ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2018 թվականի N 1215-Ա
ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ԱՐՏԱԿ ՔԱՄԱԼՅԱՆԻՆ, ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՂԱՄ ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի խորհրդական Աշոտ Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի վարորդ Գեղամ Մարկոսյանին 2018 թվականի սեպտեմբերի 18-19-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` գյուղատնտեսության բնագավառում հայ-վրացական համագործակցության ընդլայնման հարցերը քննարկելու նպատակով:
2. Արթուր Խաչատրյանի, Արտակ Քամալյանի, Աշոտ Գրիգորյանի և Գեղամ Մարկոսյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. սեպտեմբերի 17 Երևան |