Գլխավոր տեղեկություն
Номер
N 1162-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.09.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.09.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.09.2018
Дата вступления в силу
04.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2018 թվականի N 1162-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 3-5-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն N 1 հավելվածի, և փորձագետների խումբ՝ հոկտեմբերի 1-5-ը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանին։

3. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ՝ միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ, պատվիրակության ղեկավար՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի, միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի քարտուղար՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ-միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության առաջին բաժնի գլխավոր մասնագետ Անաիդա Ալմազյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 19.09.18 N 1228-Ա)

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. սեպտեմբերի 3

Երևան

 

 

Հավելված N 1 
ՀՀ վարչապետի 2018 թ.
սեպտեմբերի 3-ի N 1162-Ա
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-5-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Դ. Փախչանյան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ, պատվիրակության ղեկավար)

   

Ա. Քերոբյան

- Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ:

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2018 թ.
սեպտեմբերի 3-ի N 1162-Ա
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-5-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ

Ս. Աբրահամյան

- ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ-միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ (միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի քարտուղար)

   

Ա. Աբրահամյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ

   

Ա. Ալմազյան

- ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության առաջին բաժնի գլխավոր մասնագետ:

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան