Գլխավոր տեղեկություն
Номер
N 1231-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.09.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.09.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.09.2018
Дата вступления в силу
20.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2018 թվականի N 1231-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 9-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 517-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 9-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.

2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Նշանակել`

1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:».

3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. սեպտեմբերի 19
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

սեպտեմբերի 19-ի N 1231
որոշման

 

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2011 թ.

հունվարի 12-ի N 9
որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

- Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

 

- Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ

 

- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
 

- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

- Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե

 

- Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչություն

 

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

 

- Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)

 

- «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան