Գլխավոր տեղեկություն
Номер
N 1152-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.10.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.10.26/79(1437) Հոդ.1090
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.10.2018
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
23.10.2018
Дата вступления в силу
27.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2018 թվականի N 1152-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցելու նպատակով, վերջինիս մոտ շահութահարկի գծով առաջացած հարկային պարտավորությունները վճարելու համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2018 թվականին հատկացնել 559,657.3 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 12 հավելվածում սույն որոշումից բխող փոփոխությունների մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրում է սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 23

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 18-ի N 1152-Ն որոշման


Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 18-ի N 1152-Ն որոշման


Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 18-ի N 1152-Ն որոշման


Հավելված N 4

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 18-ի N 1152-Ն որոշման


Հավելված N 5

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 18-ի N 1152-Ն որոշման


Հավելված N 6

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 18-ի N 1152-Ն որոշման