Գլխավոր տեղեկություն
Номер
N 1006-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.10.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.09.26/71(1429) Հոդ.1001
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.09.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.09.2018
Дата вступления в силу
01.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2018 թվականի N 1006-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «հիսուն հազար» բառերը փոխարինել «հարյուր հիսուն հազար» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «երրորդ» բառը փոխարինել «երկրորդ» բառով:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ՝ միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի միանվագ նպաստի վճարի չափը սահմանելով նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հոկտեմբերի 1-ին (տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո):

4. Երկրորդ երեխայի` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ծնված լինելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշմամբ սահմանված կարգով, նշանակվում և վճարվում է հիսուն հազար դրամի չափով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. սեպտեմբերի 19

Երևան