Գլխավոր տեղեկություն
Номер
N 322-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (10.11.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
Առաջին փոխվարչապետ
Дата принятия
09.11.2018
Подписан
Պաշտոնակատար
Дата подписания
09.11.2018
Дата вступления в силу
10.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 նոյեմբերի 2018 թվականի N 322-Ա

 

«ՖՈՒԼԵՐ» ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱԿԱՆԻ/ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ֆուլեր» տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (քաղ. Երևան, Տիգրանյան 53/26, ՀՎՀՀ` 01009537) իրականացվող՝ 150,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ականի/պատերազմի պայթուցիկ մնացորդների զոհերի ընտանիքների տների վերականգնում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ֆուլեր» տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան (թափքի համարը՝ JTERB71J800058225, 3,200,000 դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 57,000 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

3. «Ֆուլեր» տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան


2018 թ. նոյեմբերի 9
Երևան

 

 

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.

նոյեմբերի 9-ի N 322-Ա որոշման

 

ծ ր ա գ ի ր

 

«Ականի/պատերազմի պայթուցիկ մնացորդների զոհերի ընտանիքների տների վերականգնՈՒմ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության տարածքում ականի/պատերազմի պայթուցիկ մնացորդների զոհերի ընտանիքների բնակարանային պայմանների բարելավում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է բարեգործի խրախուսում և նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ)՝ ներդնում է 84000000 դրամ, «Ֆուլեր» տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպություն՝ 66000000 դրամ:

4.

Ծրագիրը կատարողը

«Ֆուլեր» տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպություն
(ՀՀ, քաղ. Երևան, Ա. Տիգրանյան 53, բն. 26, ՀՎՀՀ` 01009537):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ քաղաքաշինության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

150000000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության տարածքում ականի/պատերազմի պայթուցիկ մնացորդների զոհերի ընտանիքներ, որոնք չունեն բնակարան կամ ունեն անավարտ կամ վերանորոգման անհրաժեշտություն ունեցող տուն: Նրանց ընտրությունը կատարվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ցուցակների հիման վրա՝ «Ֆուլեր» տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրության արդյունքում:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2018 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

ԿԽԿՄ-ի կողմից ներկայացված ցուցակներից կատարվում է ընտանիքների ընտրություն՝ առաջնությունը տալով առավել կարիք ունեցողներին: Ընտրված ընտանիքների հետ կնքվում են փոխառության և հիփոթեքի պայմանագրեր, ապա սկսվում է ֆինանսավորումը՝ փուլ առ փուլ: Ծրագրի արժեքը՝ 150000000 դրամ է, որն ունի հետևյալ բացվածքը՝

- դրամական փոխառություններ՝ բնակարան և շինանյութ գնելու համար՝ 120000000 դրամ.

- կազմակերպչական ծախսեր՝ 30000000 դրամ, որից մեքենայի գնում և ներմուծում՝ «TOYOTA LC HARDTOP DIESEL HZJ78L» մակնիշի՝ 3200000 դրամ, մեքենայի գործարքի համար ակնկալում ենք հարկային արտոնություններ։

10.

Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Նախատեսված է միայն «TOYOTA LC HARDTOP DIESEL HZJ78L» մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերում և ներմուծում, որը ծառայելու է կազմակերպության կողմից իրականացվող և հետագայում իրականացվելիք բարեգործական ծրագրերի շրջանակներում, և արժեքը կազմում է 3200000 դրամ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Ծրագրի իրականացման համար կազմակերպչական ծախսերը կազմում են 30000000 դրամ, որն ունի հետևյալ բացվածքը՝

1)

աշխատավարձի ֆոնդ 19089000 դրամ.

2)

մեքենայի ձեռքբերում 3210000 դրամ.

3)

հաղորդակցության միջոցներ 195000 դրամ.

4)

գործուղումներ 765000 դրամ.

5)

ամորտիզացիա 123000 դրամ.

6)

տրանսպորտային միջոցների պահպանում և վերանորոգում 981000 դրամ.

7)

կոմունալ ծառայություններ 360000 դրամ.

8)

գրասենյակի վարձակալություն և սպասարկում 3189000 դրամ.

9)

հաղորդակցություն և գովազդ 468000 դրամ.

10)

բանկային ծախսեր 306000 դրամ.

11)

  այլ (փաստաբանական, ժողովներ,  ններկայացուցչական…)

1314000 դրամ.

Ընդամենը

30000000

Կազմակերպչական ծախսերը չեն գերազանցում ծրագրի 20 տոկոսը:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

 Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՏԻՄ-երի հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություններ են ներկայացվում ԿԽՄԿ-ին, «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի միջազգային գլխամասային գրասենյակին, ինչպես նաև Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովին՝ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան