Գլխավոր տեղեկություն
Номер
N 1004-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.10.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.09.26/71(1429) Հոդ.999
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.09.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.09.2018
Дата вступления в силу
06.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2018 թվականի N 1004-Ն

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՈՒ ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՆՑԱԳՐԵՐ) ՏԱԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ) ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՆՑԱԳՐԵՐԻ) ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) ռազմական դրության ժամանակ պարետային ժամի ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու համար հատուկ թույլտվություններ (անցագրեր) տալու (փոխանակելու) կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ռազմական դրության ժամանակ պարետային ժամի ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու համար տրվող հատուկ թույլտվությունների (անցագրերի) ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. սեպտեմբերի 19

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2018 թվականի
սեպտեմբերի 14-ի N 1004-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՈՒ ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՆՑԱԳՐԵՐ) ՏԱԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ)

 

1. Սույն կարգով կարգավորվում են ռազմական դրության ժամանակ պարետային ժամ սահմանվելու դեպքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու համար հատուկ թույլտվություններ (անցագրեր) (այսուհետ՝ անցագիր) տալու (փոխանակելու) հետ կապված հարաբերությունները:

2. Ռազմական դրության ժամանակ պարետային ժամ սահմանվելու դեպքում անձանց գտնվելը փողոցներում ու այլ հասարակական վայրերում, այդ թվում՝ նաև տրանսպորտային միջոցներով, օրվա արգելված ժամանակահատվածում իրականացվում է անցագրով: Անցագրային հատուկ ռեժիմի ապահովման աշխատանքները համակարգելու համար «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում նշված մարմինների ներկայացուցիչներից ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակվում է պաշտոնատար անձ (այսուհետ՝ պարետ):

3. Անցագիր ստանալու կամ այն փոխանակելու համար անձը պարետին ներկայացնում է դիմում, որում նշում է իր անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, աշխատանքի վայրը, զբաղեցրած պաշտոնը և անցագիր ստանալու անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկությունները: Տրանսպորտային միջոցով փողոցներում ու այլ հասարակական վայրերում պարետային ժամի ընթացքում գտնվելու նպատակով ներկայացվող դիմումի մեջ նշվում են նաև համապատասխան տրանսպորտային միջոցի տվյալները (տեսակը, մակնիշը, հաշվառման համարանիշը):

4. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձին անցագիր կարող է տրվել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համաձայնությամբ:

5. Անցագրում նշվում է փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու թույլտվության համապատասխան ժամանակահատվածը:

6. Պարետն անցագիրը տրամադրում է կամ դրա տրամադրումը մերժում է՝ դիմումն ստանալուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում:

7. Անցագրի տրամադրումը մերժվում է, եթե անձի գտնվելը համապատասխան տարածքում աննպատակահարմար է՝ տվյալ տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի ապահովման նկատառումներից ելնելով:

8. Անցագրի տրամադրման մերժման մասին դիմումատուին տեղեկացվում է գրավոր՝ նշելով մերժման պատճառները: Մերժման մասին դիմումի վրա կատարվում է համապատասխան նշագրում:

9. Անցագիրը ենթակա է փոխանակման տվյալ տարածքում գտնվելու ժամանակահատվածը փոփոխելու անհրաժեշտության դեպքերում, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի տվյալները փոխվելու դեպքում:

10. Անցագիրը կորցնելու դեպքում անձի դիմումի հիման վրա տրվում է նոր անցագիր՝ սույն կարգի 3-6-րդ կետերով սահմանված կարգով:

11. Սույն կարգի 7-րդ կետում նշված նկատառումներից ելնելով՝ տրամադրված անցագիրը պարետի կողմից կարող է ուժը կորցրած ճանաչվել և վերցվել: Անցագիրն ուժը կորցրած ճանաչվելու վերաբերյալ անձը տեղեկացվում է գրավոր՝ նշելով ուժը կորցրած ճանաչվելու պատճառը:

12. Անցագիրը վավեր է այն ժամկետում, որը նշված է որպես տարածքում գտնվելու թույլատրելի ժամանակահատված:

13. Անցագիրը հանդիսանում է խիստ հաշվառման փաստաթուղթ, որն ունի հերթական համար:

14. Անցագիրն առանց անձը հաստատող փաստաթղթի անվավեր է:

15. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության դատախազությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին նախապես ներկայացված հայտերի հիման վրա հատկացվում են կնքված, սակայն չլրացված անցագրեր, որոնց հետագա բաշխումն ըստ աշխատողների և տրանսպորտային միջոցների կատարվում է համապատասխան պետական մարմնի ղեկավարի լիազորված պաշտոնատար անձի կողմից:

16. Անցագրերի տրամադրման և դրանց տրամադրման մերժումների վերաբերյալ իրականացվում է մատյանային հաշվառում: Հաշվառման մատյանի ձևը սահմանվում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում նշված մարմինների ղեկավարների համատեղ հրամանով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2018 թվականի
սեպտեմբերի 14-ի N 1004-Ն որոշման

 

Ձև N 1

 

Ա Ն Ց Ա Գ Ի Ր   N ________

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՈՒ ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ

Տրված է ____________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

Աշխատանքի վայրը __________________________________________

(կազմակերպությունը, պաշտոնը)

___________________________________________________________

(անձը հաստատող փաստաթղթի տվյալները)

___________________________________________________________

(տարածքում գտնվելու թույլատրելի ժամանակահատվածը)

_______________________________________

Պարետատան պարետը

__________________

(անունը, ազգանունը)

_______________(ստորագրությունը)

 

Կ.Տ.
Տրված է _____ ______________ 20 թ.

Անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելը պարտադիր է:

 

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_17579

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան