (բացառությամբ պահեստազորում հաշվառված կամ օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու հիմքով զինվորական հաշվառումից հանված անձանց) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին.
5) քրեակատարողական հիմնարկները յոթ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան զինվորական կոմիսարիատ են ուղարկում տեղեկություններ զինապարտ քաղաքացիների (բացառությամբ պահեստազորում հաշվառված կամ օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու հիմքով զինվորական հաշվառումից հանված անձանց)`
ա. ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտման վերաբերյալ` նշելով քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության վայրի հաշվառման հասցեն, դատավճիռ կայացրած դատարանը, դատապարտվելու օրը, ամիս, տարին, քրեական օրենսգրքի հոդվածը և ազատազրկման ժամկետը,
բ. ուղղիչ հիմնարկում պատժի կրումից ազատման վերաբերյալ` նշելով քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության վայրի հաշվառման հասցեն, ազատման հիմքը, օրը, ամիսը և տարեթիվը.
6) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր կողմից վարվող հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիների տվյալների հաշվառման բազայից Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին է տրամադրում տեղեկություններ`
ա. Հայաստանի Հանրապետության դեսպանությունում կամ հյուպատոսական հիմնարկում հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիների վերաբերյալ,
բ. պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա անձանց և զորահավաքի ժամանակ զինապարտների ծանուցման վերաբերյալ.
7) ազգային անվտանգության ծառայությունն իր կողմից վարվող քաղաքացիների տվյալների հաշվառման բազայից Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատի հարցման հիման վրա տրամադրում է տեղեկություններ`
ա. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու վերաբերյալ,
բ. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու վերաբերյալ:
27. Սույն կարգով սահմանված գործընթացը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, անկախ կազմակերպական-իրավական ձևից, գործատու կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում իրականացվում է համապատասխան մարմնի ղեկավարի հրամանով նշանակված պատասխանատու անձանց կողմից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
Ձև N 1
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Հայաստանի Հանրապետության «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջների համաձայն պարտավոր եք 18 տարին լրանալուց հետո հայտարարված զորակոչի ընթացքում ներկայանալ Ձեր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ՝ զորակոչային միջոցառումներին մասնակցելու համար: |
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐՔՈՒՅԿ N ______
|
_______________________________________ (ազգանունը) ______________________________________ (անունը, հայրանունը) _______________________________________ (ծննդյան, օրը, ամիսը, տարեթիվը)
Զինվորական հաշվառման է վերցվել
__________________________ զինվորական կոմիսարիատում
_____ ________________ 20 թ.
______________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ __________________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
Կ.Տ. |
ՆՇՈՒՄՆԵՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվառվել է __________________________ զինվորական կոմիսարիատում _____ ________________ 20 թ.
Զորակոչի բաժանմունքի պետ ________________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
Հաշվառվել է __________________________ զինվորական կոմիսարիատում
_____ ________________ 20 թ.
Զորակոչի բաժանմունքի պետ ________________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
______________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ
Կ. Տ.___________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը) |
Ձև N 2
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի _____-րդ հոդվածի _____ -ին մասի _____ -ին կետի համաձայն՝ մինչև 20 թ.
________________________ զորակոչ կամ մինչև _____ ________________ 20 թ.:
______________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ __________________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
Կ.Տ.
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի _____-րդ հոդվածի _____ -ին մասի _____ -ին կետի համաձայն՝ մինչև 20 թ.
________________________ զորակոչ կամ մինչև _____ ________________ 20 թ.:
______________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ __________________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
Կ.Տ. |
ԾԱՆՈՒՑՈՒՄ Հայաստանի Հանրապետության «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջների համաձայն պարտավոր եք տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո հայտարարված զորակոչի ընթացքում ներկայանալ Ձեր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ՝ զորակոչային միջոցառումներին մասնակցելու համար: |
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐՔՈՒՅԿ N ______ |
___________________________________ (ազգանունը) __________________________________ (անունը, հայրանունը) ________________________________ (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)
Զինվորական հաշվառման է վերցվել __________________________ զինվորական կոմիսարիատում
_____ ________________ 20 թ.
______________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ _____________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
Կ.Տ. |
I. ՆՇՈՒՄՆԵՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվառվել է __________________________ զինվորական կոմիսարիատում
_____ ________________ 20 թ.
Զորակոչի բաժանմունքի պետ _____________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
Հաշվառվել է __________________________ զինվորական կոմիսարիատում
_____ ________________ 20 թ.
Զորակոչի բաժանմունքի պետ ____________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
______________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ ____________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
Կ.Տ. |
II. ՆՇՈՒՄՆԵՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի _____-րդ հոդվածի _____ -ին մասի _____ -ին կետի համաձայն՝ մինչև 20 թ.
________________________ զորակոչ կամ մինչև _____ ________________ 20 թ.:
______________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ ______________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
Կ.Տ.
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի _____-րդ հոդվածի _____ -ին մասի _____ -ին կետի համաձայն՝ մինչև 20 թ.
________________________ զորակոչ կամ մինչև _____ ________________ 20 թ.:
______________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ ___________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
Կ.Տ. |
Ձև N 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ |
ԱԳ N0 000001 ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿ
Ազգանունը ____________________________ Անունը ________________________________ Հայրանունը ___________________________ Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ________________________ Ստորագրությունը ______________________ Տրված է ______________________________ (զինվորական կոմիսարիատ)
զինվորական կոմիսարիատի կողմից:
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ |
ԱԳ N0 000001 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Ծննդավայրը ________________________ _______________________________________ (մարզը, քաղաքը, գյուղը) 2. Ազգությունը _________________________ 3. Կրթությունը _________________________ _______________________________________ _______________________________________ _______________________________________ 4. Մասնագիտությունը _________________ _______________________________________ _______________________________________ _______________________________________ 5. Ընտանեկան դրությունը ______________ _______________________________________ |
II. ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ 6. __________________________ բժշկական հանձնաժողովը ճանաչել է ______________ _______________________________________ (զինծառայության համար պիտանիության աստիճանը)
Զորակոչվել է __________________________ (ծառայության տեսակը՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական կամ այլընտրանքային աշխատանքային) ծառայության և մեկնել է ծառայության վայր ____
___________________ 20 թ. ________________ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ Կ.Տ.__________________________________ (կոչումը, ստորագրությունը)
7. ____ ___________ 20 թ. ազատվել է զինծառայությունից համաձայն __________ _____________________________________ և հաշվառվել է պահեստազորում:
________________ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ
Կ.Տ.__________________________________ (կոչումը, ստորագրությունը) _______________________________________ |
ԱԳ N0 000001
8. ____ _________ 20 թ. ____________ ________________________________ հիման վրա արձակվել է պահեստազոր և ուղարկվել է __________________________ զինվորական կոմիսարիատ:
Զինվորական հաշվառման նպատակով պարտավոր է մինչև ___ ______ 20 թ. ներկայանալ նշանակման վայր:
_______________ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Կ.Տ.__________________________________ (կոչումը, ստորագրությունը) |
9. Պարտադիր զինվորական ծառայությունը
10. Զորամասի հրամանատարության եզրակացությունը պատերազմի ժամանակ օգտագործելու վերաբերյալ (ինչ ԶՀՄ-ով, պաշտոնով, հատուկ ծառայության տեսակով, սպառազինությամբ ու տեխնիկայով և դրանց կոդը) ________________________________________ |
ԱԳ N0 000001 11. Ծառայությունը պատերազմի ժամանակ
12. Մասնակցությունը մարտերին, մարտական գործողություններին ինքնապաշտպանության ուժերի կազմում (որտեղ է մասնակցել, երբ, որ զորամասի կազմում, ինչ պաշտոնով) ________________________ |
13. Զինվորական երդում է տվել _________ զորամասում ____ __________ 20 թ. _________________ ԶՈՐԱՄԱՍԻ ՇՏԱԲԻ ՊԵՏ Կ.Տ.__________________________________ (կոչում, ստորագրություն) 14. Զինվորական կոչումների և մասնագիտական կարգի շնորհումը:
|
ԱԳ N0 000001 15. Պետական պարգևներ և պարգևատրումներ կրծքանշաններով ու արժեքավոր նվերներով ________________________ 16. Զինվորական ծառայության ընթացքում հիվանդություններ, վնասվածքներ և խեղումներ ստանալը (նկարագրությունը, ստանալու օրը, ամիսը, տարեթիվը) __________ |
III. ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ
|
ԱԳ N0 000001
|
22. Մասնակցությունն ուսումնական հավաքների
|
ԱԳ N0 000001 V. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 23. ____ ____________________ 20 թ. ՀՀ կառավարության ____ ___________ 20 թվականի N0 ___________ որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի __________-րդ հոդվածի _______ կետի: Գրքույկի տիրոջ ստորագրությունը __________ ________________ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ Կ.Տ.__________________________________ (կոչումը, ստորագրությունը) |
24. ____ ____________________ 20 թ. ________________________ հանձնաժողովը ճանաչել է _____________________________ __________________________________ ըստ ՀՀ կառավարության «____» ___________ 20 թվականի N0 ___________ որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի __________-րդ հոդվածի _______ կետի: Ենթակա է վերափորձաքննության ____ ___________ 20 թ.
Գրքույկի տիրոջ ստորագրությունը __________ ________________ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ Կ.Տ.__________________________________ (կոչումը, ստորագրությունը) |
ԱԳ N0 000001 25. ____ ____________________ 20 թ. ________________________ հանձնաժողովը ճանաչել է _____________________________ __________________________________ ըստ ՀՀ կառավարության ____ ___________ 20 թվականի N0 ___________ որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի __________-րդ հոդվածի _______ կետի: Ենթակա է վերափորձաքննության Գրքույկի տիրոջ ստորագրությունը __________ ________________ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ Կ.Տ.__________________________________ (կոչումը, ստորագրությունը) |
VI. ՆՇՈՒՄՆԵՐ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԿԱՐԳԱԳՐԵՐ ՏԱԼՈՒ ԵՎ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
ԱԳ N0 000001 26. Մարդաչափական տվյալներ
VII. ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ _______________________________________ |
_______________________________________ |
ԱԳ N0 000001 VIII. ՆՇՈՒՄՆԵՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ 27. Հաշվառվել է _______________________ զինվորական կոմիսարիատում
_____ ________________ 20 թ.
Զորահավաքային բաժանմունքի պետ __________________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
______________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ
Կ. Տ. _____________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը) _________________________________________
28. Հաշվառվել է _______________________ զինվորական կոմիսարիատում
_____ ________________ 20 թ.
Զորահավաքային բաժանմունքի պետ __________________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
______________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ
Կ. Տ. _____________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը) |
29. Հաշվառվել է _______________________ զինվորական կոմիսարիատում
_____ ________________ 20 թ.
Զորահավաքային բաժանմունքի պետ _______________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
______________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ
Կ. Տ. __________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
______________________________________
30. Հաշվառվել է _______________________ զինվորական կոմիսարիատում
_____ ________________ 20 թ.
Զորահավաքային բաժանմունքի պետ _______________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
______________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ
Կ. Տ. ___________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը) |
ԱԳ N0 000001 31. Հաշվառվել է _______________________ զինվորական կոմիսարիատում
_____ ________________ 20 թ.
Զորահավաքային բաժանմունքի պետ ______________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
______________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ
Կ. Տ. __________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
______________________________________
32. Հանվել է զինվորական հաշվառումից _____ ________________ 20 թ. _______________________________________ __________________________ կապակցությամբ:
______________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ
Կ. Տ. __________________________________ (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը) |
ԿԱՆՈՆՆԵՐ Զինվորական հաշվառման և զինվորական գրքույկի վերաբերյալ 1. Զինծառայողները, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիները պարտավոր են խնամքով պահել զինվորական գրքույկը, այն կորցնելու դեպքում զինծառայողները անհապաղ այդ մասին զեկուցում են անմիջական պետին, իսկ պահեստազորում հաշվառված քաղաքացիները՝ զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ: Այդ դեպքում զինվորական գրքույկը համարվում է անվավեր և տրվում է նոր զինվորական գրքույկ: Զինծառայողները զինվորական գրքույկը կորցնելու դեպքում ենթարկվում են կարգապահական պատասխանատվության: |
2. «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան զինապարտները պարտավոր են խստորեն պահպանել զինվորական հաշվառման հետևյալ կանոնները. 1) զինվորական հաշվառման համար ներկայանալ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ. 2) զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կարգով արձակվելու դեպքում յոթ աշխատանքային օրվա ընթացքում ներկայանալ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ` զինվորական հաշվառման կանգնելու համար. 3) հաշվառման վայրը փոխելու դեպքում զինվորական հաշվառման կանգնելու համար ներկայանալ համապատասխան զինվորական կոմիսարիատ հաշվառման նոր վայր ժամանելուց հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում. |
4) զինվորական կոմիսարիատի ծանուցման դեպքում ճիշտ ժամանակին ներկայանալ սահմանված վայրը՝ ունենալով զինվորական հաշվառման գրքույկը և անձնագիրը: 3. Զինապարտները զինվորական հաշվառման կանոնների խախտման համար ենթակա են պատասխանատվության՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Կանոններին ծանոթացել եմ՝
_______________________________________ (զինվորական գրքույկի տիրոջ ստորագրությունը)
_____ ________________ 20 թ. |
Ձև N 4
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ԶԻՆԱՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
NN |
Ազգանունը |
Անունը |
Հայրանունը |
Ծննդյան |
Բնակության վայրի հաշվառման հասցեն |
Զինհաշվառման վայրի զինվորական կոմիսարիատը |
Նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Ձև N 5
Ց ՈՒ Ց Ա Կ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ` 20 թ. ԾՆՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
____________________________________________________________________
(համայնքի կամ ուսումնական հաստատության անվանումը)
NN |
Ազգանունը |
Անունը |
Հայրանունը |
Ծննդյան |
Բնակության վայրի հաշվառման հասցեն |
Զինվորական կոմիսարիատում զինվորական հաշվառման ենթակա քաղաքացիների ամփոփացուցակում հերթական համարը |
Նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Ներկայացվում է __________________________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏ
Համայնքի կամ ուսումնական հաստատության ղեկավար՝
__________________________________________________________________________
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
_____ ______________________ 20 թ.
1. 7-րդ և 8-րդ սյունակները լրացվում են զինվորական կոմիսարիատում:
Ձև N 6
Ց ՈՒ Ց Ա Կ
ԱՇԽԱՏՈՂ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ԱՆՁԱՆՑ
_______________________________________________________________________________
(պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության կամ ուսումնական հաստատության անվանումը)
NN |
Ազգանունը |
Անունը |
Հայրանունը |
Ծննդյան |
Բնակության վայրի |
Աշխատանքի վայրը |
Նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Ներկայացվում է __________________________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏ
Պետական մարմնի կամ համայնքի կամ
կազմակերպության կամ ուսումնական հաստատության ղեկավար՝
_____________________________________________________________________________
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
_____ ______________________ 20 թ.
Ձև N 7
Մ Ա Տ Յ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
NN |
Ազգանունը |
Անունը |
Հայրանունը |
Ծննդյան |
Օտարերկրյա պետությունում բնակության |
ՀՀ-ում նախկին բնակության վայրի հասցեն |
Առնչությունը զինվորական ծառայությանը |
Զորակոչից |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |