Գլխավոր տեղեկություն
Номер
N 1557-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.11.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.11.2018
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
21.11.2018
Дата вступления в силу
22.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

21 նոյեմբերի 2018 թվականի N 1557-Ա

      

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայ-ռուսական առողջապահական 4-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարի գլխավորած պատվիրակությունը` համաձայն հավելվածի:

2. Արսեն Թորոսյանի, Դավիթ Մելիք-Նուբարյանի (2018 թվականի դեկտեմբերի 6-9-ը), Հայկ Գրիգորյանի, Անի Ռուբենյանի և Լուսինե Ենգիբարյանի (2018 թվականի դեկտեմբերի 6-8-ը)՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ալեքսանդր Բազարչյանի, Արթուր Գրաբսկու, Դավիթ Պետրոսյանի, Ավետ Մանուկյանի, Արմեն Չարչյանի, Դավիթ Զոհրաբյանի, Արմեն Իսահակյանի, Վահե Տեր-Մինասյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

    

2018 թ. նոյեմբերի 21

Երևան

    

             

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թվականի

նոյեմբերի 21-ի N 1557-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

    

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ (ՄՈՍԿՎԱ) ԳՈՐԾՈՒՂՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

       

Ա. Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար

Հ. Գրիգորյան

ՀՀ ԱՆ միջազգային հարաբերությունների վարչության պետի պաշտոնակատար

Դ. Մելիք-Նուբարյան

ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ

Ա. Ռուբենյան

ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության խորհրդատու

Լ. Ենգիբարյան

ՀՀ ԱՆ ՊԱԳ էլեկտրոնային առողջապահական համակարգի գործունեության ապահովման և հաշվետվութունների ամփոփման բաժնի պետ

Ա. Բազարչյան

ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն

Ա. Գրաբսկի

ՀՀ ԱՆ գլխավոր խորհրդատու

Դ. Պետրոսյան

ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի փոխտնօրեն

Ա. Մանուկյան

«Արմեդ»-ի տնօրեն

Ա. Չարչյան

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն

Դ. Զոհրաբյան

Բժիշկ-փորձագետ՝ ուռուցքաբանության գծով

Ա. Իսահակյան

Գյումրու ԲԿ-ի տնօրեն

Վ. Տեր-Մինասյան

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչ

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան